Երևան
12 °C
Ատլնատյան խորհուրդ հաստատությունը օրերս քննարկում էր կազմակերպել նվիրված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկման հիմքում էր խոշոր տերությունների շահերն այս տարածաշրջանում:
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը գտնվում է խորհրդային կարգերից հետո ամենախոշոր տնտեսական անցումային փուլում, նշում է International Tax and Investment-ի զեկույցն այս տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման մասին: Զեկույցի հեղինակներից վերլուծաբան Արիել Քոհենը ընդգծում է, որ ենթակառուցվածքների զարգացումները, հատկապես Կենտրոնական Ասիայում, անմիջական կապ ունեն աշխարհաքաղաքական զարգացումների հետ:
«Աշխարհի այդ հատվածում Չինաստանը ունի փող, Ռուսաստանը՝ ազդեցություն, իսկ ԱՄՆ-ը ժամանակակից տեխնոլոգիաներ ու միջոցներ, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի շատ ականատես ենք լինում, որ Չինաստանը ստանձնում է այս կամ այն նախագծի պատասխանատվությունը տարածաշրջանում»,- ասում է վերլուծաբան Արիել Քոհենը:
Մոսկվայի, Վաշինգտոնի ու Պեկինի շահերի խաչմերուկում գտնվող այս տարածաշրջանում ակնհայտ է խոշոր տերությունների միջեւ մրցակցությունը, որն, ըստ Քոհենի, ցանկալի է կրի խաղաղ բնույթ: Տարածաշրջանի զարգացումն ըստ վերլուծաբանի կախված է թե ինչպիսի քաղաքակոնւյուն կորդեգրեմն Մոսկվան ու Պեկինը հաջորդ տասնամյակներում:
Դեսպան Ջոն Հերբսթն էլ իր հերթին ընդգծում է Վաշինգտոնի կարեւորեւ դերն այս տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցում:
«ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ընդգրկվի տարածաշրջանում, քանի որ Կենտրոնական Ասիան սահմանակից է մեծ տերություններին եւ այս տարածաշրջանում կարող է հաստատվել անկայունություն, եթե այդ տերությունները որդեգրեն ագրեսիվ քաղաքականություն»,- ասում է Հերբսթը:
Նա մտահոգիչ է համարում այստեղ Չինաստանի արագընթաց զարգացումը եւ քննադատում Մոսկվային Չինաստանից եկող սպառնալիքը անտեսելու համար: Մոսկվան, ըստ Հերբսթի, ավելի շատ պետք է մտածի, թե ինչպես ԱՄՆ-ի հետ հակազդի Չինաստանին: Ըստ Հերբսթի, չափազանց կարեւոր է, որ այս տարածաշրջանի երկրները լինեն անկախ եւ կայուն:
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Էմիլիա Փումանն իր հերթին ընդգծեց Կենտրոնական Ասիայի երկրների անկախության, սուվերենության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը ԱՄՆ-ի համար: Տարածաշրջանային զարգացումներն, ըստ դիվանագետի, հուսադրող են՝ հաշվի առնելով, օրինակ, Ուզբեկստանում տեղի ունեցած փոփոխությունները: Ըստ Փումանի, տարածաշրջանային երկրների համագործակցության ամրապնդումն ամերիկյան քաղաքականության նպատակներից է: Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ու համագործակցության զարգացման կարեւորությունն ընդգծեցին նաեւ այլ բանախոսներ:
Վերլուծաբանները համառոտ անդրադարձան նաեւ Կովկասյան տարածաշրջանին: Ըստ վերլուծաբան Քոհենի, Չինաստանի աճող ազդեցությունը տարածվում է նաեւ այս տարածաշրջանում:
«Սա չինական տնտեսական էքսպանսիայի դարաշրջան է, որը ներառում է նաեւ Կովկասյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը՝ չնայած այն հավաստիացումների, որ օրինակ վրացական Անակլիա նավահանգստում կլինեն մեծամասամբ ամերիկյան ներդրումներ»,- ասում է Քոհենը:
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT