ՀՀ և Մադագասկարի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ

27/09/2018 schedule09:17

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառոյթւյան փոխանցմամբ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարբեր հարթակներում փոխգործակցությանը, հատկապես արժևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցությունը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի գործընկերության առավել ընդլայնմամբ և պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել այդ փոխգործակցության զարգացման առումով առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ։

Հայաստանի և Մադագասկարի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով նաև բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների դերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը, նախատեսվող միջոցառումները և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերը: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջ քաշվելիք նախաձեռնությունները:

Տպել
1385 դիտում

Վանաձորի թաղամասերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

ԱՄՆ-ում կայծակի հարվածից 160-ամյա եկեղեցին հրդեհվել է

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

«Թոխմախ գյոլում» հայտնաբերվել են սատկած և ջրի ափին հայտնված բազմաթիվ ձկներ․ քաղաքացիները տանում են

Ադրբեջանն Արցախում հրաձգային զենք է կիրառել. հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորախմբին

18-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով թմրանյութ է ձեռք բերել. ապօրինի թմրաշրջանառության դեպքեր Գյումրիում (տեսանյութ)

Արմավիրի մարզի տասնյակ բնակավայրերում տևական ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը

Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել ճակատի հինգ հատվածում. ՌԴ ՊՆ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

«Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են

Եթե այս ինտենսիվությունը պահպանենք, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը․ Գրիգորյան

Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունն իրականացնելու է ՀՀ անվտանգության ծառայությունը․ Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին

Նախկինում մի քանի անգամ դատապարտված 38-ամյա տղամարդը Էջմիածնի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել

Վաղը տեղի կունենա Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատական նիստը

Արցախի Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով

Սյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ հրավիրված են բարձրաստիճան այրեր, դեսպաններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը բանակցել են մոտ 1,5 ժամ

Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի 32-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելով

Կիևին ավելի հզոր զենքի մատակարարումը կհանգեցնի լարվածության կտրուկ աճի. Պեսկով

Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու

Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը

Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից

Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին

Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ

Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում

Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը

Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են

Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Ստոլտենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Այսօր և առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում

Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ