«Արա, դու հլը սաղ ե՞ս». մեկնարկեց HSBC բանկի զինված հարձակման, երկու անձի սպանության գործով դատական նիստը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության փորձի գործով առաջին դատական նիստը: Այս գործով մեղադրվում է ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյանը:

Դեպքը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում. ավազակային հարձակման հետեւանքով սպանվել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, վիրավորվել «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանը:

Դատական նիստերի դահլիճում էին գտնվում տուժողի հարազատները: Երբ ամբաստանյալ Դանիել Դանիելյանը ոստիկանների ուղեկցությամբ բերվեց դատական նիստերի դահլիճ տուժողների հարազատները վիրավորական արտահայտություններ հնչեցրին նրա հասցեին. «Արա, հլը դու սաղ ե՞ս»,- ասաց նրանցից մեկը: Իրավիճակը չթեժացնելու համար ուղեկցող ոստիկանները մինչ նիստը սկսվելը նրան դուրս բերեցին դահլիճից: Արդեն նիստերի դահլիճում Դանիելյանը պարբերաբար ձեռքերով փակում էր դեմքը եւ դատավորի հարցերին պատասխանում ցածրաձայն:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավորը ճշտեց Դանիելյանի ինքնությունը հաստատող տվյալները: Դանիելյանն ասաց, որ բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին գտնվում են երեք երեխաներ: Նա ասաց, որ ֆիզիկապես առողջ է: Դատավորի հարցին, թե որ հասցեում եք հաշվառված, ՃՈ գնդապետն ասաց, որ չի հիշում: Դատավորի ճշտող հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված չհիշելը, ամբաստանյալը պատասխանեց, որ նարկոզ է տարել, գտնվում է հետվիրահատական շրջանում եւ որոշ տվյալներ չի հիշում:

Այնուհետեւ դատավորը պարզաբանեց նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչից հետո Դանիելյանը հայտարարեց, որ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով հրաժարվում է իր երկու պաշտպաններից: Միաժամանակ Դանիելյանը միջնորդեց իրեն ապահովել հանրային պաշտպանով, ինչը դատարանը բավարարեց:

Հանրային պաշտպանով ապահովելու պատճառով դատական նիստը հետաձգվեց. այն տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին:

Նշենք, որ Դանիել Դանիելյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում աչքի վիրահատության է ենթարկվել. վնասազերծվելիս նա աչքի շրջանում վնասվածք էր ստացել: Գնդապետն ընդունում է, որ ավազակային հարձակում կատարել է, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Նա մինչ դեպքը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ մայիսի 03-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Դանիել Դանիելյանն իր անվամբ հաշվառված «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված մարտական նռնակով եւ դանակով զինված, դիմակավորված մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար:

Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետեւ դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար /79.200.000 ՀՀ դրամ, 110.000 ԱՄՆ դոլար, 39.690 եվրո, 242.240 ՌԴ ռուբլի, 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2.980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար եւ 700 ՄԱԷ դիրհամ/ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ եւ նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնում մահացել է:

Ոստիկանության մյուս ծառայողները, հետապնդելով Դանիելյանին, վնասազերծել էին նրան եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին, ապա ձերբակալել ու կալանավորել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9133 դիտում

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը