Սփյուռքի հետ հարաբերություններում անհրաժեշտ է նոր շունչ, թարմություն, երիտասարդական մոտեցումներ

Նոյեմբերի 12-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներին ներկայացրեց սփյուռքի նախարարության «ներՈւժ» սթարթափ ծրագիրը:

Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով միջազգային դպրոցի և IDeA հիմնադրամի ղեկավարությանը հրավերի համար՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժշետ են նոր շունչ, թարմություն, երիտասարդական ու ստեղծարար մոտեցումներ: «Ես չեմ պնդում, որ սփյուռքի նախարարությունը հիմա ավելի լավ է աշխատում կամ ավելի վատ, ես պնդում եմ, որ մեր կատարած աշխատանքը տարբերվում է նախորդ նախարարի և իր թիմի արած աշխատանքից: Մեր թիմը անմիջապես սկսեց փնտրել նորարար ճանապարհներ ստեղծգործ մտքով, արդի տեխնոլոգիաներով սփյուռքի հետ հարաբերությունները կառուցելու համար: «Data science», ինովացիոն տեխնոլոգիաներ բառերը մենք սկսեցինք օգտագործել ոչ թե նրա համար, որ դրանք մոդայիկ են, այլ որովհետև մենք հավատում ենք դրանց»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Այնուհետև Մխիթար Հայրապետյանը ունկնդիրներին ներկայացրեց «ներՈւժ» ծրագրի ստեղծման պատմությունը, գաղափարը, որն է՝ հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին վերադառանալ Հայաստան և այստեղ իրագործել իրենց նորարարական մտքերը: «Նախկինում նախարարությունը պասիվ է աշխատել սփյուռքի երիտասարդության հետ, և հիմա սփյուռքի նոր նախարարության համար երիտասարդությունը՝ որպես համագործակցող թիրախային խումբ, առաջնահերթություններից մեկն է: Եվ այս ծրագրի մտահղացման  երկրորդ պատճառն այն է, որ մենք հավատում ենք երիտասարդության ներուժին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նախարարության ծրագրի կյանքի կոչմանն ի սկզբանե միացան IDeA և FAST հիմնադրամները, այնուհետև Impact Hub-ը, UNDP-ին, Startup Armenia-ն և շատ ուրիշ տեղական և միջազգային կազմակերպություններ:

«ՆերՈւժ» ծրագրին ներկայացված հայտերից արդեն ընտրվել են այն թիմերը, որոնց երկուական մասնակիցները դեկտեմբերի 16-ից 21-ը UWC Դիլիջան քոլեջում կներկայացնեն իրենց գաղափարները: Մխիթար Հայրապետյանը նշում է՝ մասնակիցներն անհամբեր են սպասում Հայաստան գալուն: Դեկտեմբերի 21-ին կհրապարակվեն հաղթողների անունները՝ մինչև 10 թիմ, որոնց կտրամադրվի մինչև 15 մլն դրամ դրամաշնորհ, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ու մենթորության ծրագրերից օգտվելու հնարավորությամբ՝ այսպիսով բացառելով ձախողելու ռիսկերը, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն, խորհրդատվություն և այլն:

«Տեղացի երիտասարդները դժգոհությամբ ընդունեցին մեր այս լուրը՝ ասելով, որ իրենք նույնպես նախկինում նման հնարավորություններ չեն ունեցել: Եվ սփյուռքի նախարարությունը, չունենալով այդ մանդատը՝ աշխատել հայաստանցի երիտասարդների հետ, փորձեց գտնել այլընտրանքային տարբերակներ: Եվ մենք գտանք այդ տարբերակը:  «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ՝ մենք հնարավորություն ենք տալիս տեղի երիտասարդներին դիմել ծրագրին: Բացի այդ, այն սփյուռքահայ երիտասարդների, որոնք այստեղ կսկսեն իրենց բիզնես գործունեությունը, կոչ ենք անում իրենց թիմերում ընդգրկել տեղի երիտասարդներին ևս»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ չմոռանալով հավելել, որ սա պիլոտային ծրագիր է, նաև մարտահրավեր ու փորձ է, որը հաջողելու են:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարը պատասխանեց ուսանողների հարցերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2162 դիտում

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի