Կտրված ծառերը թողնվել են տեղում. ծառահատումները Դիլիջանում եղել են ցուցադրական բնույթի. պարզաբանում

ՀՀ բնապահապանության նախարարությունը պարզաբանել է «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները: 

««Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ եւ նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։

«Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութում նախաձեռնությունը մեղադրանքներ է ներկայացնում` նշելով, թե «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում «կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր»:

«Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե անտառապահները և թե անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն,- նշում է նախաձեռնությունը,- մեզ ՇԱՏ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավիրածությունը»։

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումները եւ տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի եւ անհեթեթ են եւ չեն համապատասխանում իրականությանը։

Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կիրակի օրը` հատվել եւ վնասվել է մինչեւ 15 ծառ, կրել են ցուցադրական բնույթի, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում։

Ապօրինի անտառհատումը եւ տեղում գտնվող անձինք հայտնաբերվել և արձանագրվել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից անմիջապես, նույն օրը և ըստ կարգի տեղեկացվել իրավապահ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին։ Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:

Կարեւոր է տեղեկացնել, որ 2017 թվականի ստուգումներով ազգային պարկում արձանագրվել էր մոտ 10 հազար ծառի ապօրինի հատման դեպք, ինչի արդյունքում պետությանը հասցվել էր 1 միլիարդ 600 մլն դրամի վնաս։

2018 թվականի երկրորդ կիսամյակում իրավիճակը շեշտակի փոխվել է։ Նախորդ տարիների հազարավոր հատված ծառերի փոխարեն, արձանագրվել է մոտ 30 ծառի ցուցադրական եւ ապօրինի հատման դեպք, որոնք բոլորը արձանագրված եւ բացահայտված են ազգային պարկի կողմից։

Սա աննախադեպ ցուցանիշ է, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս տարբեր «շահառուների», որոնք նախկինում գոյատեւում էին տարաբնույթ մոնիթորինգային եւ վերահսկողական գործառույթներ իրականցնելով։

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանը բնապահպանության նախարարության համաձայնությամբ մոտ 15 միլիոն դրամ գումար է ստացել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում, այլ ոչ թե արձանագրված եւ իրավապահ մարմիններին հանձնված ծառահատման դեպքը ակնհայտ կեղծ եւ իրականությունը աղավաղող տեղեկատվության տեսքով տարածելու համար։

Բնապահպանության նախարարությունը կարեւորում  եւ շնորհակալ է յուրաքանչյուր ահազանգի համար, որի նպատակը բնությունը պահպանելն ու պաշտպանելն եւ չի կարող տեղավորվել տարաբնույթ շահերի տիրույթում», - ասված է պարզաբանման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3526 դիտում

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով