Երևան
12 °C
Դերասան Վարդան Պետրոսյանը 5 տարի անց վերադարձավ հայկական բեմ: Ողբերգական վթարից հետո առաջին անգամ ելույթ էր ունեցել այս տարվա սկզբին Լոս Անջելեսում, սակայն հայաստանյան հանդիսատեսին առաջին անգամ ներկայացավ հոկտեմբերի 29-ին ու 30-ին: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» խորագիրը կրող համերգի հատուկ հյուրն էր: Ազնավուրը մեծ ազդեցություն է ունեցել Պետրոսյանի վրա որպես արվեստագետ, նաեւ աջակցել է նրան: Դերասանը պատմեց՝ ինչպես է շանսոնյեն քաջալերել իրեն այս տարվա սկզբին՝ Լոս Անջելեսի ելույթներից առաջ:
«Անցած տարի, երբ պատրաստվում էի մեծ ընդմիջումից հետո բեմ վերադառնալ, եւ պետք է մեկնեի Միացյալ Նահանգներ՝ իմ առաջին ելույթներին, հրաշքի պես մի բան կատարվեց. Ազնավուրը եկավ մեր տուն: Անսովոր, իսկապես անսովոր մի հանդիպում, որ մինչեւ այսօր չեմ հավատում, կարծես ընտանիքից հարազատ մեկը, կարծես իմ հարազատ մեծ քեռին: Նստած խոսում էինք ընտանիքներից, պատմում իրար: Եկավ կարծես օրհնություն տալու, կանաչ ճանապարհ մաղթելու: Եվ ահա գնալով կարծես ինձ հետ վերադարձրեց մեր հայկական բեմ: Ներկա էր մեր ամբողջ կյանքում»,- պատմեց նա:

Պետրոսյանը հիշեց նաեւ, թե ինչպես է Ազնավուրի երգերից մեկը կատարել անազատության մեջ: Ընկերները նրա համար կիթառ են գտել, խնդրել են, որ երգի: Չի ցանկացել, սակայն նաեւ չի կարողացել մերժել նրանց: Հետագայում անգիր են սովորել ստեղծագործությունն ու իր հետ երգել:
«Հիշում եմ՝ կալանքի առաջին Նոր տարին, ընկերներս կիթառ էին ճարել, ուզում էին, որ երգեի: Ես երգելու սիրտ չունեի, թոքերս էլ ջարդրդված էին, բայց տղաներն այնքան բան էին արել, որ մի տեսակ ուզում էի վարձահատույց լինել: Երգեցի «Լա Բոհեմը», երգեցի հայերեն՝ «Մեր Բոհեմը»: Լուռ լսում էին ծխելով, կարծես անարդյունք լալիս: Հետո տղաներից մեկը եկավ խնդրեց՝ տեքստը գրեմ, որ անգիր անի, հետո իրար փոխանցեցին: Հետո, երբ երգում էին, արդեն շատ հաճախ որպես «Մեր Բոհեմը», լուռ ձայնակցում էին քթի տակ»,- ասաց նա:
Երեկ Վարդան Պետրոսյանը մի քանի երգ կատարեց Ազնավուրի ռեպերտուարից: Դրանցից մի քանիսը ներկայացրեց որդու՝ Հայկ Պետրոսյանի հետ: Նրանցից բացի՝ երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաեւ ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատարներից բարիտոն Ժերեմի Դելվեղը, որը սիրվել էր Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ «Հայկական վալսը» կատարելուց հետո, Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Էրիկը, Սեւակ Ամրոյանը եւ ուրիշներ: Համերգը երկօրյա էր. այն նույն ծրագրով ներկայացվել էր նաեւ նախօրեին՝ հոկտեմբերի 29-ին:
Լուսանկարն ու տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT