Պուտինի շնորհավորանքի մեջ քաղաքական ենթատեքստ գտնելը խելագարություն է. Իսագուլյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն օրերս հայտարարել էր, թե Քոչարյանն այս շաբաթվա ընթացքում պատրաստվում է մեկնել Հայաստանից: Ուշագրավ է, որ Սողոմոնյանը սույն հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով:

Սողոմոնյանի այս հայտարարությունից հետո, երկու օր շարունակ քաղաքական վերլուծաբանները հակված էին կարծելու, որ Քոչարյանը մեկնում է Մոսկվա՝ Պուտինից օգնություն խնդրելու: Ընդհանուր առմամբ՝ նման նախադեպեր եղել են, երբ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ օգնություն են խնդրել մեծ եղբայր Ռուսաստանից: Մասնավորապես, մի քանի ամիս առաջ, երբ ժողովուրդն Ազգային ժողովից պահանջում էր Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, ՀՀԿ-ն «օգնության» նպատակով մեկնեց Մոսկվա: Սակայն փորձը ցույց տվեց, որ ժողովրդի տված իշխանությունից բարձր բան չկա:

Մինչ քոչարյանամերձ լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում էին Ռոբերտ Քոչարյանի՝ երկրից մեկնելու մասին տեղեկությունները, «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ վերջինիս անձնագրերը (նաեւ դիվանագիտական) գտնվում են իրավապահների մոտ: Այսինքն՝ Քոչարյանը Հայաստանից չի մեկնել եւ չի կարող մեկնել:

Ավելի ուշ Քոչարյանի պաշտպանները հաստատեցին, որ անձնագրերն իսկապես գտնվում են իրավապահների մոտ: Փաստաբանների մակարդակով հերքվեց նաեւ տեղեկությունը, թե Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Նրանց փոխանցմամբ՝ Քոչարյանը մեկնելու է Գերմանիա՝ հետազոտվելու նպատակով:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին, պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է երկրից հեռանալ, նշել էր, որ դա կդիտվի որպես փախուստ:

«Այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի նախաքննությանը խոչընդոտելու փորձ, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել էր Սասուն Խաչատրյանը:

Հատուկ քննչական ծառայությունից չպատասխանեցին մեր հարցին՝ ի վերջո Ռոբերտ Քոչարյանին երկրից մեկնելու հնարավորություն կտրվի՞: Երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, անդրադառնալով այս հարցին եւ մեկնաբանելով Սասուն Խաչատրյանի վարկածը, ասաց. «Ես չեմ կարող այդ մտքերը մեկնաբանել: Այս պահին որեւէ խափանման միջոց չկա: Ռոբերտ Քոչարյանը պետք է ոչ թե թույլտվություն հարցնի, այլ ընդամենը պետք է տեղյակ պահի, թե ուր է մեկնում եւ երբ է վերադառնալու»,- ասաց նա:

Փաստաբանի փոխանցմամբ՝ այժմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը այս հարցի շուրջ մեծածավալ քննարկումներ է իրականացնում: «Ես հիմա չէի ուզի մեկնաբանել, որովհետեւ այդ հարցը քննարկման մեջ է գտնվում: Իրավապահների հետ ենք քննարկում եւ նաեւ մենք ենք իրավաբաններով քննարկում: Նրանք իրավունք չունեն պահել անձնագիրը, եթե խափանման միջոցը կալանավորումը չէ: Ես հիմա չէի ուզի սա մեկնաբանել, որովհետեւ մեծ քննարկումների առարկա է դարձել այս հարցը»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի շրջապատից Գառնիկ Իսագուլյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյան-Պուտին հեռախոսազանգի քաղաքական ենթատեքստերին, նշեց. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հավատարմությունն է հայտնել ՌԴ-ին, մատնանշել իր եւ Պուտինի լավ հարաբերությունների մասին: Մենք սրան վերաբերվում ենք դրական, քանի որ վատ բան չկա դրանում, բայց հենց նախկին նախագահին ՌԴ նախագահը շնորհավորանք է ուղղում՝ սկսում են վայնասուն բարձրացնել: Վայ, էս ինչ տեղի ունեցավ»:

Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ խելագարության կանխավարկածից են այն վերլուծությունները, երբ Պուտինի շնորհավորանքի մեջ փորձում են քաղաքական ենթատեքստ գտնել: «Հայաստանում մի՞թե հոգեկան հիվանդների քանակն այնքան է շատացել, որ ամեն մի հայտարարության մեջ ենթատեքստեր ու խորքային ինչ-որ բաներ փնտրեն: Նա շատ պարզ ասել է, թե ինչու է շնորհավորում, ինչո՞ւ են այլ բաներ ման գալիս»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ զանգից հետո Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն ակտիվացավ եւ հայտարարեց Քոչարյանի՝ երկրից հեռանալու մասին, Իսագուլյանը հայտարարեց, թե երկրից հեռանալը վաղուց էր պլանավորված:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Պուտին-Քոչարյան հեռախոսազանգի մեջ քաղաքական ենթատեքստեր չփնտրելն անմտություն կլինի: Նա նշում է, որ ընտրազանգված ունենալու առումով՝ Քոչարյանի վարկանիշը զրոյական է, բայց նա ունի այլ ռեսուրսներ: «Այս պարագայում նրան վերաբերվել անլուրջ, դա եւս անլուրջ է: Ասել, որ Քոչարյանի համար այդ զանգը անակնկալ էր, դա էլ միամտություն է: Սա գործողությունների մի շղթա է, եւ այդ շղթայի ամեն մի քայլը հերթականությամբ արվում է»:

Քաղտեխնոլոգը միաժամանակ նշում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարություններից սկսած՝ եղել են նախազգուշացումներ Հայաստանի համար: «Ես տեղեկություններ ունեմ, որ ռուս գործարարներին զգուշացված է՝ Հայաստանում փող չներդնեն՝ առայժմ սա ներքին կարգով, քանի որ սպասողական վիճակ է: Կարելի է չպառկել Ռուսաստանի տակ, ինչպես դա եղել է նախորդների կողմից, բայց ՌԴ-ի հետ հաշվի չնստելը հղի է շատ վտանգներով: ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Չինաստանին չի կարելի ասել, որ պետք է ադապտացվի Հայաստանին»:

Անդրադառնալով հարցին, թե Քոչարյանը իր ռուսական կապերի միջոցով ինչի կարող է հասնել, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Այսօր աշխարհում մարդկային կապերը շատ ավելի մեծ են, քան այլ բաներ: Կարող է փորձել խնդիրներ ստեղծել: Ես նկատի ունեմ, որ առաջին հերթին տնտեսական»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:

Հ.Գ. «Հայկական ժամանակ»-ի օնլայն բաժինը երեկ հարցում է իրականացրել Երեւանի փողոցներում: Քաղաքացիներին տրվել են հետեւյալ հարցերը՝ ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականություն վերադառնալու մասին Քոչարյանի հայտարարություններին եւ արդյո՞ք նա վերադառնալու որեւէ շանս ունի: Քաղաքացիները ոչ միայն բացասական պատասխան են տվել, այլ նաեւ մի կերպ են իրենց զսպել՝ եթերում չհայհոյելու համար: Սա վկայում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը եւս մերժված է, ինչպես Սերժ Սարգսյանն ու ամբողջ ՀՀԿ-ն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3972 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին