ԱՄՆ-ն կոշտացնում է հակաիրանական քաղաքականությունը. «դռբի» տակ կմնա՞ Հայաստանը

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները: Ավելի ճիշտ, վերականգնվում են 2015-ին Իրանի ու «վեցնյակի» միջեւ կնքված ու այն ժամանակ պատմական համարվող միջուկային համաձայնագրից հետո դադարեցված ամերիկյան պատժամիջոցները: Դրանք վերաբերվելու են Էներգետիկայի ու բանկային ոլորտներին: Իրանում սկսվել են մասսայական բողոքի ակցիաները՝ «Մահ Ամերիկային» վանկարկումներով։

Նոր պատժամիջոցներով արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի եւ Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները: Պատժամիջոցները կներառեն իրանական ավելի քան 600 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց, կսահմանափակվի նավթի արտահանումը: Թեպետ Իրանի նավթի հիմնական սպառողները՝ Հնդկաստանն ու Չինաստանն արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել գնումներից՝ չնայած ամերիկյան շուկայում բիզնեսն արգելելու մասին Վաշինգտոնի սպառնալիքին:

Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը դեմ են արտահայտվում ԱՄՆ այս քաղաքականությանը: ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվելու են այնպես, որ Իրանին սահմանակից բարեկամ երկրները չտուժեն: Հայաստանն այդ «սահմանակից բարեկամ» երկրներից մեկն է, ուր վերջերս այցելեց եւ ՀՀ ղեկավարության հետ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած կոշտ քաղաքականությունը քննարկեց Միացյալ Նախանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի իրանական քաղաքականության շեշտակի կոշտացումը, անբեկանելի «դատավաճիռ» չէ: Ամեն ինչ կարող է փոխվել, հենց դրա մասին է վկայում այն, որ նախագահ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը: ԱՄՆ-ն բարձարացնում է խաղադրույքները, մեծացնում ճնշումը՝ բաց թողնելով Իրանի հետ նոր բանակցություների դուռը, սակայն սեփական նախապայմաններով: Սա նույնն է, որ դիմացինիդ հետ բանակցես՝ ատրճանակը պահելով նրա գլխին:

Թրամփը, իր խոստմանը համաձայն, շարունակում է վերաձեւակերպել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության որոշ էպիզոդներ, կամ ավելի խիստ կերպով պաշտպանել ամերիկայն շահերը՝ անտեսելով, երբեմն էլ ոտնահարելով անգամ դաշնակիցների շահերը:

Բավական է հիշել, թե ինչպես էր Թրամփը պահանջում ՆԱՏՕ-ի դաշնակիցներից «ծախսվել» սեփական անվտանգության ապահովման համար, չնայած Գերմանիայի ու Ֆրանսիայի խնդրանք-պահանջներին՝ սահմանեց նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նավթայի ոլորտի դեմ, սրվեցին հարաբերությունները Թուրքիայի, Կանադայի եւ ԵՄ-ի հետ, հայտարարվեց առեւտրային պատերազմ Չինաստանին եւ վերջապես Երուսաղեմը ճանաչվեց Իսրայելի մայրաքաղաք: Իրանական քաղաքականության խստացումը ոչ թե նորություն է, այլ Թրամփի վարչակազմի հայտարարած ամերիկյան արտաքին քաղաքականության վերանայման զուտ մի մասը, գուցե՝ շատ կարեւոր:

Թե ինչպես կազդեն Հայաստանի կամ հայ-իրանական քաղաքական, առեւտրա-տնտեսական կապերի վրա Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, դժվար է հստակ ասել: Այս հարցը մշտապես առաջանում է, երբ ԱՄՆ-ն կամ թուլացնում կամ կոշտացնում է հակաիրանական քաղաքականությունը: Երկու դեպքում էլ մամուլով կամ սկսում են ձեւավորել չափազանցված բարձր ակնկալիքներ, կամ չհիմնավորված ապոկալիպտիկ սպասելիքներ:

Հիշենք, 2015 թ-ին, երբ չեղարկվեցին պատժամիջոցները, տեղական եւ միջազգային մամուլն ուղղակի ծփում էր «Իրանը վերադառնում է տարածաշրջան», «Իրանը կարող հաստատել իր հեգեմոնիան» եւ այլ նմանատիպ վերանգրերով համեմված նյութերով: Իսկ այժմ, երբ Թրամփը խստացնում է հակաիրանական քաղաքականությունը, խոսվում է անգամ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ հնարավոր պատերազմական սցենարի մասին: Երկու դեպքում էլ նման սպասելիքներ ունեցողները հիասթափվելու են: Ոչ պատժամիջոցներից զերծ Իրանը մի քանի տարում կդառնա հեգեմոն ուժ տարածաշրջանում, ոչ էլ պատժամիջոցներով ծանրաբեռնված Իրանը կհրաժարվի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ամբիցիաներից:

Նույնը վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին: Երեք տարի առաջ, երբ Իրանի շուրջ ստեղծված պատժամիջոցների պատը քանդվեց, փորձագետները կանխատեսում էին, որ նոր իրավիճակում Հայաստանն Իրանի համար կարող է ռուսական ու արեւմտյան ներդրումների իրականացման ֆինանսական ու գրասենյակային կենտրոնը դառնալ: Գործարար Ռուբեն Վարդանյանն անգամ նշում էր, որ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ։ Հայաստանն Իրանի համար «Հոնկոնգ» չդարձավ, երկկողմ առեւտրի ծավալները շեշտակի չաճեցին:

Ավելին՝ սկսեցին խոսել Իրանի համար Հայաստանի դերակատարության նվազման մասին՝ երկրորդ կամ երրորդ պլան մղելով այնպիսի համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը, ինչպիսիք են հայ-իրանական երկաթուղին ու նավթավերամշակման գործարանի կառուցումը: Տրամաբանությունը պարզ էր: Պատժամիջոցներից ազատված եւ առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու հասանելիություն ունեցող Իրանի ինչի՞ն էր պետք Հայաստանում կառուցել նավթավերամշակման գործարան, եթե կարող էր արդեն նույն գործընթացը կազմակերպել իր երկրում:  

Այժմ մեծ տեղաշարժեր պետք չէ սպասել նաեւ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններում: Նախ, ԱՄՆ-ում լավ հասկանում են, որ Հայաստանը տարածաշրջանում այլ լուրջ այլընտրանք չունի, բայց նաեւ խստիվ հետեւելու են, որ Իրանը չօգտագործի հայկական հարթակը՝ երրորդ պետությունների հետ սեւ սխեմաներով գործարքների ու ֆինանսական հոսքերի ապահովման համար: Վերջին տասը տարում, երբ մեկ անգամ չեղարկվել ու երկու անգամ սահմանվել են Իրանի դեմ ամերիկան պատժամիջոցները, հայ-իրանական առեւտրի ծավալը տատանվել է 230-310 մլն դոլարի շրջանակում՝ ներառյալ Իրանից մատակարարվող տարեկան 400 մլն խորանարդ մետր գազն ու դրա դիմաց ՀՀ-ից արտահանվող էլեկտրաէներգիան: Համաձայնեք, սա չնչին ցուցանիշ է 80 մլն բնակչություն, տարածաշրջանային լուրջ ամբիցիաներ ու Հայաստանն իր համար դեպի արտաքին աշխարհ (Վրաստանի միջոցով) եզակի պատուհան (սա ավելի շատ մեր տերմինն է, քան ՀՀ դերակատարության Իրանի ընկալումը) ազդարարած երկրի համար:

Ինչո՞ւ է այդպես: Խնդիրն ավելի շատ վերաբերում է ոչ թե պատժամիջոցների գոյությանը կամ բացակայությանը, որոնք անշուշտ ազդեցություն ունեն, այլ Իրանի ներքին տնտեսական յուրահատկություններին: Այդ երկիրը շատ կոշտ պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարում, ու դրսից ներկրվող ապրանքներին շատ խանդոտ է վերաբերում՝ սահմանելով դրակոնյան մաքսատուրքեր՝ այդ կերպ ներքին շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ: Նպատակը տեղական արտադրության խթանումն է: Ըստ այդմ, Իրանը ցանկանում է մեծապես ներկրել ոչ թե սպառման համար նախատեսված ապրանքներ, այլ տեխնոլոգիաներ՝ ներքին զարգացման, արտադրողականության բարձրացման ու տեխնոլոգիական արդիականացման համար:

Այս տեսանկյունից, Իրանի պրոտեկցիոնիստական շուկայի դարպասները Հայաստանի համար կարող է փոքր ինչ բացել վերջերս կնքված Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, որի ողջ ծավալով կյանքի կոչմանը կարող են խոչընդոտել ամերիկայն պատժամիջոցները: Թե որքան ու ինչ ծավալով, առայժմ դժվարանում են ասել ոչ միայն փորձագետները, այլեւ պրոֆիլային պետական պաշտոնյաները: Սակայն մեկ բան ակհայտ է, որ այս պատժամիջոցներից էլ ապոկալիպտիկ սցենարներ պետք չէ ակնկալել: Ամենայն հավանականությամբ, ինչպես եւ նախկինում, առեւտրի ծավալները շեշտակի չեն կրճատվի, բայց անկասկած կսահմանափակեն նոր հնարավորությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3970 դիտում

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան