Երևան
12 °C
Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Քեզ համար Ազնավուր» խորագիրը կրող համերգային ծրագիրը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Առաջին անգամը չէ, որ աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիր է իրականացվում Հայաստանում: Անցյալ տարի հունիսի 1-ին է իրականացվել նման միջոցառում, որին ներկա է գտնվել նաեւ Շառլ Ազնավուրը: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ նախորդ տարվանից էին որոշել, որ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիրը շարունակական բնույթ պետք է կրի. «Սա Ազնավուրին նվիրված երկրորդ համերգն է, որը, ցավոք սրտի, դարձավ նրա հիշատակին նվիրված համերգ»:
Անցյալ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է հանդես եկել՝ Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ, իսկ այս տարի ծրագրի ֆորմատը փոքր-ինչ փոփոխվել է:
«Ռեպերտուարում Ազնավուրի ամենասիրված երգերն են: Գիտենք, Ազնավուրը 1300 երգ ունի, բայց կա մի 20 երգ, որոնք պարտադիր կհնչեն երեկոյի ընթացքում: Եվ տեղին է հիշել Ազնավուրի համերգներից մի դեպք, եթե չեմ սխալվում, 85-ամյակի համերգների ժամանակ էր, երբ շանսոնյեն իր հայտնի երգերից «Je m'voyais deja»-ն չէր երգում եւ հանդիսատեսը բոյկոտեց: Նրանց պահանջի ներքո է այդ երգն իր ռեպերտուար մտցրել Ազնավուրը»,- պատմեց Հայկ Պետրոսյանը:
Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին կայանալիք համերգային ծրագրի ընթացքում պարբերաբար կներկայացվեն Շառլ Ազնավուրի կյանքը, դրվագներ շանսոյեի ստեղծագործական կյանքից եւ այլն:
«Շատ կարեւոր է Ազնավուրին ներկայացնել որպես առաձին մարդ, որովհետեւ նա շատ օրինակելի մարդ էր: Կապ չունի՝ դու բեմի վրա ես, հաշվապահ ես, թե այլ մասնագիտության տեր, կարեւորը մարդկային տեսակն է, նա պայքարող տեսակ է եղել: Չեմ կարող չհիշել իր փառահեղ խոսքերից մեկը, որ «Բոլորս էլ ի վերջո մահանալու ենք, բայց մինչ այդ պետք է ապրել»,- ասաց Հայկ Պետրոսյանը:
Վերջինս նաեւ նկատեց, որ Ազնավուր երգելն այնքան էլ հեշտ չէ, հավելյալ ջանքեր է պահանջում. «Կան չէ մի շարք երգիչ երգչուհիներ, ինչպես Սթիվի Վանդերը կամ մեկ ուրիշը, նրանց կատարումները հանդիսատեսը սովոր է լսել միայն նրանց կատարմամբ, այդ իմաստով բավականին երկար աշխատանք ենք տարել, որպեսզի հանդիսատեսի ականջին օտար չլինի»:
Հայկ Պետրոսյանը կարեւորեց համերգային ծրագրի առանձնահատուկ մասնակիցներից մեկին. խոսքը դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի մասին է, դերասանին հայ հանդիսատեսը 5 տարուց ավելի է՝ ինչ բեմում չի տեսել:
«Ես գիտեմ, թե նրա ներկայությունն ինչքան կարեւոր է հայ հանդիսատեսի համար, կարեւոր է նաեւ համերգային ծրագրի իրականացման, եւ ինչու ոչ՝ Ազնավուրի համար: Ես շատ մեծ ուրախությամբ ու սպասումով ուզում եմ ասել, որ հայրս էլ է մասնակցելու, նա երեկոյին կլինի որպես հատուկ հյուր: Եվ չնայած լրիվ այլ պլաններ ուներ, բայց ասաց, որ անպայման կգա ու իր հարգանքի տուրքը կմատուցի»,- ասաց Հայկ Պետրոսյանը:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ հույս ունեին, թե նախապես պլանավորված համերգին ներկա կլիներ նաեւ Շառլ Ազնավուրը եւ որ այն տեղի կունենար մեկ օր ամբողջական տարբերակով: «Ցավոք սրտի, այդպես չեղավ եւ ցավալի լուրից հետո մենք որոշեցինք, որ այն երկու օր տեղի կունենա ու մշակույթի նախարարությունը ամեն ինչ կանի, որպեսզի հավուր պատշաճի ներկայացվի մեծն շանսոյեի հիշատակը վառ պահող միջոցառումը»,- ասաց նախարարը:
Միջոցառման կազմակերպիչները վստահեցրեցին, որ հանդիսատեսին ուրախ, միեւնույն ժամանակ շատ հուզական համերգ է սպասվում, ինչպիսին, որ Ազնավուրն էր, շատ ուրախ, միեւնույն ժամանակ՝ շատ հուզական: Մասնակից երգիչ երգչուհիների թվում են Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը եւ այլոք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT