Երևան
12 °C
Հոկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով ներկայացավ երգիչ Ալեքսեյ Չումակովը:
Մենահամերգի օրը համընկել էր «Էրեբունի- Երեւան»-ի 2800-ամյակի տոնակատարության հետ, որի մասին, երգչի խոսքով, վերջին պահին են համերգի կազմակերպիչներն իմացել: Չումակովը շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին եւ բոլոր ներկաներին, որոնք դրսում տեղի ունեցող բազմաթիվ միջոցառումներից գերադասել էին ներկա գտնվել իր մենահամերգին:
«Արամ Խաչատրյան»-ում Չումակովի համերգային շոուն հիշեցնում էր ռոմանտիկ ներկայացում, որտեղ ներկայացվեցին նրա բոլոր սիրված ու նոր ստեղծագործությունները:
Բուլղարահայ երգիչը համերգի ընթացքում խոսեց Երեւանում իր ստացած տպավորությունների մասին, ասաց, որ առաջին անգամ է Երեւանում: «Այսօր, երբ քայլում էի փողոցներով, ինձ ոչ ոք չճանաչեց, քանի որ մի փոքր անճանաչելի կերպարով էի՝ արեւային գլխարկով եւ այլն, բայց մեծ բավականություն ստացա, այստեղ շատ հետաքրքիր է: Գիտեմ, որ մարդկանց աշխուժությունն ինչ-որ չափով մայրաքաղաքի տոնով է նաեւ պայմանավորված, շնորհավորում եմ բոլորիդ նաեւ այդ առիթով, ես գիտեի, որ Երեւանը հին է, բայց որ 2800-ամյա՝ չէի պատկերացնում»,- ասաց Ալեքսեյ Չումակովը:
Երգիչը խոսեց իր կիսով չափ հայ լինելու մասին, հպարտությամբ շեշտեց իր մոր հայ լինելը. «Իմ երակներով էլ է հայի արյուն հոսում: Չնայած մայրս հայ է, ցավոք, ես առաջին անգամ եմ այստեղ: Չեմ կարող չասել՝ այս համերգը, հանդիպումը ձեզ հետ շատ սպասված էր ինձ համար:
Իր՝ «Песня о любви» կատարման ժամանակ Չումակովն առանձնակի շեշտեց այդ երգի շուրջ Հայաստանում ծավալված ասեկոսեները, թե իբր երգիչն այն գողացել էր կոմպոզիտոր, երգիչ Հայկոյից եւ որ այն Հայկոյի «Ետ նայիր ու տես» երգի ռուսերեն տարբերակն է:
«Այս երգը կատարելուց առաջ, անպայման ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ էին այստեղ տարածել եւ քննադատում, որ ես ինչ-որ հայ երգչից (անունը չգիտեմ, ցավոք սրտի) եմ այդ երգը գողացել: Նախ, ուզում եմ ասել, որ ես ոչ մեկից երբեւէ ոչինչ չեմ գողանում, եւ երկրորդ, այդ երգի կոմպոզիտորը Ալեխանդրո Սանս է, երգն իրենն է, որի հետ երկար «բանակցություններից» հետո իր հավանությանն եմ արժանացել, եւ պայմանագիր կնքել երգն այս տարբերակով կատարելու համար»:
Համերգային երեկոյի ընթացքում արտիստը ներկայացրեց իր «Небо в твоих глазах», «Песня о любви», «Девочка, девушка, женщина», «Знает небо», «Девочка-море», «Если бы знать зачем», «В заметки», «Тут и там» եւ այլ ինքնատիպ ստեղծագործություններ: Երեւանում ներկայացվեց նրա «Небо в твоих глазах» ձայնասկավառակը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի «Fashion New Year Awards 2018»-ի արդյունքներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT