Երևան
12 °C
Բոլոր կառավարությունները իրենց ծրագրերում նախատեսում էին բուժօգնության ծավալի եւ որակի բարելավում՝ չմանրամասնելով այդ ցանկության իրագործման ֆինանսական աղբյուրը: Արդյունքում առողջապահության բյուջեի թերֆինանսավորման պայմաններում նրանք սեփական հանրային պատասխանատվության բեռի մի մասը թողնում էին բուժօգնություն իրականացնող օղակի վրա, որը բաղկացած է բուժաշխատողներից եւ կազմակերպիչներից:
Այս մասին իր նամակում գրում է բժիշկ-ռադիոլոգ, ՀՀ ՄՌՏ մեթոդի հիմնադիր Արամ Քոչարյանը:
Նա նշում է, որ վերջիններս ֆետիշացնելով սեփական անձն ու բուժհիմնարկի պատերը, զուգահեռաբար նվազեցնելով անգամ անվանի բժիշկների դերը, հիմնավորում էին բուժանձնակազմի եկամուտների իջեցումը: Կազմակերպիչները ինքնապաշտպանության բնազդով ձեւավորում էին «գլխավորների օթյակ», որ փոխհամաձայնեցված իրականացնեին կառավարության ծրագրերը բուժանձնակազմի հաշվին: «Օթյակի» շնորհիվ է, որ բուժաշխատողների արհմիությունը ցայսօր բացակայում է: Նրանք անգամ իրենց հովանու ներքո ստեղծեցին բազում մասնագիտական ասոցիացիաներ՝ հետագա հարցադրումներից խուսափելու համար:
Այս «օթյակի» ամենահաջողված «ասպետները», որոնք հուշում էին նաեւ թե ինչպես առանց ծախսի ավելացնել լոյալ ընտրողների (պետպատվերի եւ սոցփաթեթի շահառուների) քանակը, նշանակվում էին առողջապահության «նավապետեր»: Քանի որ ոչ բոլորն էին նման բախտի արժանանում եւ իրենց հիմնարկների համար ապահովում արտոնություններ, որոշները դիմում էին անգամ կրիմինալի:
Կազմակերպիչների մյուս մասը մանեւրելով հենց իրենց կողմից դեֆորմացված շուկայում մինչ այսօր բուժաշխատողների վրա հիվանդների արտաքին եւ ներքին վերաուղեգրումների պարտականություններ, անգամ «կլիենտուրայի պլան» են դնում: Իզուր չէ, որ հիվանդն արդեն որպես «կլիենտ» է դիտվում https://www.lragir.am/2018/11/12/394616/ :
Եզակի բացառությամբ այսօր միայն «պաշտոնաթող նավապետերը» կարող են թույլ տալ իրենց գնել նոր սարքավորում: Մեծ մասն ապավինում է ինչ-որ մեկի նվիրատվությանը: Նվերն ստանալուն պես նրանք մխրճվում են շուկա եւ սահմանում դեմպինգային գներ, որոնք հետագայում ծառայում են պետպատվերի եւ սոցփաթեթի փոխհատուցման համար որպես հիմք: Մինչդեռ ոչ ոք չի վերանայում այդ խայտառակ գները եւ չի փորձում կարգավորել դեֆորմացված եւ փլուզվող շուկան՝ ուղղելով բարեգործներին դեպի մարզեր, արգելելով նվիրատվությունների հաշվին աշխատող բուժհիմնարկներին շուկայականից ցածր գին սահմանել, ստիպել հաշվարկել ինքնարժեք կամ պրեֆերենցիան հարկել, որ փոփոխությունների սպասող նոր ներդրողները եւ գործող ՓՄՁ-ները կրկին չտուժեն:
Ապահովագրականներին եւ պոտենցիալ ընտրողներին գոհացնելու արտառոց միջոց որպես, նախորդ «նավապետը» առաջ բերեց ապահովագրության «հայկական տարբերակը»: Այդ յուրահատուկ «աութսորսինգի» արդյունքում բուժօգնություն իրականացնող օղակին ցայսօր ստիպում են վճարել ոչ միայն այդ նորամուծությունը կյանքի կոչելու համար, այլեւ փոխհատուցել ապահովագրական ընկերությունների շահույթը:
Ինչ անի նոր մասնավոր բուժհիմնարկի կազմակերպիչը, ով կարծել է թե աշխատատեղերի ստեղծումը եւ ներդրումները խրախուսվում են նաեւ առողջապահության ոլորտում, մինչդեռ շուկան գնալով ավիրվում է, իսկ նախարարությունը դառնում է ավելի անկանխատեսելի գործընկեր: Չլինելով «օթյակի» անդամ, բայց երիտասարդ, նա գործում է «կրեատիվ»: Առաջին հերթին տեղացի «Մալիշեւա»-ների հաղորդումների միջոցով սկսում է վարկաբեկել մրցակիցներին: Իսկ քանի որ «կլիենտն արդեն հասունացել է» նա ներմուծում է օտարածին մոլորեցնող գնագոյացում՝ կիրառելով դա սեփական ազգաբնակչության հանդեպ: Արդյունքում հիվանդը կարծելով, որ տվյալ հիմնարկում գներն ավելի ցածր են, հայտնվում է ծուղակում եւ ստիպված շուկայականից մի քանի անգամ ավել վճարում: «Էֆեկտիվ» եւ ուրեմն «օրինակելի» այս մեթոդների հեղինակը կարգվում է նոր «նավապետ» եւ մի հրամանով հարվածում իր կնոջ մրցակից ՓՄՁ-ներին՝ անգամ արգելում նրանց աշխատանքը:
Ի՞նչ է, տանում ենք դաշտը մոնոպոլիզացիայի: Պատկերացնու՞մ ենք թե որքան ռեսուրս է անհրաժեշտ փորձառու ու լավ բժիշկ պատրաստելու համար: Արդյոք լատենտ գործադուլի դրսեւորում չէ՞, երբ բարձրակարգ բժիշկը հրաժարվում է պետպատվերով եւ սոցփաթեթով հիվանդին բուժել ու միջամտում է միայն, երբ անփորձ կոլեգիան առաջացնում է կատաստրոֆա: Տեղյա՞կ ենք, որ անվանի բժիշկները սկսել են մեկնել արտերկիր բժշկելու:
Բոլորս հայտնվել ենք մի նավակում, որը կողաշրջման եզրին է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում չի դիտարկվել կազմակերպիչներին այլընտրանք: Բանը նրանում չէ, որ կազմակերպիչները վատն են: Նրանք ուղղակի այլ կերպ են մտածում ու գործում, քանի որ վաղուց դադարել են բժիշկ լինել եւ այլեւս ամեն օր չեն ապրում «մի՛ վնասիր» սկզբունքով:
Առողջապահությունում բալանսը վերականգնելուց հետո պետք է ներդրվեն հստակ եւ կանխատեսելի խաղի կանոններ ու այդ դեպքում ինչի՞ հետ էլ նրան միաձուլեն, ովքե՞ր էլ դառնան ղեկավարներ՝ էական չի լինի: Հիմա պետք է համակարգը շտապ բերել «թարազուի»։ Այսօր այն պետք է ղեկավարի անվանի բժիշկ եւ ինչու՞ ոչ կին:
Մինչ որոշում կկայացնեն, խնդրենք ՏՄՊՊՀ-ի նախագահ պարոն Շաբոյանին պարզաբանել.
Արամ Քոչարյան, բ.գ.թ.
Բժիշկ-ռադիոլոգ, ՀՀ ՄՌՏ մեթոդի հիմնադիր
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT