Ucom-ի տնօրենը բաց դաս անցկացրեց Կոշի «Արմաթ» լաբորատորիայի սաների և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի աշակերտների համար

30/11/2018 schedule21:39

Ucom ընկերության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո իրականացվող գործակցության շրջանակներում երկու ընկերությունների ղեկավարներն այցելել են Արագածոտնի մարզի Կոշ համայնքի միջնակարգ դպրոց։ Ucom ընկերության համահիմնադիրը տեխնիկական ուղվածության բաց դասով է հանդես եկել դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի 18 սաների և նրանց հարևան համայնքում՝ Լեռնարոտում սովորող թվով 12 աշակերտների համար։ Վերջիններս «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում գյուղում կենսաբանություն դասավանդող Անուշ Մելքոնյանի աշակերտներն են, ով այս տարի է գործուղվել համայնք։

Այս այցը մասնավերապես Լեռնարոտի աշակերտների համար ճանաչողական բնույթի էր. նրանք հնարավորություն են ստացել ծանոթանալու հարևան գյուղի իրենց հասակակիցների հետ, ծանոթացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությանը, ինչպես նաև ակտիվ մասնակցել են Ucom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանի բաց դասին։«Երեխաներին այս կարճ ժամանակահատվածում փորձեցի ներկայացնել, թե ուր է շարժվում աշխարհը, և որ կարևոր է՝

երեխաներն իրենց ոչ թե օգտատերերի դերում տեսնեն, այլ ստանձնեն ստեղծողի պատասխանատվությունը։ Երբ կանգնեն սեփական մասնագիտացման ընտրության առջև, պետք է ճիշտ որոշում կայացնեն․ որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ արհեստական բանականության, համակարգչային տեխնիկայի, ցանցային տրամաբանության, նեյրոնային ցանցերի զարգացումը բերելու է բավականին մեծ թվով մասնագիտությունների վերացմանը։ Եթե այսօր մեր երեխաներին սա չպատմենք, չաջակցենք կողմնորոշվելու հարցում, վաղը նրանք, վերացող մասնագիտություններն ընտրելով, չեն կարողանալու ավելի արժեքավոր բան ստեղծել», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ուրախ եմ Ucom և «Դասավանդի՛ր, Հայաստան» համագործակցության փաստով։ Արժևորելով այն դերը, որը Հայաստանը ցանկանում է ստանձնել ՏՀՏ ոլորտում, ուզում եմ ընդգծել, որ «Արմաթ»-ների գործունեությունը հենց դպրոցի տարածքում երևի թե ամենակարևոր քայլն է դեպի ապագա, դեպի երկրի զարգացում։ Այդ առումով անելիքները շատ են», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։

Հավելենք, որ ԱՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2898 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ