Քիմիագործների անբարեկարգ այգին վերանվանվել է շանսոնյեի անունով. Վանաձորի քաղաքապետը ցանկացել է օտարել այն

Վանաձորի «Քիմիագործների» այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: «Քիմիագործների» այգին Վանաձորի երեք մեծ այգիներից մեկն է, որտեղ գտնվում է նաեւ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը:

Հոկտեմբերի 26-ին նշանակված Վանաձորի ավագանու նիստի օրակարգում, այլ հարցերի հետ, տեղ էր գտել նաեւ «Քիմիագործների» այգին Շառլ Ազնավուրի անվան այգի վերանվանելու եւ այգուց 2700 քառակուսի մետր տարածք օտարելու հարցը:

Մինչ կկայանար ավագանու նիստը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եւ մի շարք անձինք բարձրաձայնեցին իրենց անհամաձայնությունն այդ հարցի շուրջ՝ հայտարարելով, որ «Քիմիագործների» այգին հանրային նշանակություն ունեցող տարածք է, իսկ այդպիսի տարածքների վարձակալման կամ օտարման հետ կապված որոշումները հարկավոր է կայացնել բացառապես հանրային քննարկման արդյունքում:

Արդյունքում, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/3 հասցեի 0.27035 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը հանվեց նիստի օրակարգից։ Ըստ որոշման նախագծի, նախատեսվում էր հողամասը 10 տարի ժամկետով տրամադրել հանգստի գոտի կազմակերպելու համար՝ վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով ամսական ընդամենը 21 հազար 628 դրամ:

Թե ում էր տրամադրվելու տարածքը, հայտնի չէ: Քրիստ Մարուքյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անհայտ ներդրողի մասին էին հայտարարել, եւ տվյալ անձը գաղտնի ինչ-որ մեկն է եղել, որի մասին մինչեւ վերջ էլ ոչինչ չեն հայտնել: «Եթե մարդը ներդրող է, ուզում է լավ բան անել, ուրեմն քաղաքի համար պետք է անի, այստեղ անունը գաղտնի պահելու իմաստը չեմ հասկանում: Քաղաքացիները պետք է իմանան՝ ով է ներդրողը, ինչի համար է անում, եւ ինչ է անում, ոչ թե առավոտյան զարթնեն, տեսնեն ինչ-որ փոփոխություններ են եղել քաղաքում»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Վերջինիս խոսքով՝ արդեն «Շառլ Ազնավուր» վերանվանված այգու նշված հատվածի օտարումը բարեբախտաբար կասեցվեց, սակայն այն անբարեկարգ վիճակում է, եւ եթե անվանակոչում են մեծն շանսոնյեի անունով, ապա այնտեղ համապատասխան միջավայր պիտի ստեղծվի:

«Թղթի վրա անուն փոխելն ամենահեշտ բանն է, ընդամենը՝ Քիմիագործ բառը փոխարինում ենք Շառլ Ազնավուր բառերով, բայց պետք չէ այն թողնել որպես աղբանոց, որպեսզի այդ այգին համապատասխանի իր անվանը եւ առահասարակ այգի կոչվելուն, պետք է պատշաճ տեսք ունենա, խնամված լինի, եւ չդառնա սրճարանների կամ ռեստորանների տարածք»,- ասաց նա: Վերջինս մտահոգություն հայտնեց, որ ժամանակ առ ժամանակ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվում, որ նույն այգում աղբի մեծ կույտ կա, տարածքը մաքրված չէ, անուշադրության է մատնված եւ այլն:

Նախկինում՝ «Քիմիագործների», այժմ՝ «Շառլ Ազնավուր» այգինՔրիստ Մարուքյանի խոսքով՝ այսօր նման հարցերին առանձնահատուկ ուշադրություն է պետք հրավիրել, քանի որ վատ նախադեպեր շատ ենք ունեցել, երբ նախկին քաղաքապետերի կողմից վերացվել է այսինչ պուրակը կամ կանաչապատ տարածքը: «Ժամանակին չեն բարձրաձայնում, ոչինչ չեն անում, հետո ասում են՝ նախկին քաղաքապետը: Այսօր նույն բանը կարող է կրկնվել այս քաղաքապետի օրոք: Զբոսաշրջիկներ են գալու, տարբեր մարդիկ են գալու, կարեւոր է, որ Շառլ Ազնավուր ասելուց ցույց տալու բան ունենանք»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5586 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս