Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են

ArmComedy հումորային կայքի վերջին հրապարակումներից մեկն իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում: Երեկ՝ հունվարի 16-ին, կայքում կատակել էին, թե Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը որոշում է կայացրել, որ Հրազդանում 35 տարեկանից ցածր չամուսնացած կանանց կարգելվի քայլել քաղաքի կենտրոնում՝ կրելով կարճ շրջազգեստ: Ոմանց թվացել էր, թե նման որոշում իրականում իսկապես եղել է, Միքայելյանն այսօր ստիպված եղավ ֆեյսբուքի իր էջում հերքել դա: Armtimes.com-ի հետ զրույցում ArmComedy-ի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը, որը կատակի հեղինակն է, մեկնաբանեց տեղի ունեցածը, պատասխանեց հարցին, թե այդպիսի նյութեր անելիս իրենց թիմում մտավախություն չեն ունենում, որ մարդիկ լուրջ կընդունեն, ու հումորը կվերածվի ապատեղեկատվության:

«Նույն կերպ ապատեղեկատվություն կարող է դառնալ ցանկացած անեկդոտ եւ կատակ: Աղմուկի աղբյուրը իրականությանը մոտ լինելն է, իսկ հենց դա կարծես ստացվեց: Այդքան տարածվեց եւ լուրջ ընկալվեց, որովհետեւ, երեւի, կա նման որոշումների ակնկալիք կամ վախ մարդկանց մոտ: Դա պետք է մտածելու տեղիք տա տվյալ պաշտոնյային»,- ասաց նա:

Կայքում նշված է, որ բոլոր պատմությունները հեղինակների երգիծական երևակայության արդյունքն են, սակայն, Սերգեյի խոսքով, սա առաջին դեպքը չէ, որ իրենց հումորը լուրջ է ընդունվում: Նա վերհիշեց «Կառավարությունը կգանձի նորածինների մայրերի կաթի 5%ը», «Կճոյանը օրհնեց բյուջեն», «Ամատունին տուն կտանի մեգաթիթեռները» կատակները: Նշեց, որ նույնիսկ իրենց սպառնացել են դատի տալ:

«Երբեմն լինում է մի փոքր ավելի մեծ արձագանք, ինչն ախտորոշում է ցավոտ թեմա: Նման կատակներն ուշադրություն են սեւեռում թերի կամ կասկածելի որոշումների վրա՝ կանխարգելելով դրանց հետագա զարգացումը: Սա միջազգային ընդունված երգիծական ժանր է»,- ասաց նա:

Սերգեյը նշում է, որ նման արձագանքներից խուսափելու նպատակով՝ իր հրապարակումներում փորձում է որակյալ գրոտեսկ ստեղծել: Կարծում է, որ այս նյութում էլ իր մոտ ստացվել է, պարզապես մարդկանց համար անսպասելի չի եղել, որ Սեւակ Միքայելյանի կողմից կարող է նման որոշում կայացվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7931 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ