Չեմ վախենում. Սրբուկը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու պատասխանատվության մասին

Երգչուհի Սրբուկի գրաֆիկը գերհագեցած է: Այս շրջանում նա իր սովորական աշխատանքներին զուգահեռ պատրաստվում է «Եվրատեսիլ 2019»-ին. շարունակում է վոկալի փորձերը, մասնակցում նկարահանումների, հարցազրույցներ տալիս: Այս տարի Հանրային հեռուստաընկերությունն առանց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի է ընտրել նրան: Երգի միջազգային մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու առաջարկը երգչուհու համար անսպասելի է եղել, խառը զգացողություններ է ունեցել զանգը ստանալիս, սակայն, ինչպես նշեց armtimes.com-ի հետ զրույցում, չի տատանվել:

«Երկար չմտածեցի, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար։ Սա այն հեռուստամրցույթն է, որին ցանկանում են մասնակցել գրեթե բոլոր արտիստները. այն իր մասշտաբներով, հնարավորություններով դեռեւս անգերազանցելի է մնում եվորապական շուկայում»,- ասաց նա:

Սովորաբար, երբ հայտնի է դառնում՝ ով է մասնակցելու մրցույթին, քննադատության ալիք է բարձրանում: Հանրությունը հաճախ միանշանակ չի ընդունում կատարողին թե՛ այն դեպքում, երբ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական փուլ է անցկացնում, թե՛ այն դեպքում, երբ ներկայացուցչին ընտրում է առանց դրա: Այս անգամ, սակայն, Սրբուկին հետ կապված ընդհանուր առմամաբ քննադատություններ չեղան, հակառակը, դրական բազմաթիվ արձագանքների հնչեցին:

«Մրցույթի առնչությամբ իսկապես շատ մեծ պատասխանատվություն կա, որն ավելի է մեծանում, երբ հանրության կողմից նման հույսեր ու հավատ կա քեզ հետ կապված։ Այնուամենայնիվ, ես դրանից չեմ վախենում, ընդհակառակը, ավելի եմ պարտավորվում անել ամեն հնարավորը լավ ելույթ ունենալու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ կանի, որ հետագայում էլ քննադատության չարժանանա:

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է հեղինակների մրցույթ, որն ընթացքի մեջ է: Մինչեւ հունվարի 10 նրանք selection@armtv.com էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն իրենց աշխատանքները: Սրբուկն ուղարկվածներից ոչ մի առաջարկ դեռ չի լսել: Սպասում է մրցույթի ավարտին: Երգչուհին բոլոր հեղինակներին կոչ է անում ակտիվորեն մասանկցել ու փոքրիկ հուշում է տալիս, թե ինչպիսին կցանկանար, որ ստեղծագործությունը լիներ:

«Այնքան անհամբեր եմ, թե ինչպիսի երգեր ենք ունենալու հեղինակների մրցույթի ավարտին։ Ինձ համար կարեւոր է, որ երգը հիշվող լինի եւ այն 2-րդ, 3-րդ անգամ լսելու ցանկություն առաջանա։ Ինձ համար կարեւոր է, որ այն համապատասխանի իմ կերպարին կամ այնպիսի նորություն լինի, որ հետաքրքիր լինի էքսպերիմենտի գնալը: Իսկ բեմադրության հետ կապված չեմ շտապում դեռեւս պատկերացումներ կազմել, քանի որ այն պետք է կապված լինի երգի տրամաբանության հետ։ Այնուամենայնիվ, մի բան հստակ է՝ մենք ունենք ընդամենը 3 րոպե եւ պետք է տպավորիչ բեմականացում ունենալ այդ ընթացքում հիշվելու եւ առանձնանալու համար»,- ասաց նա:

Երգչուհին իրեն նախկինում էլ է պատկերացրել եվրատեսիլյան բեմում: Նախորդ տարիներին նրա անունն այնքան են կապել մրցույթի հետ, որ ինքն էլ կամա թե ակամա պատկերացրել է՝ ինչպիսին կլիներ իր ելույթը: Այժմ իրականում է ստացել այդ հնարավորությունը եւ լուրջ նպատակ դրել իր առջեւ:

«Ինչպես իմ պատկերացումներում, այնպես էլ իրականում ես վստահ եմ ու համարձակ։ Մրցույթի առնչությամբ նպատակս լավագույն արդյունք ցուցաբերելը, հիշվելը, նոր շփումներ ու կապեր հաստատելն է»,- ասաց նա:

Եվրատեսիլյան թոհուբոհի հետ մեկտեղ Սրբուկը զբաղված է նաեւ այլ գործերով: Գրվում են նոր երգեր, որոնցից մի քանիսը կունենան տեսահոլովակներ: Բացի այդ՝ աշխատում է նաեւ իր բենդային ծրագրի թարմացման ուղղությամբ, որը եւս շուտով կներկայացնի իր երկրպագուներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3731 դիտում

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ