Պետությունից բնակարանի պահանջով հացադուլ հայտարարած մանկատան սաների կացարանների խնդիրը լուծվել է

Հաշվի առնելով հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, ցանկանում ենք ներկայացանել խնդրի լուծման ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Այս մասին ասվում է նախրարության հաղորդագրության մեջ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել երիտասարդների հետ՝ հորդորելով դադարեցնել հացադուլն՝ առնվազն սեփական առողջությանը չվնասելու նպատակով։ Հանդիպման ընթացքում երիտասարդները ներկայացրել են բացի սոցիալական բնակարան ունենալու խնդրից նաև այլ՝ ֆինանսական և առողջապահական խնդիրներ, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ Հանդիպմանը մասնակցել են Գոռ Պետրոսյանը, Աշոտ Ղազարյանը, Մելինե Պլանուկյանը։ Հացադուլ հայտարարած Դավիթ Ամոյանը չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը առողջական վիճակի վատթարացման հետևանքով։

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երիտասարդներին աջակցելու նպատակով նախարարի անունից նամակ է ուղարկվել ազգային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական կազմակերպություններին։ Երիտասարդների աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն ու Հայկական Կարմիր խաչ ընկերությունը։

Ստորև ներկայացնում ենք ամփոփ տեղեկատվություն նրանցից յուրաքանչյուրի անձնական տվյալների, ինչպես նաև վերը նշված խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Դավիթ Վազիրի Ամոյանն ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան  չի  ստացել։  Հերթացուցակում N 213-ն է։ Ինչպես գիտեք հացադուլ հայտարարած Դավիթի առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել էին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց։ Այս պահին Դավիթ Վազիրի Ամոյանի առողջական վիճակն էապես բարելավվել է, և, ըստ բժիշկների, վաղն արդեն դուրս կգրվի։

Դավիթ Վազիրի Ամոյանին ժամանակավոր կացարանով ապահովելու պատրաստակամություն է հայտնել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը։ Կացարանն արդեն իսկ պատրաստ է, սպասում են, որ Դավիթը դուրս գրվի հիվանդանոցից։ Նախարարությունն իր հերթին կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները, Դավիթ Ամոյանին աշխատանքով ապահովելու խնդիրը լուծելու համար։

Աշոտ Ժորայի Ղազարյանը մանկատան շրջանավարտ չի համարվում, սակայն «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը ժամանակավոր կացարան է տրամադրել նաև նրան։ Աշոտ Ղազարյանն արդեն իսկ բնակություն է հաստատել Քանաքեռում տեղակայված սոցիալական տանը։

Մելինե Կարապետի Պլանուկյանը ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան  չի  ստացել։ Հերթացուցակում 143-ն է։ Նրան բնակարանով ապահովելու խնդիրը լուծվել է հատուկ ընթացակարգով. մեկ շաբաթվա ընթացքում Մելինեի ընտանիքը կտեղափոխվի Թբիլիսյան խճուղիում տեղակայված սոցիալական բնակարաններից մեկում։

Գոռ Վիրաբի Պետրոսյանը մանկատան շրջանավարտ չի համարվում։ Նախարարի հետ հանդիպման ընթացքում Գոռը մատնանշել է ֆինանսական խնդիրների կարգավորման, ինչպես նաև բնակարանով ապահովելու անհրաժեշտության մասին, սակայն հրաժարվել է ժամանակավոր կացարանից և խնդրել ֆինանսական աջակցություն սեփական բնակարան ձեռք բերելու համար։ Խնդիրը դեռևս կարգավորման գործընթացում է։ 

Հացադուլ անող երիտասարդներին  աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայկական Կարմիր խաչ ընկերությունը, որը համաձայն սահմանված ընթացակարգի և աջակցության ձևաչափի, կտրամադրի անհրաժեշտ օգնություն բոլոր մասնակիցներին (ըստ ցանկության)։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3532 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում