Երևան
12 °C
Երկու օր է՝ նուբարաշենցիները փակել են Նուբարաշեն վարչական շրջանի մայրուղին: Նրանք պահանջում են աղբավայրի հարցի լուծում։ Տեղացիները պահանջում են, որ էլ աղբ չբերվի տարածք, մինչեւ որ ծանր տեխնիկա կբերվի եւ աղբը կհավաքվի մի կետում:
Այսօր Երեւանի քաղաքապետարանում հանդիպում կազմակերպվեց բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսի եւ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հետ: Նուբարաշենցիները հանդիպում էին առաջարկել Նուբարաշենում, սակայն Կամո Արեյանը հրաժարվել էր եւ նրանց հրավիրել էր իր գրասենյակում խոսելու:
Նախքան Կամո Արեյանի հետ հանդիպումը կկայանար՝ նուբարաշենցիները ներկայացրեցին, թե ինչ առաջարկով են հանդես գալու. «Մենք առաջարկում ենք, որ շինարարական տեխնիկաներով սկսեն աշխատանքներ կատարել, բուլդոզերներով աղբը տանել, ներքեւը փոս կա, լցնել այնտեղ եւ այդ ամենը շինաղբով կամ հողով ծածկել, որպեսզի գարշահոտությունը հնարավորինս արագ վերանա»: Ակցիայի մասնակիցներից Տիգրան Թադեւոսյանը նշեց, որ անպայման ուզում են այսօր ծանոթանալ, թե աղբահանության հետ կապված ինչ ծրագիր կա, եւ եթե կա՝ ինչ փուլում է:
«Ինչքան էլ հաճելի չի եղել, մենք միշտ համբերել ենք, սպասել, բայց արդեն աղբն ընդլայնվել եւ համայնքին է մոտեցել: Նախկինում եթե կողքով էիր անցնում, մի պահ տեսնում եւ զգում գարշահոտությունը, հիմա տանը նստած՝ այդ հոտն ենք շնչում: Մարդն ի վիճակի չէ այդ հոտը շնչելու, դա հազար հիվանդություն կարող է առաջացնել: Մի քանի րոպե դիմանալն այլ բան է, իսկ այլ բան, երբ տանը նստած՝ այդ հոտն է գալիս, հաց ուտելուց այդ հոտն ես զգում»,- ասացին նրանք:
Վստահեցրեցին, որ հիմա ճանապարհ չեն փակում եւ չեն ուզում ծայրահեղ քայլերի գնալ՝ հասկանալով, որ մայրաքաղաքում համաճարակ կստեղծվի:
Կամո Արեյանը նուբարաշենցիների հետ զրույցում ասաց, որ համամիտ է այն մտահոգությանը, որը ներկաները կետ առ կետ հայտնում են եւ որեւէ առարկություն չունի. «Փաստացի իրողությունը սա է, սակայն սրան կարող էր գումարվել ավելին եւ ավելի վատ լինել, փառք աստծո՝ այս տարի չի եղել, հրդեհի դեպքում շատ ավելի սարսափելի կլիներ»:
Վերջինս առաջարկեց հարցը քննարկման դնել, որպեսզի տեխնիկա տրամադրվի ամբողջ այդ աղբը տեղահանելու: Դժվարացավ ասել, թե կբավարարի՞ ամբողջ հատվածը հողածածկով փակելուն, սակայն նշեց, որ հնարավոր է նախնական ծածկվի հարակից տարածքը, որն առավել մոտ է բնակավայրին: «Ընդամենը օր առաջ եվրոպական բանկից մենք ստացանք պատասխան, որ հաստատվել է մրցութային փաթեթը, եւ մենք կարող ենք արդեն մրցույթ հայտարարել նոր աղբավայրի կառուցման համար: Բանկը տվել է հավանություն»,- ասաց Կամո Արեյանը:
Վերջինիս վստահեցմամբ՝ լինելու է ժամանակակից աղբավայր՝ լուսավորության համակարգով հագեցած, ընդունիչ ճանապարհով, պահակային ծառայությամբ, ստորգետնյա ամբողջ հատվածում լինելու է դրենաժային հատված, որպեսզի ջրերը չկուտակվեն եւ հետագայում խնդիրներ չառաջացնեն: «Նոր աղբավայրը՝ քաղաքից օրը 1200 տոննա աղբ դուրս գալու դեպքում անգամ բավարար է լինելու»,- ասաց Կամո Արեյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT