ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի, եւ ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են կատարել «Հայաստան» տաղավարում, ծանոթացել հայկական արտադրության եւ Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին:

Փոխվարչապետներին ներկայացվել է, որ 2004 թվականից ցուցասրահ-համալիրի տարածքում գործող Հայաստանի առեւտրացուցահանդեսային կենտրոնում անցկացվում են թեմատիկ միջոցառումներ՝ կապված նշանակալի իրադարձությունների, հայկական տոների հետ:

Ըստ պատասխանատուների՝ այս տաղավարում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց շրջանակում ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը, մշակույթը, պատմությունը:

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին:

Տպել
656 դիտում

Բա ոնց կլներ. «Օրինաց երկիրն» օրենքից դո՞ւրս է

Գագիկ Մելիքյանի քենակալ, Պառավաքարի գյուղապետը նախկին գյուղապետարանի շենքը օտարե՞լ է իր եղբորորդուն

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի. Գեւորգ Փարսյան

Պետք է սովորենք հանգիստ լսել միմյանց քաղաքական հայտարարությունները. Մարուքյանը՝ ԲՀԿ-ականներին

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում

Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Սարգսանը ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության գործադիր տնօրենին առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորման գործում Ադրբեջանի դեսպանը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ

Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր