Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերի Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Հոկտեմբերի 20-ին Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին։ 

Վալերի Օսիպյանն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն ավելի բարեկիրթ ու կոռեկտ, առաջնորդվեն բացառապես օրինականության սկզբունքով, գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։

«Մենք ոչ ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, անկախ պաշտոնից ու կոչումից, պատժվելու է խստագույնս»,- նշեց Վալերի Օսիպյանը։ 

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանվույն կգնահատվեն, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։ «Ես կանգնած եմ նվիրված ծառայողի կողքին՝ շարքայինից մինչև գնդապետ, որոնք իրենց սրտացավությամբ ավելացնում են մեր ոստիկանական մեծ ընտանիքի նկատմամբ հասարակության տածած հարգանքն ու վստահությունը»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը։

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ ոստիկանության պետը հանձնարարեց ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Այս առումով Վալերի Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարության տվեց պարտադիր կատարման ենթակա կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2364 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ