Երևան
12 °C
Լուսանկարում՝ կարմիր շրջանակով նշվածը ԲՀԿ վստահված անձն է, լուսանկարը ՀԺ-ին տրամադրել է «Անկախ դիտորդ» դաշինքը
Այսօր ժամը 11:00-ի սահմաններում միջադեպ է գրանցվել թիվ 138 դպրոցում տեղակայված 6/26 ընտրատեղամասում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Ռոման Դավթյանն ընտրատեղամասում իրարանցում է սարքել, սպառնացել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցչին: Պատճառը եղել է այն, որ դիտորդը նկատել է, որ ԲՀԿ վստահված անձը չի կրում համապատասխան վկայականը եւ առաջարկել է հանձնաժողովի նախագահին խնդրին լուծում տալ, ինչն էլ դարձել է վեճի պատճառ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դիտորդը՝ Հայկ Խաչատրյանը, նշեց, որ ԲՀԿ-ի վստահված անձն իրեն սպառնացել է. «Կխփեմ, ակնոցներդ կջարդեմ»,- մասնավորապես ասել է վստահված անձը: Նա միաժամանակ հրաժարվեց հարցազրույց տալ, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ները դիտորդներին լրագրողների հետ շփվելու քիչ հնարավորություն են տվել:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի՝ ընտրատեղամասում գտնվելու ընթացքում ԲՀԿ-ի վստահված անձ Ռոման Դավթյանը արդեն հեռացել էր ընտրատեղմասից: ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք խոսել են Ռոման Դավթյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հերքել է տեղեկությունները:
Այն, որ միջադեպ իսկապես եղել է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ 6/26 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրայր Մովսիսյանը: «Եղել է միջադեպ վստահված անձի վկայականը չկրելու հետ կապված: Իմ զգուշացումից հետո վստահված անձը լքել է ընտրատեղամասը: Ընթացքում լեզվակռիվ է եղել: Դիտորդը նշել է, որ իրեն սպառնացել է, մենք էլ համապատասխան արձանագրություն ենք կազմել: Միջադեպից հետո վստահված անձը ինքնակամ լքել է ընտրատեղամասը»:
Միջադեպը տեսանկարահանվել է դիտորդի կողմից: «Անկախ դիտորդ» դաշինքն առաջիկայում պատրաստվում է այս միջադեպի շրջանակներում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Այժմ ընտրատեղամասում ընտրական գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT