Երևան
12 °C
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ոստիկանության պետն անդրադարձավ օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Ոստիկանության պետը անհրաժեշտ համարելով որոշ պարզաբանումներ տալ նախադեպը չունեցող հրամանի կապակցությամբ՝ իր խոսքում կարևորեց ծառայողների աշխատանքային կարգապահությունն ու սրտացավ վերաբերմունքը ծառայության հանդեպ:
Հրամանի որոշ դրույթներ պարզաբանեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա խոսեց մասնավորապես աշխատանքային ժամերի, հանգստի, աշխատանքային կարգապահության, անհետաձգելի աշխատանքների և այլ հարցրերի շուրջ:
Վալերի Օսիպյանը հորդորեց ուժեղացնել ծառայությունը առևտրի կենտրոնների, ոսկու շուկաների և այլ մարդաշատ վայրերում: «Փորձը ցույց է տվել, որ դեկտեմբերին ավելանում է հանցագործությունների թիվը: Այս ուղղությամբ պետք է իրականացնել կանխարգելիչ ծավալուն միջոցառումներ»,- նշեց ոստիկանության պետը:
Դիմելով տարածքային բաժինների պետերին` ոստիկանության պետը ևս մեկ անգամ հիշեցրեց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը և, որ արտոնյալներ ոչ մի տեղ չպետք է լինեն:
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ոստիկանության պետը հանձնարարեց սկսել աշխատանքը ցուցակների ճշգրտման ուղղությամբ, իսկ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ:
Ոստիկանության պետն անձնակազմին ներկայացրեց ոստիկանությունում կատարվող բարեփոխումների արդյունքում ծրագրված ու իրականացվելիք աշխատանքները:
Շուտով մայրաքաղաքում կստեղծվի շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, այլ կերպ ասած՝ պատրուլ: Կլինեն ծառայողական նոր մեքենաներ, համազգեստ, զենքեր: Այս ստորաբաժանման ծառայությունը ուղղված կլինի թե հասարակական կարգի պահպանմանը և թե ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը:
Մյուս նորամուծությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած վարորդների նկատմամբ տուգանքների չափերի նվազեցումն ու անցումն է բալային համակարգի:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը անդրադարձավ նաև աշխատանքում դեռևս տեղ ունեցող որոշ թերությունների ու թերացումների, նշեց դրանց շուտափույթ վերացման անհրաժեշտությունն ու եղանակները և շնորհակալություն հայտնեց ծառայության համար:
Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT