ՀՀ-ում քաղաքական փոփոխությունները չեն ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Կարասին

Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ավանդական ռուս-հայկական ինտենսիվ երկխոսությունը բարձր մակարդակներում շարունակվեց: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: 

Նա հիշեցրել է, որ հաշված ամիսների ընթացքում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեք հանդիպում, Փաշինյանը երկու անգամ հանդիպել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Բացի այս, եղել են նաեւ հեռախոսային շփումներ, որոնց արդյունքը, ըստ Կարասինի, հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման կուրսի անփոփոխությունն է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների կոնտեքստում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ: 

Կարասինը նաեւ ասել է, որ թեեւ Հայաստանում պահպանվում է որոշակի ներքաղաքական անկայունություն, բայց համագործակցության կոնկրետ հարցերի շուրջ ընթանում է հստակ աշխատանք: Ըստ այդմ, բավականին խոսուն է առեւտրաշրջանառության դրական դինամիկան՝ 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23,4% կամ $925,6 մլն:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀՀ նոր ղեկավարի օրոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ բացվում են, թե՝ ոչ, Կարասինն ընդգծել է, որ գոյություն ունի միայն մեկ կարգավորման ռեալ հեռանկար՝ բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորում: Ըստ նրա, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հետաքրքրվածությունը անվտանգության, կայունության եւ զարգացման առումով հանդիսանում է բանակցային գործընթացի շարժիչ ուժն ու հիմքը, որին Ռուսաստանը անվերապահորեն աջակցում է. 

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանը սերտ կապերի մեջ է մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ: Մենք մեր կողմից փորձում ենք անել հնարավորը, որպեսզի աջակցենք հակամարտության կողմերին խաղաղ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3245 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս