Մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. ով վախեցավ՝ մեր շարքերում տեղ չունի. Օսիպյան

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը ծառայողական պարապմունք են անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների պետերի հետ։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, առանցքային թեմաներն էին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ընտանիքում բռնության կանխարգելումն ու անչափահասների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկված անձանց վերաբերյալ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների օրենքով սահմանված կարգով հավաքագրումն ու պահպանումը։ 

Ոստիկանության պետը մանրամասն վեր է հանել և վերլուծել այդ ուղղություններով տարածքային ստորաբաժանումներում առկա խնդիրները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով դրանց օպերատիվ և ճշգրիտ լուծման համար։ Ծառայողական պարապմունքի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել տեղեկատվության էլեկտրոնային համակարգից օգտվելու, տեղեկություններ գրանցելու կանոններին։ 

Վալերի Օսիպյանը, անդրադառնալով ծրագրավորման արդի տեխնոլոգիաներով կազմված համակարգի հնարավորություններին, ընդգծել է դրա կարևորությունը հանցագործությունների կանխարգելման, թարմ հետքերով բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման առումներով։ Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգել է տեղերում հետևողականորեն զբաղվել տեղեկատվական համակարգի թարմացմամբ ու արդիականացմամբ, ինչը նոր խթան է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության բարձրացման առումով։ 

Վալերի Օսիպյանը հանձնարարել է տեղերում ակտիվացնել պայքարը հետախուզվող անձանց, ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների հայտնաբերման ուղղությամբ՝ պահանջելով, որ մոտ օրերս արդյունքները տեսանելի լինեն։ Ոստիկանության պետն անդրադարձել է նաև կատարողական կարգապահության բարձրացմանը՝ ընդգծելով այդ գործում բաժինների պետերի կարևորագույն դերը։ Հրահանգել է մշտապես կատարելագործել մասնագիտական գիտելիքները և հանցավորության դեմ պայքարել բացառապես մասնագիտական գիտելիքների և համարձակության ճիշտ համադրմամբ։

«Համարձակությունն ու գիտելիքը պետք է դառնան արդյունավետ ծառայության գրավականները։ Մեր դժվարին գործում միայն համարձակ կամ միայն խելացի լինելը բավական չէ արդյունքի հասնելու համար․ մենք պետք է լինենք և՛ համարձակ, և՛ խելացի։ Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. ով վախեցավ այդպիսին լինել` մեր շարքերում տեղ չունի»,- ամփոփել է Վալերի Օսիպյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2243 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ