Պատվաստումով քաղցկեղից ազատումը թռիչք է բժշկության մեջ. 2017-ին ՀՀ-ում 4169 կին է հիվանդացել քաղցկեղով

21/12/2018 schedule19:03

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված եւ մահաբեր տեսակը չէ։ Առաջին տեղում, իհարկե, մնում է կրծքագեղձի քաղցկեղը, սակայն քաղցկեղի այլ տեսակների համեմատ արգանդի պարանոցի քաղցկեղը, եթե կարելի է այդպես ասել, մի «առավելություն» ունի` արդեն հաստատապես հայտնի է, որ այն հարուցվում է վիրուսով, ավելի ստույգ, մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ), հետեւաբար այդ վիրուսի հանդեպ հաղթանակը կարող է հանգեցնել այդ տեսակի քաղցկեղի ամբողջովին հաղթահարմանը։

Անցյալ տարի Հայաստանում շատ աղմուկ հանած գարդասիլ պատվաստանյութը՝ հենց ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն է։  Այն առավել արդյունավետ է, մինչեւ վիրուսի հետ հանդիպելը: Ելնելով դրանից՝ Հայաստանում որոշում ընդունվեց պատվաստել 13-ամյա աղջիկներին։ Երեւի ավելորդ է հիշեցնելը, թե ինչ սկվեց երկրում ՄՊՎ-ի դեմ պատվաստման մեկնարկը տրվելուց հետո։ Գարդասիլը եւ դրա ստեղծողները մեղադրվեցին բոլոր «մահացու» մեղքերի մեջ, պահարաններից հանելով պատվաստումների դեմ բոլոր հայտնի «կմախքները»՝ աուտիզմից մինչեւ անպտղություն։ Գարդասիլին համբավ չհավելեցին նաեւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի սկանդալային հայտարարությունները, որը, շփոթելով տղաների եւ աղջիկների տվյալները, հայտարարել էր, որ Հայաստանում 15-ամյա աղջիկների 25 տոկոսը արդեն ապրում է սեռական կյանքով։ Այդ հայտարարությունից հետո գարդասիլը սկսեց զուգորդվել ոչ միայն անպտղության, այլեւ անառակության հետ։

Արդյոք գարդասիլի դեմ արշավը, «լավագույն մղումներից» դրդված, ծավալեցին մարդիկ, որոնք անկեղծորեն հավատացել էին ինտերնետում կարդացած բոլոր սարսափներին, թե մարդիկ, որոնք լավ էլ հասկանում էին, թե ինչ եւ ինչու էին անում, դեռ պարզ չէ։ Բայց բացասական տեղեկատվական հոսքերը այնքան վախեցրին հայ մայրերին, որ պատվաստման ենթակա 16000 աղջիկներից պատվաստվեցին մոտ 1600-ը։

Այժմ վարչապետ, իսկ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնիսկ լսումներ կազմակերպեց խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում, եւ քննարկման արդյունքների հիման վրա հայտարարեց, որ չլսեց այնպիսի մի բան, ինչը կարող էր անհանգստություն առաջացնել գարդասիլի կապակցությամբ։ Ավելի ուշ, երբ նա արդեն վարչապետ էր, Փաշինյանը երկրի բնակչությանը պատվաստվելու կոչ արեց, իսկ նրա կին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ անպայման կպատվաստի իր դուստրերին ՄՊՎ-ի դեմ։

Արդյոք հայ ծնողների վրա կազդի առաջին դեմքերի կոչը, նկատի ունենալով նրանց հանդեպ մեծ վստահությունը, ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ Հայաստանում գարդասիլով պատվաստման ծրագիրը բնակչության կողմից միանշանակ չընդունվեց, այնժամ երբ այն հաջողությամբ իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, եւ 11 տարի առաջ մեկնարկած զանգվածային իմունիզացիայի ծրագրերը լավ արդյունքներ են ցուցանշում։ Ներկայումս արդեն պատվաստանյութերի ավելի քան 270 000 մլն դեղաչափ է  ներարկված, ընդ որում նշվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերի (գարդասիլ եւ ցերվարիքս) ինչպես լավ տանելիությունը, այնպես էլ բարձր անվտանգությունը։

Արդյունքում այդ երկրներում ՄՊՎ-ով վարակվածությունը նվազել է ավելի քան 90 տոկոսով, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային ախտահարումների հաճախականությունը կրճատվել է 40 տոկոսով։ Ավստրալիան, որն առաջիններից մեկը ներմուծեց ՄՊՎ-ի դեմ զանգվածային իմունիզացիան, նոր հավակնոտ նպատակներ է ազդարարում՝ դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ արգանդի պարանոցի քաղցկեղը կհաղթահարվի մոտակա տարիների ընթացքում։

Ինչ վերաբերում է Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությանը եւ թե պատվաստումից հրաժարվելով մենք քանի կնոջ ենք զրկում այդ քաղցկեղով չհիվանդանալու հնարավորությունից, ապա նայենք թվերին։ Ըստ Առողջապահության Ազգային Ինստիտուտի տվյալների, 2017 թվականին Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվել 262 կնոջ մոտ, 75-ը մահացել են։ Համեմատության համար, կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 1118 կնոջ մոտ, իսկ մահացել են 416-ը։ 2017 թվականին քաղցկեղով ընդհանուր առմամբ հիվանդացել է 4169 կին։

Եթե հետեւենք արգանդի պարանոցի եւ կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության եւ մահացության դինամիկային 2013-ից սկսած, ապա թվերն ըստ տարիների մոտավորապես նույնն են, թեթեւ տատանումներով։ Այսպես, 2013-ին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 299 եւ կրծքագեղձի քաղցկեղի 1086 նոր դեպք, իսկ մահացությունը կազմել է համապատասխանաբար 62 եւ 468։

Հայտնի է, որ այսօր քաղցկեղը լուրջ սոցիալական խնդիր է, որը շարքից հանում է աշխատունակ բնակչության բավական զգալի տոկոսը եւ բուժման համար բավական մեծ ծախսեր է պահանջում, ինչը ծանր բեռ է դառնում եւ հիվանդների, եւ պետությունների առողջապահական համակարգերի համար։ Հայաստանում ընդհանուր առմամբ 2017 թվականին քաղցկեղով հիվանդացել է 8389 մարդ, իսկ մահացել է 5550 մարդ։

Համաշխարհային առողջապահական համակարգը գտնվում է այդ մահաբեր հիվանդության կանխարգելման եւ բուժման մեթոդների մշտական որոնումների մեջ։ Արգանդի պարանոցի եւ կրծքագեղձի քաղցկեղը այն տեսակներից են, որոնց համար մշակված են բավական հաջող սքրինինգային միջոցառումներ, եւ այդ տեսակի քաղցկեղների վիճակագրությունը զարգացած երկներում վերջին ժամանակներս դրական  դինամիկա է ցուցանշում։

Բայց կրկին հիշեցնենք, որ արգանդի պարանոցի քաղցկեղը մի «առավելություն» ունի՝ այն հարուցվում է վիրուսով, հետեւաբար այն կարելի է կանխել պատվաստման միջոցով։ Ի դեպ, ՄՊՎ-ն ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղ է հարուցում։ Բերանի խոռոչի եւ հետանցքի քաղցկեղի 80 տոկոսը եւս կապված են ՄՊՎ-ի հետ, ինչպես նաեւ այդ վիրուսով է պայմանավորված առնանդամի քաղցկեղի ամեն երկրորդ դեպքը։

Իհարկե, եթե նայենք ընդհանուր թվերին, ապա ծանր հիվանդությունից 8000 հոգուց ընդամենը 300-ին փրկելը առանձնապես մեծ սխրագործություն չէ։ Թեեւ համաշխարհային մասշտաբով դա տարեկան 500 000 նոր դեպք է եւ 300 000 մահ։ Սակայն այդ հիվանդության սոցիալական նշանակալիությունը բացատրվում է ոչ այնքան հիվանդացածների մեծ քանակով, որքան այն բանով, որ հիվանդացածների 55-60 տոկոսը աշխատունակ տարիքի կանայք են։

Եթե վերացարկվենք թվերից, ապա յուրաքանչյուր մարդու կյանքն արժեքավոր է, իսկ ազատումը այդպիսի ծանր հիվանդությունից, ինչպիսին քաղցկեղն է, պատվաստման նման հեշտ միջոցով (առանց թանկարժեք դեղերի եւ ծանր բուժման)՝ իսկապես թռիչք է բժշկության մեջ։ Եվ պատահական չէ, որ արգանդի պարանոցի քացկեղի եւ ՄՊՎ-ի միջեւ կապը բացահայտած Հարալդ ցուր Հաուզենը 2008 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի։ Եթե քաղցկեղի մյուս տեսակների համար դեռեւս չեն գտնվել կանխարգելման նույնքան արդյունավետ ու հեշտ մեթոդներ, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մարդկությունը պիտի հրաժարվի ՄՊՎ-ասոցացված քաղցկեղի էլիմինացիայից, քանի որ այն ամենատարածվածն ու մահաբերը չէ։ Հնարավոր է դա առաջին քայլն է, եւ հետագայում մարդկությունը լուծում կգտնի քաղցկեղի մյուս տեսակների համար։ Չէ որ մինչեւ Հարալդ Ցուր Հաուզենի հայտնագործությունը ոչ մեկը չէր էլ ենթադրում, որ ուռուցքային հիվանդությունը կարող է վիրուսային էթիոլոգիա ունենալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31229 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է