Երևան
12 °C
«Եվրատեսիլ 2019»-ի համար Հայաստանի ներկայացուցիչ ընտրելիս Հանրային հեռուստաընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել երկրպագուների կարծիքներին: Այս մասին պատասխանելով armtimes.com-ի հարցերին՝ ասաց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարներից Դավիթ Ծերունյանը: Նա նշեց, որ նախապատվությունը Սրբուհի Սարգսյանին տալիս բազմաթիվ դրական հատկանիշների թվում կարեւորել են նաեւ այդ փաստը:
«Ստեղծագործական թիմն արտիստին ընտրելիս հաշվի է առել Սրբուկի վոկալային տվյալները, կենդանի երգելու կարողությունը, արտիստիզմը, բեմական փորձը, էներգետիկան եւ որ ամենակարեւորն է՝ «Եվրատեսիլի» երկրպագուների ցանկությունը, որոնք տարիներ շարունակ ուզում էին հենց նրան տեսնել եվրատեսիլյան բեմում: Կարծում եմ, որ ընտրության հարցում չենք սխալվել, քանի-որ արձագանքներն ավելի քան դրական են ինչպես Հայաստանից, այդպես էլ արտերկրից»,- ասաց նա:
Ի տարբերություն նախորդ 2 տարիների՝ այս անգամ մասնակիցը չորոշվեց «Դեպի եվրատեսիլ» հաղորդման շրջանակներում: Ընտրության կարգը հեռարձակող ընկերությունն իրավունք ունի սահմանելու ըստ իր հայեցողության, եւ նման որոշում է կայացրել, քանի որ հեռուստանախագիծը մեծամասշտաբ է, եւ ամիսների մեծ ծավալի աշխատանք է պահանջում այն նախապատրաստելն ու եթեր հեռարձակելը: Դրանից հետո էլ դեռ անհրաժեշտ է կենտրոնանալ միազգային բեմում ելույթին:
««Դեպի Եվրատեսիլից» հետո էլ ավելի երկար ժամանակ է պահանջվում հաղթող արտիստի երգն ու բեմադրությունը վերջնական տեսքի հասցնելու եւ «Եվրատեսիլին» հանձնելու համար: Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ Հանրային հեռուստաընկերությունն արտիստի ներքին ընտրություն է կատարում, ինչի արդյունքում ավելի շատ ժամանակ ենք ունենում մրցույթին լավագույնս պատրաստվելու, իսկ մեր կոմպոզիտորները՝ երգեր գրելու եւ մրցույթին ներկայացնելու համար»,- ասաց Դավիթ Ծերունյանը:
Հայաստանյան պատվիրակության ղեկավարներից Անուշիկ Տեր-Ղուկասյանը նշում է, որ թե՛ Սրբուկը, թե՛ հեռուստաընկերությունը նախապատրաստական բուռն աշխատանքների փուլում են: Հայտարարվել է երգահանների մրցույթ: Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, հրապարակված չլինի մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 1-ը, չլինի որեւէ կազմակերպության քարոզ, արտադրանքի գովազդ, կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում)՝ հայերեն կամ անգլերեն: Խոսքերում չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու: Երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին՝ մինչեւ 2019 թ. հունվարի 10-ը: Նամակին կից պետք է ներկայացնել երգի (եւ խոսքերի) հեղինակային իրավունքի գրանցման փաստաթուղթը:
«Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ եվրոպական մի շարք երկրներից արդեն երգեր ենք ստանում: Ուզում եմ այս առիթն օգտագործել, որպեսզի կոչ անեմ մեր հայրենակից երգահաններին լինել ակտիվ եւ անպայման ուղարկել իրենց երգերն այս մրցույթին»,- ասաց Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
«Եվրատեսիլին» պատրաստվելու աշխատանքները հանրայինը սկսել է «Մանկական եվրատեսիլից» անմիջապես հետո: Բոլորովին վերջերս Մինսկում մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լեւոնը 9-րդ տեղը զբաղեցրեց: Ըստ Անուշիկ Տեր-Ղուկասյանի՝ արդյունքը տղային չի ընկճել: Նա նշում է, որ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, ինչը հաջողության նշան է:
«Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ «Եվրատեսիլում» լավագույն գնահատականն արտիստին տալիս է հանդիսատեսը: Այս առումով Լեւոնն իսկապես մեծ հաջողությունների է հասել, քանի որ օնլայն քվեարկությամբ 5-րդ հորիզոնականում էր, եւ թե՛ մեր կոլեգաներից, թե՛ մրցույթի երկրպագուներից, թե՛ մյուս երկրների արտիստներից բազում դրական արձագանքներ էինք ստանում ինչպես մրցութային շաբաթվա ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Այսինքն՝ հանդիսատեսը նրան գնահատել է, իսկ եթե գնահատել է հանդիսատեսը, ապա ամեն բան ստացվել է»,- ասաց նա:
«Եվրատեսիլ 2019» անցկացվելու է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Այս տարի Լիսաբոնում կայացած մրցույթում իր հաղթանակով այդ իրավունք ձեռք բերեց Նետան: Կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT