Երևան
12 °C
Սկիզբը` նախորդ համարներում 68. զանգով մարդը Վրաց-ռուսական պատերազմը պայթեց իմ ճանապարհին։ Կարելի էր կարծել, որ այդ պատերազմը մտածվել է հենց իմ վերադարձը կանխելու համար, վերադարձը Հայաստան, վերադարձը երկրի հակառակ կողմից։ Շուրջերկրյա իմ պտույտի ընթացքում առաջին անգամ ես կանգնեցի ճանապարհը շարունակելու անհնարինության գիտակցման առաջ։ Թիֆլիս իմ վերադարձը հնարավոր չէր ծովով, հնարավոր չէր ցամաքով, հնարավոր չէր օդով. պատերազմի արդյունքում Ռուսաստանից օդանավեր չէին թռչում Վրաստան։ Կարող էի Նովոսիբիրսկից միանգամից Երեւան թռչել, բայց օդանավակայանից հաստատ չէի հասնի Ազատության հրապարակ, մի հանգրվան, որին հասնելու համար պտտվել եմ աշխարհի շուրջ։ Իմ ճամփորդությունը չի դադարի, չի ավարտվի, քանի դեռ չեմ հասել Ազատության հրապարակ, չեմ կանգնել նրա հարթակին, ու իմ ձայնը չի հոսել Երեւանի փողոցներով, չի արթնացրել ամենախոր քնածներին անգամ։ Չէ, իմ նպատակը ճամփորդությունը ափալ-թափալ ավարտելը չէ, ինձ համար հարազատ է ամենահյուծիչ ամենաերկար ճանապարհը։ Պարզապես իրավունք չունեմ կանգնել, ես պետք է մղվեմ, անընդհատ մղվեմ դեպի Հայաստան, իմ քայլերը չպետք է սառչեն որեւէ կետում, բայց ահա` իմ ճանապարհին պատերազմ է պայթել. - Անասուն, անասուն, անասուն... տավար... Տեսականորեն, իհարկե, կան տարբերակներ։ Չէ՞ որ սերբական անձնագիր ունեմ ու կարող եմ հանգիստ հասնել Բաքու, Ադրբեջան, այնտեղից անցնել Վրաստան, որտեղից էլ Զուրաբն ու Իմաստուն Ծերուկը ինձ կհասցնեն Հայաստան։ Այս երթուղին մի պահ ինձ տրամաբանական թվաց, բայցեւայնպես` պատերազմի պատճառով բոլորը չորս են արել իրենց աչքերն ու ականջները։ Իսկ եթե Ադրբեջանում բացահայտվի իմ ով լինելը. պա~հ, ի~նչ մի պատմություն կդառնա։ Ո՛չ Հայաստանին կարող եմ բան բացատրել, ո՛չ էլ, առավել եւս, Ադրբեջանին։ Չնայած` սրանք գուցե թե ինձ աղայի նման պահեն` աշխարհին ասելու համար, թե` տեսեք` ինչպիսի երկիր է էդ Հայաստանը, որ մարդիկ, լրագրողները փախչում են Ադրբեջան եւ այստեղ պաշտպանություն ստանում վսեմաշուք Իլհամի հովանու ներքո։ Գետինը մտնես, գետինը։ Չէ, իհարկե, կարող է ամեն ինչ հանգիստ անցնել, բայց հակառակի հավանականությունը միայն բացառում է Ադրբեջանի տարբերակը։ Նաեւ Թուրքիայի. չնայած այստեղ բացահայտվելու հետեւանքները պակաս ճոխ կլինեն, բայցեւայնպես. Սերժը Հայաստանի կեսն էլ տա Թուրքիային, ազգիս ինծիլիգենցիան կլիզի նրա կոշիկները, իսկ եթե մենք մի թուրքի բարեւ տանք, ազգիս ինծիլիգենցիան ավելի ուժեղ կլիզի Սերժի կոշիկները։ Էդ Սերժը սրա համար է երեւի 50 հազար դոլարանոց կոշիկներ հագնում. ախր, էժան կոշիկները մշտական խոնավությանը չեն դիմանում, չեն դիմանում։ Միայն կոկորդիլոսի կամ անակոնդայի կաշի, որ խոնավությունը մի լավ ջանը քաշած լինի։ Մնաց, ուրեմն, Իրանը։ Լավ երկիր է Իրանը, չքնաղ երկիր։ Երբ հայտնվում ես այնտեղ, քեզ թվում է, թե մի կինոնկարի մեջ ես գտնվում, մի շատ հետաքրքիր կինոնկարի։ Բայցեւայնպես, ինչպես կինոնկարներում, այստեղ ամեն օտարերկրացու վրա 4-5 հատուկ գործակալ է աշխատում, ու դու պլստալու ոչ մի տարբերակ չունես։ Իսլամական հեղափոխության հայրենիքը հիմա դարձել է աշխարհի ամենահակահեղափոխական երկիրը` «կայունության» ու բռնակալության ջատագով։ Ու թե նրանց ձեռքն ընկնեմ, մի լավ կփաթեթավորեն ինձ ու փաթեթի վրա էլ կգրեն. «Մահմուդ ապերից` քիրվա Սերժիկին»։ Կարճ ասած, Վրաստանից այնկողմ ինձ համար աշխարհ չկա, իսկ Վրաստանը հիմա պատերազմի մեջ է. - Անասուն, անասուն, անասուն... տավար... *** Երբ Պավելը եկավ, կեսօրն անց էր վաղուց, բայց ես չէի սափրվել, անգամ չէի լվացվել եւ հետեւում էի լուրերին։ Նա խորհուրդ տվեց ծանր չտանել պատերազմը. ամեն ինչ տրամաբանական է` Վրաստանը ինչպես եղել, այնպես էլ պետք է լինի ռուսական գավառ։ Բնազդաբար ուզում էի հարցնել` բա Հայաստա՞նը։ Լավ էր չհարցրի. էդ էր մնացել, որ ինչ-որ ուրիշ մեկը ինձ բացատրի, տեղյակ պահի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ։ Դա մեր գործն է, բացառապես մեր գործը։ Գնացինք հաց ուտելու. պատվիրեցինք օղի, գարեջուր, սյոմգա եւ պալտուս։ Կերանք-խմեցինք ու դուրս եկանք մի բացօթյա սրճարանում նստելու։ Սուրճ էինք խմում։ Զբոսայգի էր։ Ու մեկ էլ զանգի ձայն լսեցինք։ Նայեցինք չորս կողմը, ոչինչ չտեսանք։ Զանգի ձայնը կրկնվեց. դա ո՛չ զանգակատուն էր ու ո՛չ էլ խաղալիք. ավելի շատ նման էր տախտակամածի զանգի ձայնին։ Մենք ոչինչ չէինք հասկանում, իսկ ձայնը հասնում էր մեր ականջին։ Հետաքրքիր էր, թե այդ ինչ զանգ է։ Սուրճը խմեցինք, որոշեցինք գնալ փնտրելու ու շուտով գտանք։ Զբոսուղու պռնկին մի մարդ էր կանգնած` ահագին զանգը ձեռքին։ Նա հնչեցնում էր զանգը, այն դնում գետնին ու ինչ-որ բան հայտարարում։ Մոտեցանք, երբ նա ավարտում էր իր ասելիքը, որն ակնհայտորեն պետք է կրկնվեր. ահա սպասեցինք մինչեւ ամեն ինչ նորից սկսվի։ Նա նորից կռացավ, վերցրեց զանգը, երեք անգամ` ընդհատումներով, հնչեցրեց, ապա դրեց գետնին ու բարձրաձայն սկսեց խոսել. - Մարդիկ, մենք ապրում ենք անարդարության, ստի, կեղծիքի, ամենաթողության ու ապօրինության պայմաններում։ Ես այստեղ եմ` ահազանգելու համար. դուք կարող եք լինել անարդարության, ստի, կեղծիքի, ամենաթողության, ապօրինության հաջորդ զոհը։ Որքան մեծանում է ամենաթողությունը, այնքան շատ զոհ է այն պահանջում, որքան անարգել է այն գործում, ավելի է մեծանում, որքան ավելի է մեծանում, ավելի շատ զոհ է պահանջում։ Դուք կարող եք լինել հաջորդ զոհը. մի համակերպվեք ամենաթողության, ստի, կեղծիքի, անարդարության, ապօրինության հետ, որովհետեւ այն վաղ թե ուշ խժռելու է նաեւ ձեզ, անձամբ ձեզ ու ձեր զավակներին։ Ահա սա էր այդ տարօրինակ մարդու հայտարարությունը, որին նախորդում եւ հաջորդում էին երեք զանգերը, երեք ահազանգերը։ Անցորդները օտարոտի էին նայում նրան ու, նրա ձայնի հասանելիության շառավիղում հայտնվելով, արագացնում քայլերը։ Նրա մշտական ունկնդիրը մեն մի հարբած մուժիկ էր` գետնին նստած։ Երբեմն նա վերջին ճիգով բարձրացնում էր կրծքի վրա անուժ կախված գլուխը եւ, այն ուսերի վրա մի կերպ ճոճելով, թոթովում` ոսկե խոսքեր են։ Նա ոչինչ ավելին ասել չէր հասցնում. գլուխը նորից գլորվում էր կրծքին։ Ես ու Պավելն էլ կոնծած էինք, ու զանգով մարդը ժպիտ էր բերել Պավելի դեմքին։ Մենք մի քանի սեանսի ընթացքում կանգնած էինք մարդու կողքին, ի վերջո Պավելը չդիմացավ, մոտեցավ նրան ու հարցրեց. - Դու ո՞վ ես։ Մարդը նայեց Պավելին, բայց չընդհատեց իր խոսքը. - ...այնքան շատ զոհ է պահանջում, որքան անարգել է գործում, ավելի է մեծանում, որքան ավելի է մեծանում, ավելի շատ զոհ է պահանջում։ Դուք կարող եք լինել հաջորդ զոհը. մի համակերպվեք ամենաթողության, ստի, կեղծիքի, անարդարության, ապօրինության հետ, որովհետեւ այն վաղ թե ուշ խժռելու է նաեւ ձեզ, անձամբ ձեզ ու ձեր զավակներին,- հերթական անգամ հայտարարեց նա եւ ի պատասխան Պավելի խոսքի ասաց. - Քաղաքացի։ Պավելը գլխի ընկավ, որ սա իր հարցի պատասխանն է, ու շարունակեց. - Ես էլ եմ քաղաքացի, հետո՞... - Դու քաղաքացի չես, դու բնակիչ ես, տնվոր ես,- անսպասելիորեն հակադարձեց մարդը։ Պավելին սա ակնհայտորեն դուր չեկավ. - Էդ ինչպե՞ս,- նեղված հարցրեց նա։ - Որովհետեւ քեզ համար իրականությունը լուրերի թողարկում է, քեզ թվում է, թե քո գործը լուրերի թողարկում լսելն է, այսինքն` մտածելու քո բաժինը ուրիշներին զիջելը։ Որովհետեւ երբ որ մարդկանց սպանում են, բռնադատում են, հետապնդում են, ունեզրկում են, դա քեզ համար լուր է կամ բամբասանք, որը գոյություն չի ունենա, եթե թերթ չկարդաս, հեռուստացույց չնայես, եթե ականջներդ ու աչքերդ փակես։ Ու երբ մի օր անարդարությունը բռնի քո կոկորդից, երբ որ քեզ մորթեն ամենքին ի տես, դու վայնասուն ես անելու` բա էս քաղաքում մի արդար ու արդարամիտ մարդ չկա՞, որ ինձ պաշտպանի, որ ինձ նեցուկ լինի, որ ինձ հասկանա։ Իհարկե, չկա, որովհետեւ հոտի գլխաքանակը չի ընդվզում, երբ իր կողքինին տանում են սպանդարան, նրան թվում է, թե դա իր հետ տեղի չի ունենալու։ Կան, իհարկե, որ բնական մահով են մեռնում, բայց նրանց պահում են, որ նրանք նոր գլխաքանակ ծնեն` սպանդանոցի միսը ապահովելու համար... Ես մի կերպ հաղթահարեցի մարդուն գրկելու ցանկությունս, իսկ Պավելը անկանոն շարժումներ էր անում. - Ախպերս, դու ծակվա՞ծ ես, թե՞ խելագար,- մարդուն դիմեց նա։ - Գիտե՞ս ինչու ես տնվոր,- վերջին ռեպլիկը չնկատելու տալով` շարունակեց մարդը,- որովհետեւ երբ առաստաղը փլվում է գլխիդ, դու ոչ թե նորոգում ես այն, այլ հավաքում ես իրերդ եւ գնում նոր տուն վարձելու։ Դու հիմա չես էլ հասկանում, որ տնվոր ես, եւ դա կհասկանաս, երբ պատսպարվելու տեղ չունենաս, երբ մի օր գան ու քեզ ասեն` փասափուսեդ հավաքիր ու չքվիր այստեղից։ - Ո՞վ պետք է ասի։ - Նա, ում զիջել ես տանտեր լինելու քո իրավունքը,- ասաց մարդը ու էլի ձեռքը վերցրեց զանգը։ - Ոսկե խոսքեր են,- մի կերպ արտաշնչեց հարբած մուժիկը ու գլուխը նորից գլորեց կրծքին։ Ես դեռ հեռվից լսեցի ոստիկանական «Վիլիսի» շչակը ու քաշեցի Պավելի թեւից. էստեղ ես հաստատ տնվոր եմ ու անելիք չունեմ։ Իսկ Պավելի մոտ կարծես հարցեր էին առաջացել, եւ նա ուզում էր հակառակն ապացուցել, ուզում էր ցույց տալ, որ ինքը` իշխանական կամակատար, ամենեւին էլ տնվոր չէ եւ տեր է զգում իրեն։ Իսկ ոստիկանական «Վիլիսի» շչակը մոտենում էր, հա մոտենում։ Պավելին մի կողմ տանելու իմ բոլոր փորձերը ապարդյուն անցան, եւ ես որոշեցի նահանջել դեպի մոտակա թփեր։ Պավելը ինչ-որ բան էր խոսում մարդուն զուգահեռ, իսկ մարդը շարունակում էր բարձրաձայնել իր սովորական ասելիքը։ Իսկ ոստիկանական «Վիլիսի» շչակը արդեն խլացնում էր թե՛ մարդու եւ թե՛ Պավելի ձայները։ Ի վերջո «Վիլիսը» կանգնեց հենց նրանց կողքին. չորս հաստագլուխներ իջան մեքենայից, հարբածին ու մարդուն շպրտեցին մեքենայի բեռնաբաժին։ Հետո բռնեցին Պավելի թեւից. վերջինս ուզում էր բացատրել, թե ով է ինքը, ուզում էր պարզաբանում պահանջել, մինչեւ որ հաստավիզներից մեկի արմունկը հանգրվանեց նրա բերանին։ Պավելը թքեց. արյան հետ հանդարտ անկում էին նրա մի քանի ատամներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT