Համաներում կլինի պարտության դեպքում

01/08/2010 schedule17:53

Չնայած խնդիրը պարբերաբար քննարկման առարկա է դառնում, սակայն մինչեւ օրս հարցը մի տեսակ անորոշությամբ է պատված։ Ի վերջո, ո՞րն է այդ խոսակցությունների պատճառը, եւ ի՞նչ կա դրանց տակ թաքնված։ Այսպես, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ինքը հանդիպել է այդ ժամանակ դեռեւս ԱԺ նախագահ չդարձած Հովիկ Աբրահամյանի հետ, որը զրույցի ընթացքում ասել է, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Գեւորգ Կոստանյանին հանձնարարվել է, եւ նա պատրաստում է համաներման նախագիծ։ Սակայն, մեր տեղեկություններով, համապատասխան նախագիծը դեռեւս օգոստոսին արդեն պատրաստ է եղել։ Համաներման մասին նախագահականում լուրջ սկսել են մտածել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքներով հանձնակատար Թոմաս Համմարբերգի հուլիսյան փաստահավաք այցելությունից հետո։ Նախագիծը շրջանառության մեջ դնել-չդնելու հարցի լուծումը իշխանությունների վերնախավը պայմանավորել է նրանով, թե ինչպիսին կլինի Համմարբերգի զեկույցը, որը նա պետք է ներկայացներ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին։ Այսինքն` ենթադրվել է, որ Համմարբերգի զեկույցի կոշտ շեշտադրումներ ունենալու դեպքում համաներման նախագիծը կդրվի շրջանառության մեջ։ Ավելին, այդ գործընթացը պետք է համընկներ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու գործընթացի հետո։ Անհրաժեշտության դեպքում այդ փաստաթուղթը պետք է դառնար Աբրահամյանի նախագահությամբ խորհրդարանի կողմից ընդունված առաջին որոշումը։ Այլ կերպ ասած, իրադարձությունների որոշակի ընթացքի դեպքում համաներումը պետք է դառնար Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դառնալու կապակցությամբ մատուցված նվերի պես մի բան։ Սակայն աշխարհաքաղաքական զարգացումների, իսկ այնուհետեւ ներիշխանական խմորումների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործոնների պատճառներով Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է համաներում հայտարարելու մտադրությունից։ Նախ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի վերաբերյալ զեկույցի քննարկումը հայտարարված ժամկետում սեպտեմբերի կեսերին տեղի չունեցավ։ Այդ ընթացքում տպավորություն ստեղծվեց, որ միջազգային կառույցները ՀՀ իշխանությունների նկատմամբ բարեհաճ են տրամադրված, որովհետեւ վերջիններս խոստացել էին Ղարաբաղի հարցում զիջումների գնալ։ Մյուս կողմից` այս ձգձգումների ընթացքում հնարավոր համաներման մասին լուրերը նաեւ լուրջ ներիշխանական խմորումների առիթ են դարձել։ Ներիշխանական խմորումների հիմնական կիզակետը եղել են ուժային կառույցները։ Մասնավորապես, դատախազության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ մնացած ուժային կառույցների այն պաշտոնյաները, որոնք մասնակցություն են ունեցել քաղբանտարկյալների դեմ քրեական գործեր սարքելու գործընթացին, ակնհայտ հասկացնել են տվել, որ իրենք համաներմանը դեմ են, քանի որ այդ դեպքում իրենք լուրջ խնդիրներ կարող են ունենալ։ Բանն այն է, որ ներկա պայմաններում, երբ իշխանությունների ակնկալիքները չեն իրականացել, եւ ընդդիմության պայքարը այդպես էլ չի մարում, երբ անազատության մեջ պահվող քաղբանտարկյալները հրապարակային հայտարարում են, որ համաներումը իրենց պետք չէ, նրանց ազատ արձակելը ուժային կառույցների մի շարք աշխատակիցների համար լրջագույն խնդիր կարող է դառնալ։ Այսինքն` այն պաշտոնյաները, ում գործնական ջանքերով քաղբանտարկյալները պահվում են անազատության մեջ, սկսել են տրտնջալ, թե իրենց երաշխիքներ են պետք, որ իրենց գործունեությունից տուժած քաղաքացիները, երբ ազատության մեջ հայտնվեն, իրենք «խնդիրներ» չեն ունենա։ Տվյալ դեպքում գործ սարքողներին ավելի շատ մտահոգել են մարդկային հարաբերությունների մակարդակում հնարավոր «խնդիրները», եւ նրանք միանշանակ իրենց ղեկավարությանը հասկացրել են, որ այդ դեպքում իրենց վրա այլեւս պետք է հույս չդնեն։ Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում սպասվող Սերժ Սարգսյանի ելույթից առաջ, երբ շատերը ենթադրում էին, որ նա միգուցե այդ օրը նաեւ համաներման մասին հայտարարի, դատախազները մասնավոր զրույցներում համոզված ասում էին, որ համաներում չի լինելու։ Այլ կերպ ասած, իշխանությունները մինչեւ Սերժ Սարգսյանի ելույթը վերջնականապես որոշել են, որ քաղբանտարկյալներին միայն մեկ դեպքում ազատ կարձակեն, եթե Համաժողովրդական շարժումը մարի, ու քաղբանտարկյալներին ազատ արձակելը դիտվի որպես մեծահոգություն, եւ ազատ արձակվածները, կոտրված լինելով, խնդիրներ չհարուցեն իրենց նկատմամբ ապօրինություններ գործած պաշտոնյաների հանդեպ։ Այլ կերպ ասած, քաղբանտարկյալները երկու դեպքում կարող են ազատ արձակվել` կա՛մ Համաժողովրդական շարժման հաղթանակի, կա՛մ պարտության։ Իշխանություններն այս հարցում իրենց քաղաքական որոշումը արդեն կայացրել են, եւ նրանց առանձնապես չի հետաքրքրում, թե միջազգային կառույցներն այս խնդրի հետ կապված ինչ կարծիք ունեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
802 դիտում

ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երևանյան կրկես»-ի

Փարիզում ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

Կայացել են ավելի քան 23,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Ժամանակն է գնալու. Հունգարիայի վարչապետը Ուրսուլա ֆոն դեր Լայենին կոչ է արել հրաժարական տալ

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիություն ստացածների երդմնակալությունը

Բարձրացել է աթոռին, բացել պատուհանը և ընկել. Երևանի մանկապարտեզներից մեկից 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հերթով խուրդում են իրենց ունեցած մարդկանց, ամեն օր նոր ուժ են ստեղծում և մաշում մինչև քոքը. Խաչատրյան

ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հռոմի պապն ընդունել է Զելենսկիին. ինչ է առաջարկել Լևոն 14-րդը Ուկրաինայի նախագահին

ԱՍՀ նախարարը հետևել է «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել շահառուների հետ

Ալիևն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել

«MeatFood»-ի «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ի խմբաքանակը շուկայից հետկանչի և ոչնչացնելու կարգադրագիր է տրվել

Քննարկվել են հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակն ու դրանց արդյունավետությունը

Թուրքիայից գրանցված օգտատերերին վիրավորական գրություններ են ուղարկվել. հետաքննություն է սկսվել Grok-ի դեմ

Կթվայնացվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները

«PREPA RUN»-ի ընթացքում Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Արթուր Սարգսյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը

Հայագիտության զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. Անդրեասյանը՝ Յասմին Դում-Թրագուտին

Վեդիում ավտոմեքենա և էլեկտրական հեծանիվ են այրվել

Իրականացվել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք. 40 մլն դրամի վնասը վերականգնվել է

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ. նախատեսված է հանդիպում նախագահի հետ. լուսանկարներ

Մեկնարկեց աշխատանքային այցս Արաբական Միացյալ Էմիրություններ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դա նշվել է որոշակի պատճառով. Պետդեպը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ Ռուբիոյի հայտարարության մասին

Ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով. Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ. Զախարովա

Նոր նշանակում դատախազությունում

2025-ի 1-ին կիսամյակում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. խորհրդակցություն Տավուշում

Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեք

Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. դատախազության հայցը բավարարվել է

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

«Դո՛ւրս հանեք թույնը մեր եթերից»․ ակցիա ընդդեմ ռուսական ալիքների հեռարձակմանը Հայաստանի հանրային եթերում

Տաքսի ծառայությունների կողմից դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն․ վարչապետ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայտնի է՝ ով է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել խաղաղության օրակարգի ՀՀ ջանքերը

Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ