Ռոնալդուի շքեղ գոլը չօգնեց «Յուվեին», «Ռեալը» ջախջախեց «Պլզենին»

«Մանչեստեր Յունայթեդը» վերջին վայրկաններին հաղթանակ կորզեց «Յուվենտուսի» դեմ խաղում: Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում՝ խաղային 2-րդ օրվա գլխավոր խաղում, առավելության հասավ 2:1 հաշվով:

Հանդիպման ընթացքում «Յուվեի» խաղացողներն առավելություն ունեին: Նրանք էլ բացեցին խաղի հաշիվը: 65-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչիի շքեղ փոխանցումից հետո շքեղ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: ՄՅՈՒ-ն պատասխան գնդակը խփեց 86-րդ րոպեին: Տուգանայինից ոչ պակաս գեղեցիկ գոլով աչքի ընկավ Խուան Մատան: Հանդիպման վերջին րոպեին էլ խառը իրավիճակում գնդակը «ծեր սինյորայի» պաշտպան Ալեքս Սանդրոյից անդրադարձավ դեպի նրա թիմի դարպասը, ինչը հաղթանակ պարգեւեց «մանկունյանցիներին»:

H Խմբի մյուս խաղում «Վալենսիան» հաղթեց «Յանգ Բոյզին»: Իսպանական թիմն առավելության հասավ 3:1: Այս խմբի առաջատարը, անկախ պարտույունից, «Յուվեն» է: Ունի 9 միավոր: «Յունայթեդը» 7 միավորով 2-րդն է: 3-րդ տեղում Վալենսիան է (5), իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Յանգ Բոյզը» (1):

Գոլառատ ստացվեց «Ռեալի» ու «Պլզենի» խաղը: Անցած տուրում «արքայական ակումբը» հաղթել էր սեփական հարկի տակ (2:1), սակայն չէր տպավորել: Երեկ հյուրընկալվելիս նոր գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի գլխավորությամբ ավելի քան համոզիչ խաղ ցուցադրեց: Հանդիպման սկզբում մի քանի վտանգավոր գրոհ բաց թողնելուց հետո արագ հարմարավետ առավելություն ստացավ: 21-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Բենզեման: 2 րոպե անց այն կրկնապատկեց Կազեմիրոն: 37-րդ րոպեին Բենզեման դուբլ ձեւակերպեց, իսկ 40-րդ րոպեին Գարեթ Բեյլը հաշիվը դարձրեց 4:0: 2-րդ կեսում՝ 67-րդ րոպեին, վերջնական հաշիվը 5:0 դարձրեց Տոնի Կրոսը:

G Խմբի մյուս խաղում «Ռոման» հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (2:1): Խումբը 9 միավորով գլխավորում է «Ռոման»: «Ռեալը» նույնքան միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է ու 2-րդն է: ԲԿՄԱ-ն 3-րդն է (4), իսկ «Պլզենը»՝ 4-րդը (1):

Ավելի շատ գոլեր խփվեցին F խմբի «Մանչեստեր Սիթի»-«Շախտյոր Դոնեցկ» խաղում: «Քաղաքայինները» հաղթեցին 6:0: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը (24-րդ, 72-րդ, 92-րդ րոպե): Մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Սիլվան (13-րդ րոպե), Ռահիմ Ստերլինգը (49) եւ Ռիյադ Մահրեզը (84):

Խմբի մյուս խաղում «Լիոնն» ու «Հոֆենհայմը» ոչ-ոքի խաղացին (2:2): Խմբի առաջատարը «Սիթին» է 9 միավորով: «Լիոնն» ունի 6 միավոր: 2-րդն է: «Հոֆենհայմը» 3-րդն է 3 միավորով: «Շախտյորը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը (2):

Երեկվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Բենֆիկա»-«Այաքս» 1:1

«Բավարիա»-ԱԷԿ 2:0

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2467 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան