Երևան
12 °C
Սույն թվականի հունվար ամսին 70-ամյա Գայանե Մարտիրոսյանին վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած Մարտին Իսահակյանը չի ցանկանում փոխհատուցել տիկնոջը պատճառած վնասները: Գայանե Մարտիրոսյանը հունվար ամսից մինչեւ ամառ՝ ստացած բազմաթիվ կոտրվածքներով գտնվել է անկողնային վիճակում:
Վերջինս ՀԺ-ին պատմեց, որ իր շան հետ քայլելիս է եղել, երբ տաքսու վարորդ, ոմն Մարտին Իսահակյանը վրաերթի է ենթարկել իրենց եւ առանց օգնություն ցուցաբերելու լքել դեպքի վայրը: Մարմնական վնասվածքներ ստացած Գայանե Մարտիրոսյանին պատահական անցորդներից մեկն է օգնություն ցուցաբերել, ապա շտապօգնություն կանչել: Հարուցվել է քրեական գործ, Մարտին Իսահակյանը հայտնաբերվել է, սակայն նա հրաժարվում է որեւէ փոխհատուցում տալ:
Որպես վկա հանդես եկող Գայանե Մարտիրոսյանին օգնություն ցուցաբերած քաղաքացին դատարանում հայտնել է, որ մեքենայի վարորդը, տեսնելով ընկած կնոջը, նստատեղից մի փոքր վերեւ է բարձրացել, ապա արագ քշել ու հեռացել: Նշված հասցեում տեսախցիկները եւս ֆիքսել են, որ տիկինը վրաերթի է ենթարկվել:
Գայանե Մարտիրոսյանի գործը մինչ օրս քննվում է, քաղհայցով դատական նիստը կայանալու է նոյեմբերի մեկին, սակայն առ այսօր պատասխանող Մարտին Իսահակյանը ոչ մի ձեւով չի պատրաստվում փոխհատուցել վերջինիս պատճառած վնասները:
Գայանե Մարտիրոսյանի գործը քննվել է Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային պատահարները քննող հատուկ բաժնում՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքները նախորդ փուլում շատ թերի են կատարվել. «Նույնիսկ փորձագիտական եզրակացությունն են սխալ տվել, քրեական գործ չի հարուցվել: Մեր բողոքներից հետո է հարուցվել»:
Փաստաբանի խոսքով՝ տեսախցիկներով ապացուցվում է Մարտին Իսահակյանի մեղավորությունը: «Տուժողը որոշակի խնդիրներ է առաջ քաշել, որ դատաքննությանը այնքան էլ չի վստահում, որովհետեւ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ դատավորը, կարծես թե, պաշտպանության տակ էր վերցրել վնաս պատճառած Մարտին Իսահակյանին»:
Գայանե Մարտիրոսյանը մեզ հայտնում է, որ մոտ 6 հազար դոլարի չափով գումար է ծախսել, որպեսզի կարողանա բուժել վթարի հետեւանքով առաջացած առողջական խնդիրները, սակայն ծախսերի մի մասի կտրոնները չի պահել, ուստի, չի կարողանում ապացուցել:
Վերջինիս փաստաբանի խոսքով եւս՝ այնպիսի ծախսեր են կատարվել տնային պայմաններում, որ դրանց վերաբերյալ դժվար է փաստաթուղթ ներկայացնել: «Այն, որ բոլոր ծախսերը կատարվել են եւ արդյունքում տիկին Մարտիրոսյանը կարողացել է ոտքի կանգնել, դա փաստ է: Փաստաթղթեր էլ կան, որ Գայանե Մարտիրոսյանը հետագա բուժման կարիք եւս ունի, որի համար մոտավորապես մեկ միլիոնից ավելի գումար է անհրաժեշտ»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբան Պետրոսյանը նշեց, որ Մարտին Իսահակյանը ամեն կերպ հրաժարվում է պատասխանատվությունից, նշում, որ գումար չունի, անգամ չի ընդունում, որ իր պատճառով է Գայանե Մարտիրոսյանը առողջական խնդիրների առաջ կանգնել. «60-ն անց մարդ է, երեւի մտածում է, որ դժվար թե իրեն կալանքի տակ վերցնեն: Ասեմ՝ բավականին հանգիստ է»:
Գայանե Մարտիրոսյանին վրաերթի ենթարկած Մարտին Իսահակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ չի նկատել, թե տիկինն ինչպես է «հայտնվել» եւ կպել իր մեքենային: «Եթե նկատած լինեի՝ կկանգնեի, կտանեի, կամ օգնություն ցույց կտայի: Ձյուն սառույց էր, մառախուղ, չեմ նկատել: Չգիտեմ, թե այդ կինն ինչպես է հայտնվել իմ մեքենայի դեմը, բայց մեքենայիս վրա անգամ մի խազ չկա: Նա անգամ ասում է, թե աղջկա նախկին ամուսինն է ինձ պատվիրել, որ իրեն գցեմ մեքենայիս տակ ու մեռցնեմ: Եթե մեռցնելու լինեի՝ մեքենայով տաս անգամ հետ ու առաջ կանեի, իրա վրա կկանգնեի, որ մեռներ»,-ասաց Մարտին Իսահակյանը:
Մեր դիտարկմանը, թե տեսախցիկները ֆիքսել են, որ խփել է տիկնոջը, վերջինս եւս մեկ անգամ նշեց, որ չի նկատել, ավելացրեց նաեւ, որ տեսախցիկների նկարածի վրա էլ է կասկածում:
«Շտապօգնության մեքենան է նրան տարել, բայց ստուգել են, ոչինչ չեն հայտնաբերել: Դեպքից 10 օր անց նա գնացել է այլ հիվանդանոց, ինչ-որ հիվանդություններ են պարզել: Ի ծնե հիվանդությունները մի քանի հարյուր դոլարով բուժել է, հիմա ինձնից 3 միլիոն գումար է ուզում: Իր պատճառով ես շաքար ձեռք բերեցի, ոտքի վրա էլ ինֆարկտ տարա: Աֆերիստ շանտաժի նոր ձեւ են գտել՝ գումար աշխատելու: Էդ ինքն է բողոքում, բա որ ե՞ս բողոքեմ»,- վրդովված ասաց Մարտին Իսահակյանը:
Դատաքննության ժամանակ Մարտին Իսահակյանը հայտնել է, թե վթարի օրը միայն շանն է նկատել, տիկնոջը չի տեսել: ՀԺ-ի հետ զրույցում էլ ասաց, որ շուն է տեսել, շրջանցել, անցել, որ հանկարծ չվնասի: Մարտին Իսահակյանը հրաժարվում է որեւէ գումար տալ, ասում է, որ եթե իրեն դատ է հասնում, ապա թող դատապարտեն, քանի որ գումար չունի: Նաեւ հայտնում է, որ տուժող Գայանե Մարտիրոսյանը սպառնացել է իրեն եւ գումար պահանջել:
«Ինձ ասում է՝ այ ալկագոլիկ, նառկաման, եթե չեկար, չներկայացար եւ 15 հազար դոլար չտվեցիր, ես քեզ նստացնել կտամ, բանտում էլ կհանձնարարենք կսպանեն: ԴԱՀԿ-ից էլ եկել են, բայց ես ոչինչ չունեմ, տուն չունեմ իրենց համար ծախելու, էն տունը, որտեղ որ ապրում եմ, քրոջս տունն է»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT