Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին օրը գրեթե բոլոր ուժեղագույնները պարտվեցին

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին օրն անհաջող էր գրեթե բոլոր ուժեղագույնների համար: Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, պարտություններ կրեցին «Ռեալը», «Ռոման», «Մանչեստեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»: Դա, սակայն, նրանց չխանգարեց փլեյ-օֆ դուրս գալ:

E խմբում առաջատարներ «Բավարիան» ու «Այաքսը» ոչ ոքի խաղացին (3:3): «Բենֆիկան» 1:0 հաշվով հաղթեց ԱԷԿ-ին: Այս խմբից առաջին տեղով 1/8 եզրափակիչ է անցնում «Բավարիան», որն ունի 14 միավոր, 2-րդ տեղով՝ Այաքսը» (12): 3-րդ տեղը զբաղեցրած «Բենֆիկան» (7 միավոր) ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում: Բոլոր 6 խաղերում պարտված ԱԷԿ-ն առանց միավորների եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ այլեւս ոչնչի համար չի պայքարի:

F խմբում «Մանչեստեր Սիթին» 2:1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»: «Լիոնն» ու Դոնեցկի «Շախտյորը» ոչ ոքի խաղացին (1:1): «Սիթին» 13 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը: 2-րդ տեղով հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց «Լիոնը» (8 միավոր): 3-րդ տեղը զբաղեցրած «Շախտյորը» կտեղափոխվի Եվրոպա լիգա (6), իսկ «Հոֆենհայմը», որը 3 միավորով 4-րդ տեղում է, լքում է եվրոպական ասպարեզը:

G  խմբում գրանցվեց մրցաշարի անակնկալներից մեկը: Մրցաշարի վերջին 3 տարիների չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին: Ճիշտ է՝ «Ռեալը» դեռ մինչեւ խաղն ապահովել էր առաջին տեղը, խաղում էր 2-րդ կազմով, բայց միեւնույն է հանդիպումն «արքայական ակումբի» համար բացասական առումով պատմական էր: Վերջին անգամ «Ռեալն» այս մրցաշարի խմբային փուլում սեփական հարկի տակ պարտվել է 2009-10 մրցաշրջանում «Միլանին» (2:3): Վերջին անգամ որեւէ թիմի հաջողվել էր «Ռեալին» հաղթել խմբային փուլի 2 խաղերում 2008-09 մրցաշրջանում: Դա «Յուվեն» է եղել, որը տանը հաղթել է 2:1, Մադրիդում՝ 2:0 հաշվով: ԲԿՄԱ-ն ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայում հաղթել էր 1:0: Այն ժամանակ մադրիդցիների մոտ սկսվում էր խաղային խորը ճգնաժամը:

Խմբի մյուս խաղում էլ պարտություն կրեց բացահայտ ֆավորիտը: «Ռոման» 1:2 հաշվով զիջեց «Պլզենին»: «Ռեալն» առաջին հորիզոնականը զբաղեցրեց 12 միավորով: 2-րդ տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկավ «Ռոման» (9 միավոր): «Պլզենը» 7 միավորով 3-րդն է ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ ԲԿՄԱ-ն, որն ընթացիկ մրցաշրջանում 2 անգամ հաղթեց «արքայական ակումբին», նույնպես 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը ու դուրս մնում եվրագավաթներից:

H խմբում նույնպես ֆավորիտները պարտվեցին: «Յունտուսը» 1:2 հաշվով զիջեց «Յանգ Բոյզին», «Մանչեստեր Յունայթեդն» էլ՝ նույն հաշվով «Վալենսիային»: Անկախ պարտությունից նրանք կշարունակեն ելույթները Չեմպիոնների լիգայում: «Յուվեն» առաջինն է 12 միավորով, «մանկունյանցիները» 2-րդը՝ 10 միավորով: 8 միավորով 3-րդ տեղը զբաղեցրած «Վալենսիան» ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ խմբի անհաջողակը «Յանգ Բոյզն» է. 4 միավորով 4-րդն է:

Խմբային փուլի ավարտից հետո առաջին տեղով 1/8 եզրափակիչ անցան Դորտմունդի «Բորուսիան», «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Պորտուն», «Բավարիան», «Մանչեստեր Սիթին», «Ռեալը» եւ «Յուվենտուսը»: 2-րդ տեղով փլեյ-օֆում են «Ատլետիկոն», «Թոթենհեմը», «Լիվերպուլը», «Շալկեն», «Այաքսը», «Լիոնը», «Ռոման» եւ «Մանչեստեր Յույաթեդը»:

1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Թիմերը բաժանվելու են 2 զամբյուղի՝ առաջինում խմբերի հաղթողները, 2-րդում՝ 2-րդ տեղը գրավածները: Այս փուլում չեն կարող մրցակիցներ դառնալ նույն երկրի, ինչպես նաեւ ընթացիկ մրցաշրջանում նույն խմբում եղած թիմերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2579 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին