Տաջիկստանի պատվիրակությունն այցելել է Քրեակատարողական ծառայություն, հաջորդ այցը՝ «Արմավիր» ՔԿՀ

18/10/2018 schedule23:05

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային հասարակական կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Տաջիկստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի քաղաքական և քաղաքացիական իրավունքների պետական պաշտպանության վարչության պետի տեղակալը, Արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման գլխավոր վարչության պետի տեղակալը, դատախազության՝ ազատությունից զրկման վայրերում օրինականության նկատմամբ վերահսկողության հատուկ բաժնի պետը, քաղաքացիական հասարակության մոնիթորինգային խմբի ղեկավարը, «Մարդու իրավունքների և օրենքի գերակայության բյուրո» ՀԿ տնօրենի տեղակալը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ Ա. Մխոյանը նշեց, որ բարձր է գնահատում նման հանդիպումները, որոնք համագործակցության և փորձի փոխանակման լայն հնարավորություն են ընձեռում: Հանդիպման նպատակներից էր ծանոթանալ և ուսումնասիրել ՀՀ քրեակատարողական համակարգում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային ընթացքին, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության առանձնահատկություններին, ձեռքբերումներին: Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը սերտ համագործակցում է բոլոր կառույցների հետ, առանց խոչընդոտների և սահմանափակումների քննարկվում է յուրաքանչյուր հարց՝ համակարգի առջև դրված խնդիրների համատեղ և արդյունավետ լուծման համար: Պատվիրակության ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրում էին ազատազրկված անձանց բժշկական սպասարկմանը, զբաղվածությանը, տեսազանգի հնարավորությանը, ուղղիչ հիմնարկների տեսակների առանձնահատկություններին վերաբերող հարցերը:

Նրանց ուշադրության կենտրոնում էր հատկապես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի արդյունավետությունը ՀՀ-ում, որի շրջանակներում քննարկվեցին նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերը: Ծառայության պետ Ա. Մխոյանը, ներկայացնելով Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը, շեշտեց, որ օրերս ցմահ դատապարտյալներից մեկը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց, ինչը նախադեպ է ՀՀ համար, իսկ առաջիկայում սպասվում է նաև համաներում: Հանդիպման ավարտին Տաջիկստանի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Ծառայությանը նվիրեց իրենց երկիրը ներկայացնող պատկերագիրք:

Պատվիրակության անդամները դիմեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այց կատարելու խնդրանքով, ինչին Ա. Մխոյանն արձագանքեց դրական: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2285 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը