Մի շահարկեք. PARA TV-ն պատասխանել է Արսեն Թորոսյանի ու Մխիթար Հայրապետյանի քննադատություններին

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, իսկ քիչ ուշ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երեկ՝ նոյեմբերի 22-ին, իրենց ֆեյսբուքյան էջերում հաղորդագրություն են տարածել, թե իբր PARA TV-ում իրենց մասնակցությամբ հաղորդումները գրաքննության են ենթարկվել` քաղաքական նկատառումներից ելնելով, և այդ պատճառով եթեր չեն հեռարձակվել։

PARA TV-ն հանդես է եկել պատասխան հաղորդագրությամբ, որում, մասնավորապես,  ասվում «Տեղեկացնում ենք, որ այս հայտարարությունները հիմնված են բացառապես հարգարժան նախարարների երևակայության վրա և իրականության հետ չունեն որևէ աղերս։ Իրողությունն այն է, որ Արսեն Թորոսյանի հետ «Hard Talk» հեղինակային հաղորդումը ստացվել էր ձևաչափից դուրս, այսինքն՝ այն չէր համապատասխանում մեր հեռուստադիտողի ակնկալիքներին, որոնք ձևավորվել են նախորդ թողարկումների համատեքստում։ PARA TV-ում այս տեսակ որոշումները կայացնում է բացառապես պրոդյուսերը, ում հիմնական պարտականությունն է որակյալ եթերի ապահովումը, ինչն էլ իրավունք է տալիս չհեռարձակելու այն հաղորդումը, որը չի համապատասխանում որոշակի չափանիշների։

Ինչ վերաբերում է Մխիթար Հայրապետյանի, ինչպես նաև քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանի մասնակցությամբ նույն հաղորդման թողարկումներին, որոնք նկարվել են հաջորդող երկու օրերի ընթացքում, ապա նշենք, որ դրանք դեռևս մոնտաժված չեն, և որևէ մեկը դեռ չի էլ դիտել, ուստի, առավել անհեթեթ են դրանց վերաբերյալ այն ենթադրությունները, թե իբր ինչ-որ մարդիկ չեն հավանել այն և արգելել են եթեր հեռարձակել։

Հարգարժան նախարարներ, կոչ ենք անում քաղաքական դիվիդենտներ չհավաքել՝ անհիմն կերպով անուններ շահարկելու և դրանք մեր հեռուստաալիքի հետ կապելու միջոցով։ Հորդորում ենք նաեւ դադարեցնել ճնշումը ԶԼՄ-ների վրա և չխոսել մեզ հետ սպառնալիքի լեզվով, ինչը վստահաբար չի բխում ձեր և ձեր քաղաքական թիմի շահերից»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ հարցազրույցը որակվել է, որպես «անհետաքրքիր» և որոշում է կայացվել չհրապարակել այն։

«Վերջերս հարցազրույցի հրավեր ստացա Para TV-ի կողմից։ Սպասելով վերջինիս հրապարակմանը, այսօր իմացա, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի (ըստ օդում կախված լուրերի նա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է) կողմից հարցազրույցը որակվել է, որպես «անհետաքրքիր» և որոշում է կայացվել չհրապարակել այն։ Զուգահեռաբար տեղեկացա, որ նման ճակատագրի է արժանացել նաև իմ գործընկերոջ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը։ Կարծում եմ, որ 2019թ.-ի նախաշեմին անթույլատրելի և դատապարտելի է լրատվականի կողմից նման գործելաոճը, որը կարելի է որակել, որպես գրաքննություն», - ասված է Թորոսյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։

Սփյուռքի նախարարի տեղակալ Մխիթար Հայրապետյանը գրել էր, որ իր մասնակցությամբ հաղորդումը եւս չի հրապարակվելու: «Նոյեմբերի 10-ին հյուրընկալվել էի PARA TV-ի «Դժվար զրույց» || HARD TALK հաղորդմանը, որը պետք է հեռարձակվեր մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Հաղորդավարներ Արման Սուլեյմանյանի և Սերգեյ Դանիելյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շուրջ մեկ և կես ժամ տևած հարցազրույցը բավականին հետաքրքիր, սուր և բովանդակային էր ստացվել:

Սակայն մեծ հիասթափությամբ պետք է հայտնեմ, որ հաղորդումը չի հրապարակվելու: Պատճառը Para TV-ի ղեկավարության միջամտությունն է. պարզվում է, որ Սյունիքի նախկին մարզպետ, մինչև վերջերս ՀՀԿ-ական Վահե Հակոբյանին «չի գոհացրել» հաղորդումը: Արի ու տես, որ վերջինիս բնութագրմամբ այն շատ «անհետաքրքիր» է:

Քիչ էր մնացել՝ ինքս էլ հավատայի, որ իսկապես խնդիրն իմ և հաղորդավարների մեջ է, սակայն քիչ առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ զրույցում պարզվեց, որ նա նույնպես հայտնվել է Para TV-ի «սև ցուցակում». վերջինիս մասնակցությամբ հաղորդումը ևս չի հեռարձակվելու, քանի որ այն նույնպես «անհետաքրքիր» է ստացվել:

Սա ի՞նչ է, եթե ոչ գրաքննության դասական օրինակ, դատեք ինքներդ: Իսկ Para TV-ի ղեկավարությունից պահանջում եմ հրապարակել ինչպես իմ, այնպես էլ Արսեն Թորոսյանի մասնակցությամբ հաղորդումների ամբողջական տեսագրությունները. թող հանրությունն ինքը որոշի՝ հետաքրքիր են ստացվել դրանք, թե ոչ», - ասված էր նրա գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2731 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել