Երևան
12 °C
ArmLur.am-ի տեղեկություններով` հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետարանի շենքում:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ օրը քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի ուշքը գնացել է:
Նշվում է, որ միջադեպին ականատես են եղել ավագանու մոտ 13 անդամները:
Այն, որ Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել աղմկահարուց դեպքերով, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Նախկինում մարզպետներն էին մարդկանց ծեծի ենթարկում, իսկ հիմա էլ քաղաքապետերն են գործի անցել:
Եվ այսպես, հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ է տեղի ունենում, որտեղ ընդգրկված են լինում 33 հարց: Նիստը կայանում է, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում է հայտարարում, եւ ավագանու անդամները գնում են քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման:
Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն է սկսվում Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ: Բանն այն է, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ է անում է, թե ինչու չի հետաքրքրվում Ներքին Խնձորեսկի խնդիրներով, ի վերջո վարչական շրջանը գտնվում է Գորիս համայնքի ենթակայության տակ: Այս հարցից բացի ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետ Առուշանյանին եւս մեկ կարեւոր հարց է ուղղում, որը կապված է լինում Գորիս համայնքի վաճառված հողերի հետ, թե ինչպես է եղել, որ քաղաքապետի մտերիմներն են այդ հողերը գնել եւ նման այլ հարցեր: Այս հարցերի արդյունքում ավագանու եւ քաղաքապետի խոսակցությունը թեժանում է, որից հետո քաղաքապետ Առուշանյանը եւ ավագանու անդամը սկսում են լեզվակռվի բռնկվել:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում, խոսակցությունը այնքան է թեժանում, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ավագանու մոտ 13 անդամների ներկայությամբ ծեծի է ենթարկում ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի հետեւանքով քաղաքապետարանում իրարանցում է սկսվում, ներկաները փորձում են հանգստացնել քաղաքապետին, սակայն նա այն աստիճան է զայրացած լինում, որ չի հանգստանում եւ հատակին ընկած Արզանյանին շարունակում է հարվածներ հասցնել:
Ավագանու անդամներից կայքին հասած տեղեկությունների համաձայն` ավագանու անդամ Արզանյանը դեմքի շրջանում լուրջ վնասվածնքներ է ստանում, որից հետո ուշագնաց է լինում:
Ականատես մոտ 13 ավագանու անդամները խառնվում են իրար, մի մասը փորձում է օգնել ավագանու անդամ Արզանյանին, իսկ մի մասն էլ հանգստացնել քաղաքապետին:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ծեծի ենթարկվելուց հետո Լեւոն Արզանյանը հեռանում է քաղաքապետարանից, քաղաքապետին ասելով .«Պատսան ես եղել, պատսան էլ կմնաս», իսկ ահա քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է ավագանու նիստը եւ ներկաներին հորդորում է կատարվածը պահել որպես իրենց ներքին հարցը եւ այդ մասին պահպանել լռություն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT