ԱԻ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի տարածաշրջանային ղեկավարին

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավար Յոհանես վան դեր Կլաունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին պաշտոնավարման առիթով եւ վերահաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու եւ մասնագիտական ուղղություններով աշխատելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարերային եւ տեխնածին աղետներից առաջացած արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների դեպքում բնակչության եւ փախստականների զանգվածային տեղաշարժի կառավարման ու հետեւանքների մեղմացման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Այս ենթատեքստում նշվեց «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման պլան»-ի մշակման ընթացիկ աշխատանքների մասին եւ ընդգծվեց հետագա համատեղ ուսումնավարժանքների կարեւորությունը, որոնց ընթացքում հնարավոր կլինի փորձարկել պլանով նախատեսված մոտեցումները:

Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաեւ ԱԻ նախարարության համապատասխան կարողությունների հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1847 դիտում

Որքան գումար է հատկացվել 2024-ին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը

Ո՞րն է այն դասը, որը մենք քաղել ու քաղում ենք պատմությունից․ ՀՀ վարչապետ․ տեսանյութ

Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար

Առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները վերցրած անձինք հայտնաբերվել են․ տեսանյութ

Ջո Բայդենն Ազատության մեդալ է շնորհել 19 անձի․ ովքեր են նրանք

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

Ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների վերլուծությունը Բրազիլիան կիրականացնի սեղմ ժամկետում

33-ամյա տղամարդը բռունցքով հարվածներ է հասցրել 53-ամյա հարևանին․ տուժողի վիճակը ծանր է

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով

2024 իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Պատերազմի ընթացքում դրսևորել է անփույթ վերաբերմունք․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Տիրան Խաչատրյանի գործով

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ավստրիայի կանցլերը կհեռանա պաշտոնից

Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա զոհ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար

Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ

Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է

Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում

Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն

Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին

Ուզբեկստանը չեղարկել է Իրանի մեծ բեռնատարների մաքսատուրքերը և ավելացրել դրանք Թուրքմենստանի բեռնատարների համար

Զախարովան արձագանքել է Բլինկենի հայտարարությանը

Շաբաթ երեկոն՝ թանգարաններում. Սարիկ Մինասյանը տեսանյութ է հարապարակել

ԱՄՆ-ն սկսել է զինել Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ․ New York Times

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր

Պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում. Էրդողան

ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները

Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել