Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հերթական կրակոցներն են հնչել Երեւանում. այս անգամ էլ կրակոցների ենթադրյալ հեղինակը քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանն է՝ Նորատուսցի Ալիկի հարազատ եղբայրը: Կրակոցների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող «Հուկման» ակումբում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների եւ հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռեւս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարավել է զենքի գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով): Նույն կասկածանքով էլ Արա Բանդուրյանը ձերբակալվել է:

Իրավապահները, սակայն դեռ չեն հայտնաբերել Բանդուրյանի զենքը: Մեր տեղեկություններով, այդ օրը Բանդուրյանը ալկոհոլի ազդեցության տակ է կրակոցներ արձակել, չնայած դրան իրավապահները նրա խմածության աստիճանը չեն ստուգել:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործը ստացվել է հոկտեմբերի 14-ին եւ վարույթ ընդունվել: Խմածության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, Տռուզյանն ասաց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Խորհրդականն ասաց նաեւ, որ առգրավվել են ակումբում գործող անվտանգության տեսախցիկների տվյալ օրվա տեսագրությունները եւ ենթարկվել զննության: Բավարար ապացույցների համակցությամբ կտրմադրվի համապատասխան որոշում:

Քրեական հեղինակության փաստաբան Կարեն Բատիկյանը մեր զրույցում նշեց, որ իր վստահորդը հոկտեմբերի 13-ի ցերեկը բժշկական կենտրոններից մեկում կաթիլային ներարկում ընդունելիս է եղել, երբ տեղեկացել է, որ ոստիկաններն իրեն են փնտրում:

- Պարոն Բատիկյան, ձեր պաշտպանյալը ընդունո՞ւմ է առաջադրված կասկածանքը, թե՝ ոչ: Ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Դիրքորոշում այս պահին չի հայտնել, չի ասել՝ ընդունում է կասկածանքը, թե՝ ոչ: Նա իրավունք ունի ցուցմունք չտալու, պահպանում է լռության իրավունքը:

- Նա ինքնակա՞մ է ներկայացել ոստիկանության բաժին:

- Ինքը ոչ թե ինքնակամ է ներկայացել, այլ՝ կամավոր. ինքնակամը ներկայանում է հանցագործություն կատարած մեղայականով ներկայացած անձը: Ոստիկանության աշխատակիցները գնացել են իր բնակարան, ծնողներից իրենից են հարցրել, ինքն այդ պահին բուժում է ընդունել բժշկական կենտրոններից մեկում, կարծում եմ՝ արձանագրված է, ցերեկվա ժամերի մասին է խոսքը: Դրանից հետո, երբ տեղեկացրել են, որ ոստիկաններն իրեն են փնտրում, կամավոր ներկայացել է... Էդ մարդը կամավոր եկել է, միասին մտել ենք բաժին, բարձրացել ենք քրեական հետախուզության բաժանմունք ու տեւական ժամանակ սպասել ենք ինչ-որ գործողությունների: Մեկ ժամ, ժամ ու կես սպասելուց հետո օպերատիվ աշխատողն ասաց, որ ինքնակամ ներկայանալու արձանագրություն է կազմում, այսինքն՝ իր նկատմամբ արդեն հարկադրական գործողություններ սկսեցին կատարվել: Արձանագրություն կազմելուց հետո ես հայտարարություն արեցի այն մասին, որ Արա Բանդուրյանը եկել է ոչ թե ինքնակամ, այլ՝ կամավոր՝ ձեր կանչով: Անմիջապես հետո հետաքննիչի կողմից Արա Բանդուրյանը ձերբակալվել է եւ այդ պահից արդեն տեղեկացանք կասկածանքի էության ու բովանդակության մասին, որտեղ նշվում է, որ Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել կրակոց՝ եզրահանգումը՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս: Ձերբակալման նպատակը նշված էր փախուստը կանխելը, ինչի վերաբերյալ ես հայտարարություն արեցի՝ նշելով, որ իմ վստահորդը փախուստի դիմելու նախադրյալներ չի ստեղծել, կամավոր ներկայացել է:

- Պարոն Բատիկյան, դուք ասացիք՝ ինքնակամ ներկայանում է հանցագործություն կատարած անձը, ձեր ասածից ստացվում է՝ Բանդուրյանը չի՞ եղել կրակոցներ արձակած անձը:

- Այստեղ կարեւորը ձերբակալման նպատակն է:

- Տեղեկություն կա, որ Արա Բանդուրյանը ալկոհոլի ազդեցության տակ է կրակոցներ արձակել: Նրա խմածության աստիճանը ստուգե՞լ են:

- Ոչ, խմածությունը չի ստուգվել: Ես շփվել եմ իր հետ, ինքը խմած չի եղել, ճնշում ուներ, բայց հաստատ խմած չէր:

- Զենքի մասով տեղեկություն ունե՞ք իրեն է պատկանում, օրինական է, թե՞ ոչ

- Այս պահին տեղեկություն չունեմ:

- Պարոն Բատիկյան, ձերբակալման որոշումը վիճարկել ե՞ք:

- Չեմ վիճարկել, դիրքորոշում եմ ներկայացրել, որ ոչ իրավաչափ է ձերբակալությունը, քանի որ ձերբակալման նպատակը նշված սխալ է, Բանդուրյանը փախուստի չի դիմել, կամավոր ներկայացել է. կոնկրետ դատավարական հարկադրանքի միջոցները իրականացնելու համար վարույթն իրականանցող մարմինը պետք է ունենա ողջամիտ ենթադրություն, որ այս մարդն ազատ մնալով կարող է փախուստի դիմել:

Նշենք, որ Արա Բանդուրյանի ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը. վաղը կորոշվի՝ նախաքննական մարմինը նրան մեղադրանք առաջադրո՞ւմ է, թե՞ ոչ եւ ինչ խափանման միջոց է նրա նկատմամբ ընտրվելու:

ՀՀ ոստիկանությունն էլ քիչ առաջ տեսանյութ տարածեց քրեական հետախույզների ձեռք բերած ակումբը տեսագրող սարքերի ձայնագրություններից, որում երեւում էր, թե ինչպես է Բանդուրյանը երեք անգամ կրակոցներ արձակում ակումբի աշխատակիցների եւ հաճախորդների ներկայությամբ:

Արա Բանդուրյանի եղբայրը՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, մեկ այլ աղմկոտ քրեական գործով ամբաստանյալ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7901 դիտում

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան