«Ռեալը» հաղթեց «Ռոմային», «Յուվեն»՝ «Վալենսիային», «Լիոնն» ու «Սիթին» ոչ ոքի խաղացին

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլում 2-րդ անգամ առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ: Առաջին խաղում տանը հաղթել էր խոշոր 3:0 հաշվով: Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Հռոմում պարտության մատնեց 2:0:

Հանդիպումը սկսվեց փոխնիփոխ գրոհներով: Ինչ-որ տեղ մի փոքր ավելի սուր էին գործում հռոմեացիները: Առաջին կեսում, սակայն, գոլեր չարձանագրվեցին: 2-րդ խաղակեսի հենց սկզբում տանտերերը կոպիտ սխալ թույլ տվեցին իրենց տուգանային հրապարակի մատույցներում: Գնդակը հայտնվեց Գարեթ Բեյլի մոտ, եւ նա 47-րդ րոպեին գրավեց դարպասը: 59-րդ րոպեին իր թիմի 2-րդ գոլը խփեց Լուկաս Վասկեսը: Հանդիպումն ավարտվեց 2:0:

Խմբի մյուս խաղում «Պլզենը» 2:1 հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Այդ խաղերից հետո G խմբի առաջին հորիզոնականը 12 միավորով զբաղեցնում է «Ռեալը»: «Ռոման» 9 միավորով 2-րդն է: «Պլզենը» 4 միավորով 3-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն՝ նույնքան միավորով 4-րդը:

Տուրի կենտրոնական մյուս խաղում «Յուվենտուսը» տանը 1:0 հաղթեց «Վալենսային»: 59-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը: H խմբի մյուս խաղում «Մանչեստեր Յունայթեդը» 1:0 հաղթեց «Յանգ Բոյզին»:

Այս հանդիպումներից հետո խմբի առաջատարը «Յուվեն» է 12 միավորով: ՄՅՈՒ-ն 10 միավորով 2-րդն է: «Վալենսիան» 5 միավորով 3-րդն է: «Յանգ Բոյզն» ունի 1 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Եվս մեկ կենտրոնական խաղում «Լիոնն» ու «Մանչեստեր Սիթին» հաղթողին չորոշեցին: 55-րդ րոպեին գեղեցիկ գոլով հաշիվը բացեց Մաքսվել Կորնեն: 62-րդ րոպեին «Սիթիից» Այմերիկ Լապորտը խփեց պատասխան գնդակը: 81-րդ րոպեին Կորնեն իր հաշվին դուբլ ձեւակերպեց՝ առաջ մղելով «Լիոնին»: Սակայն ձեռք բերված առավելությունը կրկին չհաջողվեց պահպանել: 2 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Սերխիո Ագուերոն. 2:2:

F խմբի մյուս խաղում Դոնեցկի «Շախտյորը» 3:2 հաշվով առավելության հասավ «Հոֆենհայմի» նկատմամբ: Խմբի առաջատարը 10 միավորով «Սիթին» է: 2-րդ տեղում «Լիոնն» է, որն ունի 7 միավոր: «Շախտյորը» 3-րդն է 5 միավորով, իսկ «Հոֆենհայմը»՝ 4-րդը 3 միավորով:

Ոչ մարզական առումով երեկ առանձնացավել է E խմբի ԱԷԿ-«Այաքս» հանդիպումը: Մեկնարկից առաջ տրիբունաներում ռումբ է պայթել: Ըստ միջազգային մամուլի՝ ռումբը նետել են հունական ԱԷԿ-ի երկրպագուների տրիբունայից դեպի հյուրերի երկրպագուների տրիբունա: Տեղեկություններ կան նաեւ, որ «Այաքսի» երկրպագուների տրիբունայում եղել են ԱԷԿ-ի տնային հիմնական մրցակիցներից մեկի՝ «Պանայտինայկոսի» երկրպագուներ: Իրավիճակին խառնվել է ոստիկանությունը: Բազմաթիվ ֆուտբոլասերներ մարմնական վնասվածքներ են ստացել:

Խաղում հաղթանակ տարավ հոլանդական թիմը 2:0 հաշվով: Խմբի մյուս հանդիպման հաղթող է դարձել «Բավարիան»: 5:1 հաղթել է «Բենֆիկային» ու գլխավորում է խումբը 13 միավորով: «Այաքսը» 11 միավորով 2-րդն է: «Բենֆիկան» 4 միավորով 3-րդն է, իսկ ԱԷԿ-ը միավոր չունի ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել «Բարսելոնան», «Բավարիան», «Այաքսը», «Սիթին», «Ռեալը», «Ռոման», «Յուվեն», «Յունայթեդը»:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2061 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան