Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվացումը էլ ավելի է ակնհայտ դարձնում նրա խորը գավառամտությունը խոսքի ոչ այնքան ավանդական իմաստով: Քոչարյանը իր իշխանության տարիներին արեց ամեն ինչ Հայաստանը Ռուսաստանի գավառ դարձնելու եւ մեր երկրի ինքնիշխանությունը 0-ին հավասարեցնելու համար: Սա, եթե կարելի է այսպես արտահայտվել, հենց «ակադեմիական գավառամտության» ցայտուն օրինակ է: Երբ մի երկրի ղեկավարը այնքան թույլ է, այնքան անկարող, որ չգտնելով, նույնիսկ չփնտրելով երկրի զարգացման ու անվտանգության ներքին ռեսուրսները, դրանք օգտագործելու ու բազմապատկելու փոխարեն ձգտում է դառնալ մեկ այլ երկրի կցորդ, գավառ, գուբերնիա ու ինքն էլ ստանալով այդ երկրի ղեկավարի «դաբրոները» իրեն զգում է տվյալ գավառի իշխանիկ, տեղապահ, «նամեստնիկ» այսպես ասած: Դրա համար նախ այդ տարածքի բոլոր հնարավոր ենթակառուցվածքները նվիրում է «կենտրոնին»՝ էներգետիկա, կապ, տրանսպորտ...
Իսկ որպեսզի հանկարծ այդ գավառի բնակչությունը չըմբոստանա, հսկայական ռեսուրսներ է ծախսում գավառում ոստիկանական բռնատիրություն հաստատելու համար: Դիմադրության բոլոր օջախները մարվում են ցանկացած եղանակով, բանտերով, բռնություններով, ընդհուպ տասնյակ ու հարյուրավոր չբացահայտված սպանությունների գնով: Կոռուպցիան հասնում է աներեւակայելի մակարդակի՝ բոլորը բոլորին «մուծվում են»: Ընտրությունների ինստիտուտը վերանում է, դրա փոխարեն ստեղծվում է թաղային խուլիգանների, օլիգարխների, ադմինիստարտիվ ռեսուրսի ու ընտրակաշառքի վրա հիմնված մի համակարգ, որի միակ գործառույթը իշխանության վերարտադրությունն է: Դրան զուգահեռ ընթանում է տնտեսության բացարձակ ու ցինիզմի հասնող կենտրոնացում՝ մոնոպոլիաների, օլիգոպոլիաների ստեղծում, քվոտաների բաշխում... Դրան զուգահեռ դատական համակարգը որպես այդպիսին վերանում է եւ դառնում է իշխանի թիմի վճիռներ հրապարակող մի հիմնարկություն: Սա մի մասն է այն չարագործությունների, որ կատարել է Ռոբերտ Քոչարյանը:
Իսկ երբ եկել է պատասխան տալու ժամանակը, Քոչարյանը «կենտրոնից» օգնություն է հայցում: Եվ որոշ բաներ, իհարկե, ստանում է: Օրինակ, Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ ՌԴ նախագահ Պուտինի «ջերմ շնորհավորանքը», որը տեղադրվել է kremlin.ru պաշտոնական կայքում: Իհարկե, Պուտինի մամուլի խոսնակը դրանից քիչ անց պարզաբանում է, որ Քոչարյանն ու Պուտինը մտերիմներ են, եւ շնորհավորանքը կապ չունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, բայց դա էական չէ: Քոչարյանը ստացավ այդ օգնությունը:
Բայց ընդամենը չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանի թիմն էլ այդպիսի օգնություն ստացավ: Ապրիլի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նույն այդ kremlin.ru կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջեւ: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես իրավական դաշտում եւ 2017 թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական լեգիտիմ ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ կոնտեքստում ընդգծվել է խորհրդարանի կողմից ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին կայանալիք ընտրությունների կարեւորությունը»,- նշված էր այդ հեռախոազրույցի բովանդակությունը ներկայացնող հաղորդագրության մեջ: Այսինքն, մայիսի 1-ին ՀՀ վարչապետ պետք է ընտրվեր ԱԺ մեծամասնության թեկնածուն: Ընդամենը հիշեցնենք, որ kremlin.ru կայքում այսպիսի հաղորդագրություն հայտնվելու համար մի ամբողջ ինքնաթիռ պաշտոնյաներ թռան Մոսկվա, ներառյալ Արմեն Գեւորգյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, գործի դրվեց ռուսաստանաբնակ մեծահարուստների ողջ ազդեցությունը եւ այլն: Ինչ եղավ հետո՝ հիշում ենք: ՀՀԿ-ն թեւավորվեց, փորձեց ատամներ ցույց տալ, տապալեց Փաշինյանի ընտրությունը... Բայց այնպիսի հակահարված ստացավ, որ ընդամենը մեկ շաբաթ անց հենց այդ նույն ԱԺ-ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին:
Այլ կերպ ասած, ՌԴ-ից եկած օգնությունը որեւէ դեր չխաղաց: Նույնը լինելու է հիմա: Սա այն առավելագույն աջակցություններից է, որ Քոչարյանը կարող էր ակնկալել Մոսկվայից եւ ստանում է այն: Ազդեցություն կունենա՞ դա, թե ոչ: Քոչարյանի «պոտենցիալ ընտրազանգվածի» վրա որոշակի ոգեւորիչ ազդեցություն ունենալ կարող է: Բայց դա մի այնպիսի, այսպես ասենք, փոքրաթիվ զանգված է, որ կարելի է նույնիսկ խմբավորում համարել բառիս ուղղակի եւ անուղղակի իմաստով: Եվ նրանց ոգեւորությունը սկսում ու ավարտվում է սոցցանցերում վճարովի ֆեյքերի ոգեւորությամբ:
Իսկ այն, որ Քոչարյանի համար նպաստավոր ցանկացած այսպիսի հաղորդագրություն քիչ, բայց այնուամենայնիվ խնդիրներ է հարուցում Հայաստանի ինքնիշխանության վրա, որոշակիորեն ընդլայնում հակառուսական տրամադրությունները, ներհասարակական անիմաստ լարվածություն ստեղծում եւ այլն, Քոչարյանին, բնականաբար, չի հետաքրքրում ընդհանրապես: Ու դա թերեւս հասկանալի է՝ նրան առաջադրված քրեական մեղադրանքների բնույթը այնպիսին է, որ Քոչարյանի համար հստակ ուրվագծվում է երկար ու ձիգ տարիների մեկուսացում ճաղավանդակների ետեւում: Ու նրա տվայտանքները պայմանավորված են այդ հեռանկարից խույս տալու ջղաձիգ փորձերով, ոչ ավելին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT