Հանրապետության մի շարք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր. Ֆ. Ցոլակյանն ընդունել է Իրանի դեսպանին

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով դեսպանին՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնեց նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը:

- Աղետներին դիմակայելու առումով մեր երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, և կարծում եմ, որ մեր համագործակցությունն առավել սերտացնելու նախադրյալներ կան: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր պատրաստ է դիմակայել աղետներին: Երբ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին նշվում էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակի օրը, հարց հնչեց, թե ինչ կարողություններ ունի այսօր ԱԻՆ-ը, և ես ասացի, որ եթե 1988 թվականին Հայաստանն ունենար նույն կարողությունները, ինչ ունի այսօր, երկրաշարժի կորուստները շատ ավելի քիչ կարող էին լինել:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես ներառում է համատեղ աշխատանք՝ արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում Մեղրիում, փորձի փոխանակման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Այս առումով ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դեկտեմբերի 17-ից 19-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում իր ռուսաստանցի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդլայնել Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակը՝ այն դարձնելով տարածաշրջանային խոշոր ուսումնական կենտրոն: ԱԻ նախարարի պաշտոնակատարը առաջարկել է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև Սիրիայի և Իրանի մասնագետների՝ մասնավորապես սակրավորների, լեռնափրկարարների և ջրասուզակների համար:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հաստատեց ԱԻ նախարարի պաշտոնակատարի կողմից նշված համագործակցության ուղղությունները: Իր խոսքում դեսպանը նշեց, որ ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը ծավալվում է Իրանի Ներքին գործերի նախարարության և «Կարմիր մահիկի» ընկերության հետ համատեղ աշխատանքի միջոցով, և հույս հայտնեց, որ նախանշված փոխգործակցությունը առավել կընդլայնվի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև բուժօգնության և այլ ոլորտներում փորձի փոխանակման միջոցով:

Հանդիպման ընթացքում Իրանի դեսպանը նաև անդրադարձավ Երևան-Մեղրի ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին՝ նշելով, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները հաճախ խնդիրների են հանդիպում այս ճանապարհին: Դեսպանն առաջարկեց ճանապարհի անբարեկարգ հատվածներում տեղակայել փրկարարական ջոկատների հենակետեր՝ անհրաժեշտության դեպքում փրկարարական գործողություններ իրականացնելու համար:

- Մեզ համար ընդունելի է Ձեր առաջարկը: Կմտածենք, և եթե հնարավոր լինի, ճանապարհի այն հատվածներում, որտեղ բնակչություն չկա, որպես մեկնարկ կփորձենք զբոսաշրջային սեզոնների համար ապահովել հենակետերով: Հանձնարարել եմ Սյունիքի մարզային վարչությունում աշխատանքի ընդունել պարսկերեն իմացող փրկարարների՝ առնվազն 3 հոգու, որպեսզի յուրաքանչյուր հերթապահության ժամանակ տեղում աշխատող մասնագետ ունենանք: Բացի այդ, առաջարկում եմ Մեղրիով Հայաստան ժամանողներին փոխանցել ԱԻՆ-ի 911 հեռախոսահամարը. հարկ եղած դեպքում մեր փրկարարները կհասնեն օգնության:

ԱԻ նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ իր հանձնարարականով մինչև դեկտեմբերի 27-ը Սյունիքի մարզի Գորայք համայնքի, ինչպես նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 27-րդ և Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրերի վրա կստեղծվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներին անվտանգ տարածք տեղափոխելու և հարկ եղած դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետևողական աշխատանք տանել նախանշված ուղղություններով: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ հանդիպման համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հրավիրեց Ֆելիքս Ցոլակյանին Իրանի Իսլամական Հանրապետություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2074 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է