Իսկական հաճույք էր երգել հայերենով. Ժերեմի Դելվեղի հարցազրույցը՝ ՀԺ-ին

Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատարներից Ժերեմի Դելվեղը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ կատարած երգով մեծ հիացմունք առաջացրեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի մոտ: Հոկտեմբերի 5-ին Փարիզում՝ «Հաշմանդամների պալատում», կատարեց Դան Ղարիբյանի «Հայկական վալսը»: Նրան նվագակցում էին դաշնակահար Ժան Քրիստիան լե Քոզը եւ ջութակահար Գիյոմը, սակայն շատ հայերի գերել է հենց Ժերեմիի ձայնը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երգիչը խոսեց անսպասելի արձագանքների մասին:

- Ժերեմի՛, շնորհակալություն գերազանց կատարման համար:

- Շնորհակալ եմ: Իսկապես կենտրոնացած էի: Պատրաստվելու համար երկար ժամանակ չենք ունեցել՝ ընդամենը 48 ժամ, եւ ինձ համար հայերեն երգելն այդքան էլ հեշտ չէր: Իրականում դա մարտահրավեր էր ինձ համար: Երգն իսկապես շատ գեղեցիկ է: Հեղինակը Դան Ղարիբյանն է: Ես երգի մասին չգիտեի մինչեւ իմ ղեկավարը չխնդրեց, որ երգեմ այն Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ: Մյուս կողմից կարելի է ասել, որ ինչ-որ առումով այն կատարելը հեշտ էր, դա պայմանավորված էր երգով ու դրա բառերով:

- Ինչպե՞ս եք սովորել երգել այն հայերեն:

- Հայերնը գեղեցիկ լեզու է: Իմ ղեկավարներից մեկը ճանաչում է ֆրանսահայերի, 1-2 հոգու էլ մայրս է ճանաչում, եւ դա հիանալի էր, քանի որ նրանից մեկն արեւելյան, մյուսն արեւմտյան Հայաստանի հայերենին է տիրապետում, եւ ես լեզվի 2 տարբերակների հարցում էլ օգնողներ ունեի: Նրանք ունեին երգի արեւմտյան եւ արեւելյան հայերենով տարբերակները: Ես 3 ժամ եմ աշխատել նրանց հետ: Նրանից մեկը՝ Արմեն Շմավոնյանը, ինձ համար ֆրանսերեն տառերով գրեց հայերեն տեքստը: Հետո ես զանգահարեցին նրան ու կարդացի տեքստը, նա էլ ինձ օգնեց որոշ հնչյուններ արտասանելու հարցում: (խմբ. ավելի ուշ Ժերեմին նշեց, որ հայերենի հարցում իրեն օգնել է նաեւ Ժիլդա Գեղամյանը): Իսկապես ինտենսիվ աշխատանք էր: Ես տեքստը ստացա չորեքշաբթի երեկոյան, երաժշտությամբ փորձեր անել սկսեցինք հաջորդ առավոտյան, եւ երեկոյան էլ շատ աշխատեցի, որպեսզի ուրբաթ օրը «Հաշմանդամների պալատում» լավ ներկայացնեմ այն:

- Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Ձեզ ընտրեցին ստեղծագործությունը կատարելու համար:

- Մեր ղեկավարն է ինձ ընտրել՝ փոխգնդապետ Ավրորա Տիյակը: Նա երգչախմբի ղեկավարն է: Նա երգերի լավ գիտակ է, տարբեր երկրների երաժշտությունների է ծանոթ, տեղյակ է փոփ, ժողովրդական երգերից, եւ նա գիտեր «Հայկական վալսի մասին»: Երկրի ղեկավարությունը հարցրել էր երգչախմբին՝ արդյոք մենք որեւէ ստեղծագործություն ունենք, որը կարելի է կատարել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ: Երգչախումբն առաջարկել է այս ստեղծագործությունը, եւ երկրի ղեկավարությունը տվել է համաձայնությունը: Ինչո՞ւ ես: Ասեմ, որ մենք շատ լավ երգչախումբ ունենք, եւ բացի ինձանից՝ մենք էլի լավ երգիչներ ունենք, պարզապես նա այդ երգն ինձ տվեց, եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Իմ բախտը բերեց (ծիծաղում է): Բայց ասեմ, որ ես երբեք չեմ փորձել ուշադրության կենտրոնում հայտնվել կամ հայտնի դառնալ, ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարել: Իմ բախտը բերեց, բայց մենք բազմաթիվ լավ երգիչներ ունենք, եւ մենք իմ կոլեգաների հետ անհամբերությամբ սպասում ենք Հայաստան շրջագայության հրավիրվելուն (ծիծաղում է): Նշեմ, որ մենք բոլորս շատ ենք սիրում Ազնավուրին: Ֆրանսիայում նա լեգենդ է:

- Ենթադրում եմ՝ գովեստի բազմաթիվ խոսքեր լսած կլինեք:

- Նախեւառաջ ասեմ, որ ես, մենք զարմացած էինք, որովհետեւ հայկական համայնքի կողմից մեծ արձագանք եղավ, բայց երգը Ֆրանսիայում լրատվամիջոցներով այնքան էլ շատ չի հնչել: Զարմացած եմ եւ զգացված: Բազմաթիվ մարդիկ ինձ գրում են ֆեյսբուքով ու էլեկտրոնային փոստով: Անկեղծ ասած, ապշած եմ, ի վիճակի չեմ պատասխանել բոլորին, երանի կարողանայի, բայց դա հնարավոր չէ: 150 նամակի արդեն պատասխանել եմ: Ուզում եմ ողջ աշխարհի հայերին ասել, որ շատ զգացված եմ, արձագանքը տպավորիչ էր, այդ արձագանքներն ինձ համար դրական էներգիայի աղբյուր էին: Բայց ես աստղ չեմ, ես պարզապես Ֆրանսիայի բազմաթիվ լավ երգիչներից մեկն եմ:

- Կուզենայի՞ք մեկ այլ հայկական երգ էլ կատարել:

- Ինչու՝ ոչ: Բայց դա բավական բարդ էր: Շատերին թվում է, թե ինձ համար շատ հեշտ էր: Հեշտ էր միայն այն առումով, որ երաժշտական լսողություն ունեմ, եւ մենք սովոր ենք երգել տարբեր լեզուներով՝ իտալերենով, ֆրանսերենով, անգլերենով, գերմաներենով, ռուսերենով, եւ մենք երաժշտական լսողության հաշվին կարողանում ենք կրկնօրինակել արտասանությունը, բայց սովորել նոր լեզու՝ հատկապես հայերեն, կարծում եմ՝ իրոք դժվար է: Բայց ես իհարկե կերգեմ (ծիծաղում է), հատկապես, եթե շրջագայություն ունենանք Հայաստանում:

- Այս արձագանքներից հետո երգչախմբի ղեկավարները մտածո՞ւմ են երգացանկում հայկական երգեր ներառելու մասին:

- Չեմ հարցրել, բայց այս ստեղծագործությունն իրոք հուզել է երգչախմբի անդամներին: Բացի Ավրորա Տիյակից՝ ոչ ոք հայկական երաժշտությանը ծանոթ չէր: Այն շատ գեղեցիկ, ռոմանտիկ ու մելանխոլիկ է: Կարծում եմ՝ շուտով այլ երգ էլ կերգենք: Կարծում եմ:

- Կցանկանայի՞ք հայերեն սովորել:

- Վստահ չեմ, որ կարող եմ, որովհետեւ բավական բարդ է թվում: Բայց այնքան գեղեցիկ է հնչում, իսկական հաճույք էր երգել այդ լեզվով: Այնպիսի զգացողություն է, որ լեզուն ինքնին երգում է, անգամ երբ դուք պարզապես խոսում եք: Իսկապես: Շատ երգեցիկ լեզու է: Եթե եւս 2-3 կյանք ունենամ, կփորձեմ սովորել (ծիծաղում է):

- Իսկ կցանկանայիք, պարզապես այցելել ու տեսնել Հայաստանը՝ ոչ շրջագայության շրջանակներում:

- Երանի կարողանայի, որովհետեւ բազմաթիվ լուսանկարներ ու անգամ ֆրանսիացի լրագրողի կողմից նկարահանված ռեպորտաժ եմ տեսել Հայաստանի մասին: Եւ այն, ինչ տեսել եմ, այնքան գեղեցիկ է՝ երկիրը, լեռները, հուշարձանները.... ի դեպ, բոլոր հայերը ցանկանում են ինձ խմելու հրավիրել, այնպես որ պետք է գամ (ծիծաղում է):

- Պատրա՞ստ եք նրան, որ Ձեզ ասելու են, որ կոնյակը հայկական է :) :

- Վստահ չեմ (ծիծաղում է):

- Դուք Հայաստանի մասին իմացե՞լ եք մինչեւ այս երգ երգելը, թե հայերի արձագանքից հետո եք որոշել պարզել՝ ինչ երկիր է:

- Ես ինչ-որ բան գիտեի. Ֆրանսիայում դպրոցում մենք դա սովորում ենք աշխարհագրությունից: Բացի այդ՝ Շառլ Ազնավուրը մեծ աստղ է, եւ նա շատ է խոսել Հայաստանի մասին. նա լավագույն դեսպանն է, որ դուք կարող էիք ունենալ ողջ աշխարհում: Ես գիտեի, որ ձեր երկիրը Վրաստանի ու Ադրբեջանի մեջտեղում է, այսինքն՝ գիտեի որտեղ է Հայաստանը գտնվում, բայց երբեք այդտեղ չեմ եղել: Անկեղծ ասած, մեր դպրոցում այդքան էլ շատ ֆրանսահայեր չկային: Ես գիտեմ Յուրի Ջորկաեֆին (խմբ. ֆուտբոլիստ), քանի որ ՊՍԺ ակումբի երկրպագու եմ: Նա մեծ ֆուտբոլիստ է եղել: Անկեղծ ասած, այդքան էլ շատ բան չեմ իմացել ձեր երկրի մասին, բացի պատմությունից...

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6329 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս