Երևան
12 °C
«Ermenihaber.am» երկլեզու կայքը գրում է.
«Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած եւ Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երեւան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, թե որդուն մոտ օրերս ազատ են արձակելու:
Ումութ Ալի Օզմենը դեպքի ուշագրավ է նրանով, որ վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանի խախտման դեպքերից թուրքական մամուլի կողմից ամենաշատն է ուշադրության արժանացել: Օզմենի կալանավորմանը անդրադարձան թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները: Որոշները նույնիսկ լուրեր տարածեցին, թե Ումութ Ալիի ազատ արձակման գործին միջամտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ զանգահարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական կողմն ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը: Հետեւելով թուրք սահմանախախտի գործով բոլոր զարգացումներին՝ «Ermenihaber»-ը հարցազրույց է անցկացրել սահմանախախտի՝ Երեւանում գտնվող հոր հետ:
- Պարոն Մուստաֆա, Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը եւ հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. ո՞րն է եղել նրա նպատակը:
- Երբ Ումութը փոքր երեխա էր, իրեն մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն էր: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի հետեւում եւ իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո Ումութը նորից յայլա եկավ, մորն ասել էր, որ գնում է թեյի համար խոտաբույս հավաքելու ու գնացել էր բլրի ուղղությամբ: Բլրի վրա անասուններ են եղել եւ Ումութը գնացել է՝ նրանց հետ բերելու: Անասուններին բերելուց հետո իր հետաքրքրասիրությունից դրդված որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է:
- Իսկ Հայաստանում գտնվելու ընթացքում Ձեր որդին գո՞հ է եղել իր նկատմամբ դրսեւորված վերաբերմունքից:
- Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետեւանք էր: Դրան կարեւորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության եւ ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:
- Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների եւ պնդումների մասին, որ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով, որ ազատ արձակեն Ձեր որդուն:
- Անկեղծ ասած՝ այդ մասին ես իմացել եմ լրատվական կայքերից: Ինքս տեղյակ չեմ, թե դա որքանով է հավաստի: Եթե մեր հարգարժան նախագահը զանգահարել է՝ շատ շնորհակալ եմ, եթե չի զանգահարել՝ նորից շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաեւ Հայաստանի վարչապետին եւ ամբողջ ղեկավարությանը:
- Արդեն 2-րդ անգամ եք գալիս Հայաստան: Այս անգամ Ձեր գալու նպատակը ո՞րն է: Տեսակցությա՞ն համար եք եկել, թե՞ այլ զարգացումներ կան:
- Ինձ զանգահարեցին եւ ասացին, որ որդուս ազատ են արձակելու: Խնդրեցին՝ գամ որդուս ետեւից, որ իրեն տուն տանեմ: Այսօր քննիչի հետ խոսեցինք: Ասաց՝ իրենք պարզել են, որ որդիս որեւէ հետին նպատակ չի ունեցել, հետախուզման մեջ չի եղել, ահաբեկչական կառույցների չի անդամակցել: Այնուամենայնիվ, նա սահման էր հատել, այսինքն՝ հանցանք էր գործել եւ անհրաժեշտ էր օրինական ճանապարհով, նախատեսված ընթացակարգով պարզել հանգամանքները: Քննիչը հայտնեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք պատրաստվում են գործը կարճել եւ որդուս ազատ արձակել: Կինս եւ ես այլեւս չէինք դիմանում: Ամեն օր տեսնում էինք, թե ուրիշ երեխաներ ինչպես են դպրոց գնում, իսկ մեր երեխան չկար, հեռու էր մեզնից: Մայրն ամեն օր արտասվում էր: Այս մարդկային վերաբերմունքի համար նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտոնյաներին, ղեկավարությանը եւ ժողովրդին: Մենք մշակույթներով մոտ ժողովուրդներ ենք, երբ փողոցում նայում եմ մարդկանց, նրանցից ոմանց շատ եմ նմանեցնում իմ այս կամ այն ազգականին: Այստեղ ինձ օտար չեմ զգում: Շատ կուզենայի, որ Ումութը երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գանք Երեւանը տեսնելու, որովհետեւ շատ գեղեցիկ քաղաք է ու մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են»,- գրել է կայքը:
Հիշեցնենք, շուրջ երկու ամիս առաջ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենիի ծնողները դիմել են ՀՀ կառավարությանը եւ երկրի ղեկավարին՝ խնդրելով հետ վերադարձնել իրենց երեխային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT