Պուտինն այցելում է Ադրբեջան. խորտակվող «Տիտանիկ»-ի մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի սեպտեմբերի 25-ին այցելում է Բաքու: Մի խումբ ադրբեջանական հասարակական գործիչներ, որոնց մեծամասնությունը ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, Կլոր սեղան են կազմակերպել՝ նվիրված Պուտինի Ադրբեջան այցի նշանակության գնահատմանը:

Միջոցառման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որում նշված է խաղաղությանն ու Ադրբեջանի անկախությանը սպառնալիքի մասին, որը բխում է Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունների բնույթից:

Նշվում է Ադրբեջանում ռուսամետ գործիչների «հինգերորդ շարասյան» գոյության մասին, որոնց ՌԴ-ն օգտագործում է հակաադրբեջանական քաղաքականության մեջ: «Ադրբեջանի իշխանությունը պետք է շատ կարճ ժամկետում հստակություն մտցնի մեր հասարակության մեջ ուղղորդված արտահոսող տեղեկություններում ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի տնօրինած այլ դաշինքներին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին»,- հայտարարում են ՌԴ հակառակորդները, մեջբերում է Արցախպրեսը:

Կլոր սեղանի մասնակիցները վստահ են, որ Կրեմլը վարում է հետխորհրդային երկրներն իր վերահսկողության տակ վերադարձնելու քաղաքականություն՝ դրա համար օգտագործելով ահաբեկչությունն ու անջատողականությունը, օտար տարածքներ իբրեւ խաղաղարար ուժեր ռուսական բանակը մտցնելը:

Կլոր սեղանի մասնակիցներն աջակցում են ռազմատեխնիկական եւ տնտեսական ոլորտներում ադրբեջանա-ռուսական կապերին, սակայն հանդես են գալիս Ադրբեջանում ռուսերենի էլ ավելի մեծ տարածման դեմ եւ դատապարտում են «Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը Կրեմլի հակազդեցությունը»:

Միեւնույն ժամանակ, ըստ «Բի-բի-սի»-ի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Ադրբեջան շատ պարզ նպատակով՝ հիշեցնելու, որ Ռուսաստանը նախկինի պես առաջատար դիրքերում է տարածաշրջանում, որի հետ հարկավոր է հաշվի նստել: Այս մասին ասվում է BBC-ի «Պուտինը Բաքվում. Մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը» հոդվածում:

Նշվում է, որ Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն խախտվել են, կապված շարունակվող միջազգային պատժամիջոցների եւ վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, գրում է Պանարմենիանը:

Շատերն Ադրբեջանում համարում են, որ ՌԴ-ն խորտակվող «Տիտանիկ» է: Այդ մասին ասել է Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանի գծով փորձագետ Լեյլա Ալիեւան: Սակայն խորտակվող «Տիտանիկը» մեծ առեւտրային ու տնտեսական գործընկեր է, որի տեղն այսօր պատրաստ չեն զբաղեցնել Ադրբեջանի ավանդական դաշնակիցները՝ Թուրքիան ու Իրանը: Ուստի, Բաքուն, օրինակ, շարունակում է ռուսական զենք գնել, գրում է պարբերականը:

«ՌԴ ադրբեջանական համայնքը պաշտոնապես մոտ կես միլիոն է: Ըստ ՌԴ ԿԲ-ի, ամեն տարի ՌԴ-ից Ադրբեջան է փոխանցվում 1,2 մլրդ դոլար: Եթե զարգացումներն անբարենպաստ լինեն, Ադրբեջանը կարող է կրկնել 2008-ի վրացական սցենարը: ՌԴ-ից կարող են սկսել արտաքսել ադրբեջանցիներին:

Կրեմլը նաեւ կարող է որոշել, որ ժամանակն է սատարել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ քրդերին, թալիշներին, լեզգիներին: Նրանց քանակը մեծ չէ, բայց նրանք գլխացավանք են Բաքվի համար:

Հոդվածում նշվում է, որ ՌԴ-ն Ադրբեջանին ճնշելու նաեւ տնտեսական լծակներ ունի: Եվ, անկասկած, այս ամենին գումարվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Ռուսաստանը կարող է սկսել առավել ակտիվ սատարել Հայաստանին, ինչպես Ադրբեջանի հանդեպ ճնշումը սաստկացնելու միջոցով, այնպես էլ ՀՀ նոր ղեկավարության հետ առավել սերտ հարաբերություններ ստեղծելու համար: Անշուշտ, դա երկակի հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ մինչ այժ ՌԴ-ն հանդես էր գալիս որպես յուրօրինակ արբիտր եւ զսպող գործոն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Զրկվել այդ կարգավիճակից, կնշանակի հեղինակությունը հարվածի տակ դնել, չհաշված որ հերթական տարածաշրջանային հակամարտություն Կովկասում ՌԴ-ին պետք չէ:

Մի կողմից, Մոսկվան չի ցանկանա սրել ղարաբաղյան հակամարտությունը, մյուս կողմից՝ Կրեմլը միշտ չէ, որ իրեն ռացիոնալ է պահում: Տակտիկական եզրակացությունները կարող են գերակշռել ռազմավարական նպատակահարմարության նկատառումները, ինչպես արդեն բազմիցս է եղել»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի համար իշխանափոխությունը Երեւանում մտահոգության մեծ առիթ է, այդ թվում նաեւ այն պատճառով, որ Մոսկվան դրան չմիջամտեց:

«Պուտինը կարող է աջակցություն խոստանալ Ալիեւին ներքին ընդդիմության հետ պայքարում, թեեւ այս հարցում նրա իրական հնարավորությունները սահմանափակ են՝ մնում է միայն տանկեր մտցնել Բաքու: Մոսկվան կարող է նաեւ որպես բրոքեր հանդես գալ ադրբեջանա-իրանական հարաբերություններում՝ բարդ հարցերի լուծման համատեքստում, սակայն, այստեղ էլ ՌԴ ազդեցությունը հարկ չկա գերագնահատելու:

Այնպես որ, հավանաբար, Պուտինը մեծ մտրակ է տանում Բաքու եւ փոքր քաղցրաբլիթ»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան պաշտոնական այցով: Հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7208 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը