Երևան
12 °C
1in.am-ի ուղիղ եթերի այսօրվա հյուրն առաջին տիկին Աննա Հակոբյանն է:
Զրույցը սկսվեց այն մասին հարցով, թե ինչպես են ամփոփում օրվա ավարտը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ա. Հակոբյանը նշեց, որ իրենք վաղուց որդեգրած սկզբունք ունեն՝ տանը աշխատանքային հարցեր չեն քննարկում: Պարզվեց՝ չեն քննարկել նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների տապալումը, այդ մասին տանը անգամ մեկ բառ չի փոխանակվել:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ է ունեցել տիկինը հեղափոխությունից, Աննա Հակոբյանը պատասխանեց.
«Ես չգիտեի, որ հեղափոխություն է լինելու, ու ոչ ոք չգիտեր: Սակայն որ ինչ-որ բան կփոխվի, կլինի, ես վստահ էի, որովհետեւ ես ճանաչում եմ իմ ամուսնուն: Անգամ երբ իմ ընկերների հետ քննարկում էի, ասում էին՝ մարդիկ չեն հավատա եւ այլն, ես ասում էի, որ դուք պարզապես չեք ճանաչում իմ ամուսնուն, եթե նա շարժում է սկսել, անպայման իր հետեւից կգնան, ինչ-որ բան կփոխվի»:
Աննա Հակոբյանը հարցազրույցի սկզբում, ի պատասխան Նվեր Մնացականյանի հարցի, թե ով է գրում նրա ելույթները՝ նշեց, որ ինքն է գրում իր բոլոր ելույթները, առանց բացառության:
Խոսվեց նաեւ տարատեսակ հարցազրույցների, հանդիպումների ու այցերի մասին, ինչի հետ կապված Աննա Հակոբյանը մի հարցի շուրջ պարզաբանում ներկայացրեց՝ օգտվելով առիթից.
«Այցերի հետ կապված ուզում եմ օգտվել առիթից ու մի պարզաբանում ներկայացնել. վերջերս այց եմ ունեցել Արթիկի մի ջերմոց, որտեղ աշխատում են միայն կանայք՝ մոտ 70 կին, եւ դա ինձ հետաքրքրեց ու հենց դա եղավ պատճառ, որ ես այցելեմ Արթիկ:
Հիմա պարզվում է, որ իմ այցը ընտրությունների հետ են կապել, եւ այլն, ես այստեղ գալուց առաջ եմ իմացել այդ մասին եւ ուզում եմ առիթն օգտագործել ու նշել, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, իմ այցը ընտրությունների հետ կապ չունի: Իմ գործունեությունն առհասարակ հեռու է քաղաքական օրակարգից»,- նշեց վարչապետի տիկինը՝ հավելելով, որ ամենից շատ հեռու է վարչապետի քաղաքական օրակարգից ու ինքն ամենից շատ կարոտում է «Հայկական ժամանակ»-ը, որտեղ ավելի շատ էր տեղյակ քաղաքականությունից, քան հիմա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT