Երևան
12 °C
Էկրաններ է բարձրանում «Ձյունանուշ» մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմը: Պրեմիերան կկայանա այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվա կինոթատրոնում: Դերասանական կազմում կան մի շարք հայտնի դեմքեր՝ նրանց թվում Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը, Լեւոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ ուրիշներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինչպես հեղինակները, այնպես էլ նրանք ընդգծեցին երեխաների համար նման ֆիլմեր ստեղծելու կարեւորությունը:
«Կարծում եմ՝ Ամանորին ընդառաջ հետաքրքիր անակնկալ եւ նվեր կլինի փոքրիկների համար: Ամբողջ կազմը փորձել է առավելագույնս իր ուժերը ներդնել, որպեսզի ստանանք արդյունք: Կարծում եմ՝ ներգրավված բոլոր մարդկանց համար տոն է, ինձ համար մասնավորապես, որովհետեւ գեղարվեստական առաջին ֆիլմն է, որում նկարահանվեցի: Կսպասենք գնահատականին, եթե լինի դրական, կարծում եմ՝ այդպես էլ կլինի, մեզ շատ կոգեւորի, ու հուսով եմ՝ ավելի շատ ֆիլմեր կստեղծվեն հատուկ երեխաների համար: Այդ հարցում մեզ մոտ բացթողում կա»,- ասաց Շուշաննա Թովմասյանը՝ ավելացնելով, որ բոլորը, անկախ տարիքից, պետք է հավատան հրաշքների:
Լուիզա Ներսիսյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում թերանում են մանկական ստեղծագործությունների հարցում: Նա շատ է ուրախացել, երբ իրեն առաջարկել են խաղալ այս ֆիլմում: Ընդգծում է, որ այն կարեւոր ասելիք ունի, որը վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին:
«Շատ ոգեւորվեցի, երբ ստացա առաջարկը, երբ տեսա, որ կա նման սցենար: Մանկական ֆիլմ է, նրանց տարիքին հարիր ու նաեւ ինչու չէ ուսուցողական, որ ի վերջո շատ կարեւոր է, որ քո մեջ լինի այդ հեքիաթը: Վստահ եմ, որ այնքան ազնիվ ենք աշխատել, որ երեխաները հաստատ կհավատան մեր հեքիաթին»,- ասաց նա:
«Ձյունանուշը» ստեղծվել է «Հայասա ֆիլմ» ընկերության կողմից: Նկարահանվել է անցած ձմռանը՝ 1 տարի առաջ: Ընդհանուր աշխատանքները 1 տարի են տեւել: Բուն նկարահանման պրոցեսը եղել է 24 օր՝ 20 օր ձմռանը՝ հիմնականում գիշերները, 4 օր ամռանը: Այդ ընթացքում բավական զվարճալի դեպքեր են եղել: Օրինակ, Լուիզա Ներսիսյանը կահույք է ընտել իր տան համար:
«Նկարահանում էինք կահույքի սրահում, կար հետաքրքիր կահույք, շեղվում էինք (ծիծաղում է), այդ ընթացքում էլ մեր տանը վերանորոգում էինք անում, ու պահը բաց չէի թողնում, կահույք էի ընտրում ինձ համար»,- պատմեց նա:
Իսկ Շուշաննա Թովմասյան, որը մարմնավորել է Ձյունանուշին, քիչ է մնացել լուրջ վնասվածք ստանա: Դրվագներից մեկում Ձյունանուշը կապված է լինում ծառից, ու երեխաները պետք է փրկեն նրան: Երբ երեխաներից մեկը կտրում է պարանը, Շուշաննան ընկնում է իրականում ցածր տեղից, բայց քիչ է մնում՝ կոտրվածք ստանա:
«Որոշեցինք, որ այդքան էլ բարձր չէ, ոչինչ չի լինի, կարիք չկա ինչ-որ բան դնել, ու ես շատ անհաջող ընկա, փոքրիկ վնասվածք ստացա, սկզբում բոլորս մտածեցինք, որ գուցե չկարողանամ շարունակել, բայց ամեն ինչ անցավ, դուբլը չփչացրեցինք»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ հիմա ծիծաղում են դա հիշելիս:
«Ձյունանուշի» ռեժիսորն Արմեն Սիմոնյանն է: Արկածային կատակերգություն է: Այն պատմում է հանդեսի պատրաստվող երեխաների մասին, որոնք հայտնվում են հեքիաթում: Նրանք ընկնում են ուրիշ աշխարհ, ծանոթանում Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ: Ծանոթանում են նաեւ նոր հերոսների՝ Շոֆլինների հետ: Վերջիններիս, հեղինակները նշում են, որ իրենք են հորինել, ոչ մի տեղից չեն կրկնօրինակել: Դրանք, ըստ նրանց, այսպես ասած, նոր ռասսայի ներկայացուցիչներ են:
Ֆիլմը մեծ էկրաններին կլինի վաղվանից: Կցուցադրվի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում, Քաջարանում, Կապանում: Մարզերում նաեւ անվճար ցուցադրություններ կլինեն: Անվճար ցուցադրություններ կլինեն նաեւ մանկատներում: Էկրաններին կլինի մինչեւ Հին Նոր տարին, դրանից հետո արդեն կախված կլինի հանդիսատեսի արձագանքից:
Նկարահանվել է ՀՀ Ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Գործընկերներն են OVS եւ «ՆյուՅորքեր» խանութները, «Բարի սամարացի» ընկերությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT