Ամեն ինչ զրոյից. «Հայֆիլմում» վիճակը խառն է

21/01/2019 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 20-ի համարում

«Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցումից անցել է արդեն մոտ կես տարի, սակայն պարզվում է, որ այս պահին դեռ հայտնի չէ անգամ, թե ինչպիսին է լինելու կինոստուդիայի կառուցվածքը: Առ այսօր դեռ քննարկվում է՝ «Հայֆիլմը» դարձնել կինոկենտրո՞ն, թողնել պետական կառուցվա՞ծքը, թե՞ մեկ այլ տարբերակ գտնել: Համենայնդեպս, այս պահի դրությամբ «Հայֆիլմը» լուծարված չէ, եւ չի բացառվում, որ նախկին պետական  կառույցն, այնուամենայնիվ, պահպանվի: Սակայն ինչպիսին էլ որ լինի այն, ընկերությունը, որը գնել է կինոստուդիան, առաջիկա երկու տարիների ընթացքում իրավունք չունի օգտագործել «Հայֆիլմ» անունը:

Ըստ կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, ստուդիան, ըստ ամենայնի, վերանվանվելու է «Հայկինո» կամ «Ազգային կինոկենտրոն»: Ու միայն երկու տարի անց կինոստուդիայի գնորդը, այսինքն՝ Գաֆեսճյանները, իրավունք կունենան օգտագործել «Հայֆիլմ» անունը: Խոսակցություններն այն մասին, որ Գաֆեսճյաններն արդեն փոխել են կինոստուդիայի տնօրենին, հերքվում են: Ըստ վաճառքի պայմանագրի, կինոստուդիայի նոր տերերն առաջիկա մեկ տարվա ընթացքում իրավունք չունեն այնտեղ աշխատանքից ազատել անգամ հավաքարարներին: Չի բացառվում, որ կինոստուդիայի վերագործարկումից հետո էլ այստեղ ղեկավար կազմը ու նաեւ որոշ թվով աշխատակիցներ մնան իրենց տեղերում, սակայն վերապատրաստվելու պայմանով միայն:

Ամբողջ խնդիրն այն է, որ «Հայֆիլմի» նոր տերերը Հայաստան են բերում բացառապես նորագույն թանկարժեք տեխնիկա: Եւ մեր կինոգործիչները, որոնք գաղափար ունեն միայն կեսդարյա պատմություն ունեցող տեխնիկայից, թերեւս երկար ժամանակ պետք է սովորեն ինչպես գործածել ժամանակակից տեխնիկան: Իսկ մինչ Գաֆեսճյանները կորոշեն, թե ինչպես է աշխատելու «Հայֆիլմը», կառավարությունն այս տարվա համար եւս մոտ 400 միլիոն դրամ է հատկացրել կինոստուդիային ֆիլմերի նկարահանման համար. 260 միլիոն դրամ գեղարվեստական ֆիլմերի մասով, 128 միլիոն` մուլտֆիլմերի եւ եւս 28 միլիոն` միջազգային կինոփառատոններին մասնակցելու համար:

Իհարկե, շատ կինոռեժիսորներ բացարձակ չեն պատկերացնում, թե ինչպես հնարավոր կլինի այնտեղ նկարահանող խմբեր մտցնել եւ ֆիլմեր ստեղծել, քանի որ ստուդիայի նոր տերերը հիմնովին քանդում են «Հայֆիլմը», եւ ամեն ինչ այստեղ պետք է սարքվի զրոյից, սակայն երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ ֆիլմերի նկարահանմանը ոչինչ չի խանգարի: Այս տարի նոր ֆիլմ է պատրաստվում նկարահանել կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Նրա ֆիլմը կոչվում է «Այգաբաց»: Միքայել Դովլաթյանը նկարահանելու է «Սողանք» ֆիլմը, Հարություն Խաչատրյանը` «Չվող թռչունները»:

«Օսկարի» երբեմնի հավակնորդ Վիգեն Չալդրանյանը կավարտի իր «Սիբիլլա» ֆիլմը: Մեզ հայտնի դարձավ, որ այս ֆիլմն ավարտելու համար շատ քիչ բան է մնացել` ընդամենը ֆիլմի պատճեն հանելը: Ի դեպ, «Հայֆիլմի» տնօրենը երեկ պնդում էր, որ ֆիլմը շատ լավն է ստացվել: Ֆիլմ կավարտի նաեւ կինոռեժիսոր Հովիկ Գալստյանը` «Խճճված զուգահեռներ»: Բացի այս, «Հայֆիլմը» պատրաստվում է ձեռք բերել երեք սցենարներ` «Նոյան տապան», «Անդունդին ծաղկող մասրենին» եւ «Ազգին բարերարի գերեզմանը», որոնց հիման վրա եւս պետք է ֆիլմեր նկարահանվեն: «Հայք» կինոստուդիայի հետ համատեղ կնկարահանվի մի ֆիլմաշար, ավարտին կհասցվի Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի հերթական սերիան եւ Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն» մուլտֆիլմի հաջորդ մասը:

Կան նաեւ մի քանի դեբյուտներ: Ահա մոտավորապես այսքանն է «Հայֆիլմ» կինոստուդիայի այս տարվա սպասվելիք արտադրանքը: Տեսնենք, թե ինչպես կաշխատեն մեր կինոռեժիսորները կինոստուդիայի նոր տերերի հետ: Առաջիններիս ամենամեծ մխիթարանքը թերեւս կարող է լինել միայն այն, որ իրենք այսուհետ ստիպված չեն լինի խոշոր գումարներ ծախսել Մոսկվա հասնելու եւ իրենց ֆիլմերն այնտեղ վերջնական տեսքի բերելու համար, քանի որ մեր ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող տեխնիկան այդ հնարավորությունները չէր տալիս: Այդ ամենը կարվի Գաֆեսճյանների գերժամանակակից տեխնիկայով հենց մեզ մոտ:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մոտ մեկ շաբաթից արդեն մեծ թափով կսկսվեն «Հայֆիլմ» կինոստուդիայի քանդման աշխատանքները: Իհարկե, շենքերը դրսից չեն քանդվի, սակայն դրանք ներսից ամբողջությամբ հիմնանորոգման կենթարկվեն: Իսկ արդեն փետրվարի սկզբին սպասվում է խոստացված գերժամանակակից տեխնիկայի տեղափոխումը Հայաստան:    Իսկ այժմ «Հայֆիլմ» կինոստուդիայում գործում է GS Films ընկերությունը՝ Գաֆեսճյան եւ Սարգսյան (նույն «Արմենիա» հեռուստատեսության սեփականատերերը), որն էլ զբաղվում է կինոստուդիայի բոլոր հարցերով: Ի դեպ, նույն Գաֆեսճյաններին պատկանող մեկ այլ կինոընկերություն՝ Armenia Film Studios-ը, որի տնօրենն է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, չի մտնելու «Հայֆիլմի» կազմի մեջ եւ շարունակելու է գործել որպես առանձին կինոմիավորում:

Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ ըստ ամենայնի, «Հայֆիլմի» կառուցվածքի եւ նմանատիպ այլ հարցերը կլուծվեն առաջիկա շաբաթվա ընթացքում:   

Լուսինե Բարսեղյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1162 դիտում

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատաների մուտքը և ելքը. ՊԵԿ

Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ Քայլը»

ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի

Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան

Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան

Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ

Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին

Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ

Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել

Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը

Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել

Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու

Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը

Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը

Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը. ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ազգային զեկույցը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը

Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված

Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

«Եվրատեսիլ 2025»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Բազել. երբ տեղի կունենան Պարգի առաջին բեմական փորձը