Երևան
12 °C
Շիրակի մարզի դատախազության փողոցը փակելն ու այս կերպ բողոքն արտահայտելը բռնաբարության փորձի մեջ մեղադրվող Հրաչյա Շահնազարյանի ծնողների, հարազատների ու ընկերների նախաձեռնությունն էր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել Գյումրու բնակիչ, ՌԴ քաղաքացի 20-ամյա Եվգենյա Դ.-ն եւ հայտնել, որ նույն օրը առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում երիտասարդ մի տղա փորձել է իրեն բռնաբարել: Այնուհետ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով։
Այսօր քաղաքի գլխավոր փողոցը տեւական ժամանակ փակած քաղաքացիները պնդեցին, որ 28-ամյա երիտասարդը դեպքի հետ կապ չունի, եւ պահանջեցին նրան ազատ արձակել եւ հանել մեղադրանքը:
«Երեխան էդ օրը մինչեւ 11:30 քնած է եղել, ո՞նց կարող ա ինքը 08:30 բռնաբարություն արած լինի: Այսինքն ժամը 7-ին բուդելնիկ էր դրել, որ եթա 08:30-ին աղջիկ բռնաբարի՞: Թող իրական մեղավորին գտնեն, կարող ա իրականում ուզեցել են էդ աղջկան բռնաբարեն, կամ էլ ինքն է կանչել, որ իրեն բռնաբարեն: Եթե նման ցանկություն ունի էդ աղջիկը, թող ում ուզում է կանչի, համենայնդեպս ,մեր երեխուց հեռու մնա »,-ասաց Հրաչյայի հորեղբոր կինը:
Եղբայրը եւս պնդեց, որ դեպքի օրն իսկապես Հրաչյան տանն է եղել, ու քնած է եղել: «Պարոն մարզպետ, ամեն առավոտ 8:30 ես գործի կերտամ, կմտնիմ խանութ պապիռոզ կառնիմ, կնստիմ գազելս կերտամ, ախպերս քնած էր, մենք իրար կոխք կքնինք: Էդ օրը բդի հորս հետ էրտային ռեստորանները իրա հարսնիքի համար պայմանավորվելու»,-ասաց նա:
Հարազատները բողոքի ակցիայի ժամանակ իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ: «Ոստիկանությունը մինչեւ հիմա գործողություն չի իրականացնում իրական մեղավորին գտնելու համար: Մենք ենք ընկել իրանց տեղն ապացույց ենք ման գալիս, իրանք իրանց հավեսով սենյակը նստած են: Դատական բժիշկը ստուգել ա, որ մեր երեխայի վրա ոչ մի մատնահետք չկա, ոչ մի շոր չկա, ոչինչ չի համապատասխանում էդ իրավիճակին: Թող գործ անեն, ոչ թե իրանց պրիստիժը բարձրացնելու համար մեղավորի տեղը ուրիշին բռնեն, իբր թե գործ են արել: Քրեականի պետին կոչ ենք անում մարդկանց խփելու փոխարեն հելնեն գործողություն իրականացնեն, մեղավորին գտնեն»:
Փաստաբան Էդգար Թումասյանն ասաց, որ գործով տուժող ռուս կնոջ վրա առկա են վնասվածքներ, քերծվածքներ,արյան զեղումներ: «Դրանք կան եւ նա փորձել է սուտ մատնություն կատարել իմ պաշտպանյալի նկատմամբ: Դեպքի վայրի զննություն է կատարվել, նաեւ հայտնաբերվել է այն բաժակը, որով, ըստ տուժածի, տղան իրեն ջուր է տվել»,-ասաց փաստաբանը:
Երկար ժամանակ ոստիկաններին չհաջողվեց համոզել, որ ակցիայի մասնակիցները բացեն փողոցը: Նրանց միացավ նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Այնուհետ ցուցարարները տեղափոխվեցին ՇՄ դատախազի սենյակ՝ նույն պահանջով:
ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց անձին մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում մեղքը համարել ապացուցված: «Վերջնական որոշումը դատարանն է կայացում: Հիմա որ եկել, ճանապարհ եք փակում, ի՞նչ»,-հարցրեց ՇՄ դատախազը:
Ըստ փաստաբանի, Հրաչյան ռուս կնոջ հետ հանդիպել է մեկ անգամ՝ որպես վարորդ՝ տաքսի ծառայություն իրականացնելիս: Վերջինս ընդամենը մեկ անգամ է օգտվել տղայի տաքսի ծառայությունից: Դրանից հետո մեկ-երկու անգամ սոցցանցով գրել է, մնացել է անպատասխան: Երբ Հրաչյան իմացել է, որ ամուսնացած է կինը, էլ չի գրել: Միջնորդություն եմ ներկայացնելու, որպեսզի տուժողի եւ իմ պաշտպանյալի հեռախոսները վերծանվեն հատուկ ծրագրով, որով հնարավոր կդառնա ֆիքսել նրանց գտնվելու վայրը: Տուժողը ոստիկաններին տղայի անունը նույնիսկ չի ասել, որովհետեւ չի իմացել: Ասել է անծանոթ է տղան եւ ցույց է տվել իր հեռախոսի մեջ եղած սոցցանցի լուսանկարը, որի հիման վրա էլ գազալցակայանից բերման է ենթարկվել տղան:
Փաստաբան Էդգար Թումասյանը նշեց, որ բացի տուժող հանդիսացող անձի ցուցմունքից, չկա ուրիշ որեվէ հանգամանք կամ գործով ձեռք բերված ապացույց, որով կհաստատվի իր պաշտպանյալ Հրաչյա Շահնազարյանի մասնակցությունը տվյալ արարքին: Նաեւ ընդգծեց, որ քննիչը թերի է աշխատել: Փաստաբանը նաեւ տղայի հարազատների ներկայությամբ ասաց, որ գաղտնիք չէ, թե բռնաբարության կամ դրա փորձի համար քկհ-ում հայտնված մարդկանց հետ ինչպես են վերաբերվում, եւ լուրջ մտահոգություն ունի տղայի անվտանգության առումով:
«Ես անձամբ կհանձնարարեմ, որ մեկուսացված մնա, ես էդ հարցը կկարգավորեմ: Գնացեք, սպասեք նախաքննությանն ու գրավոր դիմում գրեք խափանման միջոցի փոփոխության մասով»,-ասաց դատախազը:
Ի դեպ, բողոքի ցույցին մասնակցում էր նաեւ Հրաչյայի նշանածը: Հարսանիքը նշանակված է դեկտեմբերի 8-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT