Երևան
12 °C
Չեպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի 1-ին տուրի խաղային 2-րդ օրը առանձնացավ իրադարձությունների առատությամբ: Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ամենաքննարկված միջադեպը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարմիր քարտն էր: Պորտուգալացին այսօր մարզական միջազգային պարբերականների գլխավոր թեմաներից է:
Չեմպիոնների լիգայում որպես «Յուվեի» խաղացող Ռոնալդուի առաջին հանդիպումը ավարտվեց 29-րդ րոպեին: Դրվագներից մեկում նա «Վալենսիայի» տուգանային հրապարակում բախվեց մրցակցի պաշտպան Ջեյսոն Մուրիյոյի հետ: Վերջինս ընկավ: Ռոնալդուն էլ ձեռքով դիպավ նրա գլխին, ինչը զայրացրեց Մուրիյոյին: Դրվագում, կարծես, ոչ մի արտառոց բան չկար, սակայն գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխ դարպասի հետեւում կանգնած մրցավարի հետ քննարկելուց հետո կարմիր քարտ ցույց տվեց պորտուգալացուն (Չեմպիոնների լիգայում տեսակրկնությունների համակարգը (VAR) չի կիրառվում):
Ըստ մրցավարի՝ Ռոնալդուն բռնել է Մուրիյոյի մազերը: Տեսանյութերում ու կրկնապատկերներում նման բան չի նկատվում: Լրատվամիջոցներում կա միայն այդ կադրերից արված մի լուսանկար, որում պարզապես Ռոնալդուի ձեռք մրցակցի գլխին է: Վերլուծաբանները նույնպես կարծիք են հայտնում, որ այստեղ առանձնապես ոչ սպորտային պահվածք չկար:

Ամեն դեպքում Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում անցկացրած 158 խաղերում առաջին անգամ կարմիր քարտ ստացավ: Ամենայն հավանականությամբ մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (121 գոլ), վերջին 6 մրցաշրջաններում անընդմեջ տարվա լավագույն ռմբարկուն կարող բաց թողնել առնվազն առաջիկա տուրի «Յանգ Բոյզի» դեմ տնային հանդիպումը: Եթե հաստատվի, որ նա ոչ մարզական պահվածք է դրսեւորել, ապա, ինչպես գրում է միջազգային մամուլը, կարող է որակազրկվել 3 խաղով ու բաց թողնել նաեւ իր նախկին թիմի՝ «Մանչեստեր Յունայթեդի» դեմ արտագնա ու տնային հանդիպումները:

Ինչ վերաբերում է խաղին, ապա գրեթե 1 ժամ 10 հոգով խաղալը «Ծեր սինյորային» չխանգարեց: Հաղթեց 2:0: Թուրինցիները աչքի ընկան 2 11-մետրանոցներից, որոնք, ըստ մի շարք կարծիքների, մրցավարը սխալվել է նշանակելով: 11-մետրանոցները 45 եւ 51-րդ րոպեներին իրացրեց Միրալեմ Պյանիչը: Ավելացված ժամանակի վերջին րոպեներին Բրիխը 11-մետրանոց նշանակեց նաեւ «չղջիկների» օգտին, սակայն Դանիել Պարեխոյի հարվածից հետո իր թիմին փրկեց Վոյցեղ Շչեսնին:
Երեկվա գլխավոր անակնկալներից մեկը «Մանչեստեր Սիթիի» պարտությունն էր «Լիոնին»: «Սիթին» խաղում էր առանց գլխավոր մարզիչ Պեպ Գուարդիոլայի ներկայության, քանի որ նա որակազրկված էր ու հանդիպմանը հետեւում էր տրիբունայից: Ֆրանսիական թիմի կազմում 26-րդ րոպեին հաշիվը բացեց Մաքսվել Կորնեն: 43-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Նաբիլ Ֆեքիրը: 67-րդ րոպեին Բեռնարդո Սիլվան խփեց 1 պատասխան գնդակ. 2:1:
Խաղային 2-րդ օրվա ամենաքննարկված հանդիպումներից էր մրցաշարի վերջին 3 տարիների չեմպիոնի՝ «Ռեալ Մադրիդի» ու «Ռոմային» դիմակայությունը: Մադրիդցիները գեղեցիկ խաղով խոշոր հաշվով հաղթեցին «գայլերին»: 45-րդ րոպեին տուգանայինից գնդակը պատ կազմած ֆուտբոլիստների վրայով անցկացնելով դարպասը գրավեց Իսկոն: 58-րդ րոպեին «Ռեալի» հակագրոհից հետո գնդակը դարպասի հեռավոր անկյունն ուղարկեց Գարեթ Բեյլը: Ավելացված ժամանակի առաջին րոպեին Մարիանո Դիասը գեղեցիկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը. 3:0:
Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
«Այաքս»-ԱԷԿ 3:0
«Շախտյոր Դոնեցկ»-«Հոֆենհայմ» 2:2
«Բենֆիկա»-«Բավարիա» 0:2
«Պլզեն»-ԲԿՄԱ Մոսկվա 2:2
«Յանգ Բոյզ»-«Մանչեստեր Յույանթեդ» 0:3
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 2-ին եւ 3-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT