Ucom-ը հանդես եկավ «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով

12/09/2018 schedule12:33

Նոր ուսումնական տարվա սկզբին Ucom ընկերությունը հանդես եկավ «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով։ Հայալեզու uKid-ն առաջարկում է կյանքի կոչել «Ազատ երեխա, անհոգ ծնողներ» կարգախոսը։ Այն նախատեսված է 4-12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար, ովքեր այսուհետ հնարավորություն ունեն մշտապես կապի մեջ լինելու իրենց զավակների հետ, ուղարկել ծանուցումներ և հաղորդագրություններ, նաև ցանկացած ժամանակ հստակ իմանալ երեխաների գտնվելու վայրը։ Ծնողները կկարողանան նաև օրվա պլանի վերաբերյալ հիշեցումներ ուղարկել երեխային, ինչպես նաև հետևել նրանց քայլերի հաշվարկին։

uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Նշյալ սակագնային պլանի շրջանակներում ամսական ընդամենը 2000 դրամով երեխան կստանա անսահմանափակ րոպեներ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում, նաև 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար։ Իսկ ծնողը կկարողանա ներբեռնել և տեղադրել uKid հավելվածն iOS կամ Android համակարգով աշխատող իր սմարթֆոնում, ամեն րոպե տեղեկանալ երեխայի գտնվելու վայրի մասին, զանգել նրան կամ ուղարկել կարճ տեքստային հաղորդագրություններ, ստանալ ծանուցումներ, երբ երեխան ծնողի կողմից նախապես սահմանված ապահով գոտուց դուրս է գալիս, ակտիվացրել է արտակարգ ռեժիմը կամ էլ արտակարգ իրավիճակում է հայտնվել։«Որպես նորարարական հայկական ընկերություն Ucom-ը հասկանում է, որ մինչ այսօր տեղական շուկան խիստ սահմանափակ և ոչ համալիր լուծման տարբերակներ է առաջարկել իրենց երեխաների համար անհանգստացող բոլոր ծնողների համար։ Հայաստանում առկա տարբերակները հայալեզու չեն, աշխատում են հիմնականում 2G ցանցում, հավելվածները թերություններով են, ինտերնետ-կապի կարգավորումը կարող է ժամեր պահանջել։  Իսկ uKid-ը պարզապես մանկական խելացի ժամացույց ու հավելված չէ, այն մեսրոպատառ հայերենը հասկացող կարևորագույն գործիք է, որը թույլ է տալիս ծնողներին և երեխաներին մշտապես կապի մեջ մնալ առավել անվտանգ, ապահով և հուսալի լուծման շնորհիվ։ Ավելին՝ սարքավորումները սերտիֆիկացված են եվրոպական շուկայի համար, տոքսիկ չեն, ժամացույցի ճառագայթումն ավելի քիչ է, քան հեռախոսներինը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։Հավելենք, որ uKid մանկական խելացի ժամացույցն աշխատում է միայն Ucom SIM քարտերի հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3284 դիտում

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը