Վալերի Օսիպյանը՝ իր եւ Հունան Պողոսյանի լարված հարաբերությունների մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելով Սյունիքի մարզպետ։ Կառավարության նիստից հետո լրագրողներն Օսիպյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հնչող քննադատությունները։ «Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, եւ կարծում եմ՝ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,– ասաց ոստիկանապետը։

Տեղեկություններ կան, որ Օսիպյան-Պողոսյան հարաբերությունները լարված են, ՀԺ-ն Օսիպյանից հետաքրքրվեց, թե որն է պատճառը: «Իսկ ո՞վ է ասում, որ լարված է: Դրանք սուտ տեղեկություններ են, չեն համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը երկար տարիներ եղել է ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Հեղափոխությունից հետո, երբ հրաժարական ներկայացրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, աշխատանքից ազատման դիմում գրեց նաեւ Հունան Պողոսյանը։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ 

Հարցին՝ ինչ սկզբունքով է կառավարությունն առաջնորդվում, որ բարիկադներից այն կողմ հայտնվածին պաշտոն է առաջարկում, Օսիպյանը պատասխանեց. «Մարդ, որը ունի գիտելիքներ եւ կարող է պետությանն արժեքավոր ծառայություններ մատուցի»:

Սահման մեկնող ոստիկանները սկսել են դժգոհել այդ ծառայությունից: Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դա համատարած չէ, բայց չբացառեց, որ հնարավոր է լինեն մասնավոր դեպքեր: «Մի քանի օր առաջ նրանց ճանապարհում էի դիրքեր եւ նրանք մի մարդու նման ժպիտները դեմքներին գնացին»:

Դիտարկմանը, որ նրանց դրա համար տրվում է 30 հազար դրամ հավելավճար, չի՞ կարծում, որ քիչ է, Օսիպյանն ասաց. «Կարծում եմ, որ քիչ է, բայց միայն ոստիկանության զորքերի համար քիչ չէ, չէ՞ որ այդ գումարը ստանում են նաեւ ՊՆ-ի զորքերը»,- ասաց նա:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւս ոստիկանությունն աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու։ Հարցին՝ ի՞նչ արտահայտություն է ունենալու այդ աննախադեպ վերահսկողությունը, քրեական տարրերի ներգրավվածությունը բացառելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվելո՞ւ են, ինչին ի պատասխան Օսիպյանն ասաց. «Մենք չենք տարանջատում քրեական տարր կամ այլ տարր, օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի ընտրությունները, հատկապես մարզերում նոր մոտեցումներ կօգտագործենք»։

Դիտարկմանը, որ նախկինում այդպես չի եղել, դրա հետ են կապված առկա կասկածները, Օսիպյանը նշեց. «Ես չգիտեմ՝ նախկինում ոնց է եղել, ամեն դեպքում իմ պաշտոնավարման ընթացքում, այդ թվում՝ նախկինում շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որեւէ մեկը մի փաստող դրվագ ներկայացնի, որտեղ ես թերացել եմ»։

Օսիպյանը շեշտեց՝ գոհ է իր ղեկավարած կառույցի ամեն ծառայողի աշխատանքից եւ համոզված է՝ ոստիկանների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ էր նաեւ, որ հնարավոր եղավ ավագանու լավ ընտրությունները, ինչպես նաեւ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. «Կան մի քանի մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա եւ անուն կպցնել ոստիկանությանը, բայց ես, լինելով այս կառույցի ղեկավարը, գոհ եմ համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից՝ այն, ինչ չէի կարող ասել մայիս–հունիս ամիսներին, բայց ներկայումս ոստիկանությունը լավ է կատարում իր առջեւ դրված խնդիրները»։

Ոստիկանապետն ընդգծում է՝ Երեւանի ավագանու վերջերս կայացած ընտրությունների ցուցակների նման գերազանց ցուցակներ երբեւիցե չեն եղել, բայց հավաստիացնում է՝ նման ցուցակներ կլինեն նաեւ ԱԺ ընտրություններում. «Որեւէ մեկը չի կարող բացասական կարծիք հայտնել ավագանու ընտրությունների ցուցակների մասին, գերազանց, նմանատիպ ցուցակներ չեն եղել եւ ԱԺ ընտրություններում եւս ունենալու ենք այդպիսի ցուցակներ»։

Դիտարկմանը, որ ոստիկանության շարքային աշխատակիցներն, ըստ էության, չեն փոխվել, այդ պարագայում ինչով է պայմանավորված ոստիկանության նախկին աշխատանքի նման պատկերը, քաղաքական հրահանգ կար արդյո՞ք, ինչին ի պատասխան ոստիկանապետն ասաց. «Ժամանակաշրջանն է ստիպել, որ մեր մոտեցումներն այլ լինեն եւ ներկայիս ստեղծված իրավիճակին ոստիկանությունն ըմբռնմամբ մոտեցավ, իմ տված հանձնարարականներն ու հրամանները կատարեցին ճիշտ եւ ժամանակին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասֆալտին փռելու գործողություններ էլի իրականացվո՞ւմ են, ինչին Օսիպյանն արձագանքեց. «Դա միշտ եղել է եւ այո, էլի կլինեն»։

Նա հավաստիացրեց՝ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին եւ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում, որ հակահեղափոխական ուժերի ակտիվացումներ ու լարվածություն չառաջանա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7201 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ