Երևան
12 °C
Պարգեւավճարների աղմուկ հանած թեման ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի հետ «Իմ քայլը» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումից հետո է՛լ ավելի թեժացավ: Դավիթ Անանյանը քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 8 ամիսների համար ՊԵԿ-ից 14 մլն դրամ պարգեւավճար է ստացել: Խոսելով իր հայտարարագրած 23 մլն դրամ եկամտի մասին, Անանյանն ասաց.
«23 միլիոնը բաղկացած է՝ 4.8 միլիոն ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18.5 միլիոն՝ ՊԵԿ-ից։ Առաջինը ստացել եմ 4.5 ամսվա համար, երկրորդը՝ 7.5 ամսվա համար։ 8 միլիոն չկա։ Եթե բաժանեք 7-ի, կստանաք միջինը 2.3 միլիոն։ Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով եւ պարգեւատրումներով։ ՊԵԿ-ից իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար 14 միլիոն է»:
Խոսելով խմբակցության ներսում տեղի ունեցած քննարկումների մասին՝ Անանյանն ասաց, որ մանրամասն պարզաբանում տրվեց պարգեւատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է, որն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով պաշտպանված է, եղավ ամփոփ քննարկում․
«Եղավ մոտավորապես 15-20 հարցերի պատասխան։ Սա դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր»,- ասաց Անանյանը։
Հարցին՝ կարողացա՞վ հիմնավորել պարգեւավճարների մասին իր փաստարկները, Անանյանը պատասխանեց՝ նման խնդիր չկար։
«Կար պարզաբանումների խնդիր։ Ես չեմ ասելու՝ իրենք բավարարված են, թե՝ չէ։ Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ։ Ամեն ինչ ճիշտ է կատարվել՝ օրենքի տառին համապատասխան։ 9 միլիոն պարգեւատրում գոյություն չունի։ 8 միլիոն չկա, 7 միլիոն չկա, 6 միլիոն չկա։ Մեր իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը չունենք։ Պատգամավորները եւս ասացին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ պարգեւավճարներ տված բոլոր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումներ են լինելու։
Մեկ այլ հարցի՝ իրավասո՞ւ էին արդյոք իրեն խորհրդարան կանչելու եւ հարցադրումներ ներկայացնելու, նա պատասխանեց, որ իրավասության խնդիր չկա․
«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք։ Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք։ Ընդդիմությունն էլ եթե հրավիրեր, ես կգայի»,- հավաստիացրեց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի իշխանական խմբակցությունը ՊԵԿ նախագահին հրավիրել էր ներկայացնելու պարգեւավճարների հանգամանքները եւ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Հ.Գ. Դիտարկմանը, որ եթե Դավիթ Անանյանը 8 ամսվա ընթացքում 14 մլն դրամ պարգեւավճար է ստացել, այդպիսով ստացվում է, որ ինքը յուրաքանչյուր ամիս իրեն պարգեւատրել է 1 մլն 750 հազար դրամով, ՊԵԿ նախագահը չարձագանքեց։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT