Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Սեպտեմբերի 22-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այցելեց Այնճար և հանդիպեց քաղաքապետ Վարդգես Խոշյանի, հոգևոր հայրերի, Ազգային «Յառաջ-Գ. Կիւլպէնկեան» վարժարանի տնօրեն Արմեն Թաշճյանի, Հայ ավետարանական երկրորդական վարժարանի տնօրեն Պատվելի Հակոբ Ագբաշարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարարների ու այնճարցիների հետ, հայտնում է նախարրությն Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սեպտեմբերի 23-ին նախարարը հանդիպումներ ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Արժանապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանի և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի հետ:

Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում Մխիթար Հայրապետյանը Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Լիբանանի ՀՅԴ կուսակցության ղեկավար կազմի հետ՝ Լիբանանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու գլխավորությամբ, Լիբանանի ՍԴՀԿ-ի ղեկավար կազմի հետ՝ ՍԴՀԿ Լիբանանի Շրջանային վարիչ մարմնի ատենապետ Սեպուհ Կալփակյանի գլխավորությամբ, Լիբանանի ՌԱԿ-ի ղեկավար կազմի հետ՝ ՌԱԿ կենտրոնական վարչության համաշխարհային կենտրոնական վարչության ատենադպիր, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի գլխավորությամբ, ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային վարչության ղեկավար կազմի հետ՝ ՀԲԸՄ Լիբանանի Շրջանակային վարչության ատենապետ Ժերար Թուֆենքճյանի գլխավորությամբ:Սփյուռքի նախարարը հանդիպեց նաև Լիբանանի հայ համայնքի կրթական, մշակութային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, համայնքային գործիչների և լիբանանահայ գործարարների հետ:

Ավելի ուշ Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ և քննարկել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները: Նախարար Կիտանյանն մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը, կառուցվածքը, իրավասությունների շրջանակները, ինչպես նաև զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջիկների առանձին խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել Երևանում և ավելի մանրամասն քննարկել համատեղ անելիքները և գործնական քայլերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3443 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել